Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Էրդողանը հուսով է՝ Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից» |azatutyun.am|

Էրդողանը հուսով է՝ Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, թե Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից», բնորոշելով նրան որպես «երկրի վրա ծառացած բեռ»։ Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ վիրավորել էր Էմանյուել Մակրոնին ու պնդել, թե նա պետք է «հոգեկան առողջության զննություն անցնի»՝ մահմեդականների հասցեին արած հայտարարությունների համար։ Փարիզն ու Ակարան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում նաև ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, Մակրոնը պնդում էր, որ Թուրքիան սադրիչ քայլեր է ձեռնարկում և հակամարտության գոտի տեղափոխում սիրիացի վարձկանների։ Անկարան, իր հերթին, մեղադրում էր Ֆրանսիային կողմնակալ վերաբերմունքի և հայկական կողմին աջակցելու համար։ «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար։ Մակրոնն ու Ֆրանսիան այժմ շատ վտանգավոր փուլով են անցնում, և ես հույս ունեմ, ու Ֆրանսիան կձերբազատվի Մակրոնի նման գլխացավանքից որքան հնարավոր է արագ», - այսօր, ուրբաթօրյա նամազից հետո դիմելով հավատացյալներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
17:33 - 04 դեկտեմբերի, 2020
Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ

Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև, որտեղ ընդգծվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձեւն ընդունվել է 188 կողմ և 3 դեմ ձայնով:  Հայկական որոշ լրատվամիջոցներ, սակայն, տարածում են «Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը» վերտառությամբ հրապարակումներ՝ այդպիսով խեղաթյուրելով եղելությունը:  Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձեւի մասին երեկ հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ բառացի նշելով, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց ընդունվել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Թե ինչու են լրատվամիջոցներն իրադարձություները ներակայցնում որպես Արցախի ճանաչում, ըստ ամենայնի, պատճառը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունն է:  Բանն այն է, որ գրասենյակը լուրը ներկայացրել է այնպես, թե Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է Արցախը։ Լրատվամիջոցներն էլ տարածել են հենց այս գրառումը։ Ավելին` լրատվամիջոցներից մի քանիսը ներկայացնում են, թե բանաձեւն ընդունվել է 191 կողմ, 3 դեմ ձայնով: Այս սխալի սկզբնաղբյուրը եւս Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունն է: Ձայների հարաբերակցությունը սկզբում նշվել էր 191 կողմ, 3 դեմ, ապա խմբագրվել արդեն ճիշտ տարբերակով:  Նշենք նաեւ, որ երեկ ընդունված բանաձևում արձանագրվում էին նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Այսպիսով, Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ՝ 188 կողմ և 3 դեմ ձայնով:  Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ: Նախագիծն ընդունվել էր 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:
15:42 - 04 դեկտեմբերի, 2020
Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին․ ԱԳՆ խոսնակ

Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի առնչությամբ. «Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։ Կարևոր ենք համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։ Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»:
13:36 - 04 դեկտեմբերի, 2020
Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը՝ հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը՝ հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ ներկայացնելով Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին:«Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը, մասնավորապես, 1915 թ. Հայոց ցեղասպանության մազապուրծներին Ֆրանսիայում և մեր վարչատարածքում հյուրընկալելուց հետո, Հաշվի առնելով, որ Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլում հայկական ծագմամբ շատ ֆրանսիացիներ են ապրում, ովքեր առանձնահատուկ ձևով կապված են Հայաստանին,  Հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլն անհրաժեշտ է համարում աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և վերահաստատել, որ հավատարիմ է ժողովրդավարության և ազատության գաղափարներին,  Հաշվի առնելով այն ծանր մարդասիրական վիճակը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տասնյակհազարավոր տեղահանվածներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով,  Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով իրենց երկրի անկախության օգտին արտահայտված և մշտապես վերահաստատված կամքը՝ երկիր, որ օժտվել է ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետություն անվան ներքո,  Հաշվի առնելով, որ 1994-ին կնքված զինադադարի համաձայնագիրը թույլ տվեց դադարեցնել 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան հակամարտությունը, և որ հակամարտության խաղաղ, բանակցային և տևական լուծման պետք էր գալ Մինսկի խմբի շրջանակում, և որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը կայացվել է այս շրջանակից դուրս,  Հաշվի առնելով ներկայում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը,  Հաշվի առնելով Ֆրանսիայի դիվանագիտության բուռն ցանկությունը՝ 1994-ից ի վեր Մինսկի խմբի շրջանակում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համանախագահությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու հարցում,  Հաշվի առնելով տարբեր քաղաքական կազմավորումների խորհրդարանականների կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ, և Սենատում ՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ներկայացված բանաձևերի առաջարկները,  Հաշվի առնելով Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի նախագահի աջակցությունը՝ ուղղված հայկական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերին՝ միանալով, մասնավորապես, 2020 թ. հոկտեմբերի 4-ին բազմաթիվ հայտնի անձանց կողմից ստորագրված կոչին,  Հաշվի առնելով հակամարտության տևական կարգավորման ուղենիշների սահմանման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կերաշխավորեն մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, բնակչության անվտանգությունը և 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր իրենց տները ստիպված լքած տասնյակհազարավոր մարդկանց վերադարձի իրավունքը՝  Մետրոպոլի խորհրդին առաջարկում ենք հաստատել սույն բանաձևը, որով դիմում ենք Ֆրանսիայի կառավարությանը.  Գործի դնել բոլոր դիվանագիտական միջոցները, որոնք անհրաժեշտ են հակամարտության վերջնական կարգավորման համար՝ Մինսկի խմբի շրջանակում երաշխավորելով առկա ամբողջ բնակչության կայուն անվտանգությունը:  Ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական:Այս ճանաչման միջոցով տեղական իշխանություններին և հանրային հաստատություններին թույլ տալ գործակցել Արցախի Հանրապետության՝ իրենց գործընկերների հետ գործակցության ծրագրեր զարգացնելու և բնակչությանն աջակցություն ցուցաբերելու հարցում»:
22:57 - 30 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների |azatutyun.am|

Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների |azatutyun.am|

azatutyun.am: Շաբաթ օրը ֆրանսիական մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի։ Ցուցարարների բողոքի պատճառը օրենքի 24-րդ կետն է, որը խոշոր տուգանք և ազատազրկում է նախատեսում առանձին ոստիկանների լուսանկարելու համ տեսանկարահանելու համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեբանական անձեռնմխելիությանը»։ Փարիզում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների։ «Ռոյթերզի» փոխանցմամբ` ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և ճայթուկներ են նետել։ Ըստ պաշտոնական տվյալների` ավելի քան վեց տասնյակ ոստիկան է տուժել բախումների ընթացքում, ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար։ Վիճահարույց օրենքի շուրջ կրքերը է՛լ ավելի են բորբոքվել, երբ շաբաթասկզբին սոցիալական ցանցերում տեսանյութ հայտնվեց, որում ոստիկանները բռնի ուժով ցրում են միգրանտներին և ծեծի ենթարկում երաժշտական պրոդյուսեր Միշել Զեկլերին։ Ոստիկանական արհմիությունների հավանությանն արժանացած օրենքը բողոք է հարուցել հանրային ազատությունների պաշտպանների շրջանում, մասնավորապես լրագրողների, որոնք օրենքը գնահատում են որպես «անհամաչափ հարձակում» խոսքի ազատության և տեղեկատվության վրա։
15:35 - 29 նոյեմբերի, 2020
Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են համաձայնագիր անօրինական միգրանտների թիվը կրճատելու մասին |news.am|

Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են համաձայնագիր անօրինական միգրանտների թիվը կրճատելու մասին |news.am|

news.am: Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են 31,4 մլն եվրո արժողությամբ համաձայնագիր, որի նպատակն է կրճատել Լա Մանշ նեղուցը հատող անօրինական միգրանտների թիվը, գրում է Independent-ը: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելն ու նրա ֆրանսիացի գործընկեր Ժերալդ Դարմանենը հայտարարել են, որ պատրաստվում են մեծացնել ոստիկանների ներկայությունը, դրոնների կիրառումը, որպեսզի զգալի չափով բարդացնեն նեղուցի հատումն անօրինական միգրանտների համար: Նշվում է, որ միայն այս տարի լա Մանշը հատել է ավելի քան 8 000 միգրանտ: Համաձայնագրի շրջանակում կավելանա ֆրանսիացի ոստիկանների թիվը, որոնք պարեկային ծառայություն են մատուցում առափնյա շրջանում: Բացի այդ, կմեծանա դիտորդական տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչուների, ռադիոլոկացիոն սարքավորման, տեսախցիկների եւ բարձր տեխնոլոգիական հեռադիտակների թիվը: Փաթելի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները կանխարգելել են նեղուցի միջոցով ավելի քան 5000  անօրինական միգրանտի մուտքը Մեծ Բրիտանիա: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ 1999 թվականից ի վեր Լա Մանշը հատելու փորձի ժամանակ զոհվել է շուրջ 300 մարդ:
11:34 - 29 նոյեմբերի, 2020
Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:   Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախցիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:   Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար և բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը Հայաստանին և Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:   Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը և շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար:   Պետքարտուղարը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:   Հանդիպման ավարտին կողմերը հետագայում համագործակցության շրջանակն ընդլայնելու և առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:   Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:
20:52 - 28 նոյեմբերի, 2020
Փարիզում բողոքի զանգվածային ակցիա է անցկացվում՝ հաջակցություն ԶԼՄ-ների ազատության  |tert.am|

Փարիզում բողոքի զանգվածային ակցիա է անցկացվում՝ հաջակցություն ԶԼՄ-ների ազատության |tert.am|

tert.am: Փարիզում զանգվածային ցույց է տեղի ունենում՝ հաջակցություն ԶԼՄ-ների ազատության: Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունների աջակցությամբ կազմակերպված ակցիան մեծ թվով մասնակիցներ է հավաքել: Քայլերթի երթուղու մեկնարկի վայր Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցվել է մարդկանցով: Շարասյունը ձգվել է մինչև մոտակա պուրակ և երթը սկսել Բաստիլի հրապարակից: Ցույցերն այսօր տեղի են ունենում Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ: Բողոքի ակցիայի համար պատճառ է դարձել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքը, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
20:16 - 28 նոյեմբերի, 2020
Նախատեսվում է գործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև. Էրիկ Շևալիե |1lurer.am|

Նախատեսվում է գործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև. Էրիկ Շևալիե |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրեն Էրիկ Շևալիեն այս ամբողջ ընթացքում համակարգել է Հայաստանին Ֆրանսիայի կողմից տրամադրված մարդասիրական օգնության տարբեր փուլերը:  «Հենց սկզբից Ֆրանսիան մոբիլիզացվել է Հայաստանի բնակչությանն իր համերաշխությունը հայտնելու համար: Մի քանի շաբաթ առաջ մենք Հայաստան էինք գործուղել վիրաբույժների, որոնք իրենց հետ բերել էին նաև բժշկական սարքավորումներ և մի շարք դեղամիջոցներ: Նախորդ շաբաթ Հայաստան է ժամանել առաջին բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխել էր կառավարության կողմից տրամադրվող հումանիտար օգնություն՝ հիմնականում բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ: Դրա մեջ ներառված էին նաև շարժական բուժկետեր, որոնք հնարավորություն էին ընձեռում բուժելու մոտ 500 հիվանդի»,- նշեց Շևալիեն: Երեկ Երևան ժամանած ինքնաթիռով նույնպես օգնություն է ուղարկվել՝ շուրջ 25 տոննա ընդհանուր քաշով: Նախատեսում ենք նաև համագործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև՝ նշեց Ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրենը:
17:19 - 28 նոյեմբերի, 2020