Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝11։00-17։00 Սվաճյան փ. 12 շենքը, Մարգարյան փ. 29/1 շենքը, Ն.Տիգրանյան փ. 11, 13 շենքերը, Զաքարիա Սարկավագի փ. 151/2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նար-Դոսի փ. 18 շենքը, Լեոյի փ. 20-201 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները և հարակից բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա պող. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արագածոտնի մարզում՝11:00-16:00 Աշտարակ քաղաքի Բագավան, Մուղնի, Ուլատիտիկ թաղամասերը, Ներսես Աշտարակեցու, Աբովյան, Ալազանի, Արամ Մանուկյան, Արարատյան, Գ․Էմինի, Դոդոխյան, Երևանյան, Փարպեցի, Բագրատունի, Խորենացի, Միկոյան, Նժդեհի, Չարենցի, Նաիրյան, Սևակի, Պռոշյան, Ս․Սարգսի, Տերյան, Րաֆֆու և Քասախի փողոցները:
09:38 - 12 մայիսի, 2020
Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցն առաջին անգամ կհիմնանորոգվի

Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցն առաջին անգամ կհիմնանորոգվի

Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի Մայիսի 9-ի փողոցի մի հատվածը՝ շուրջ 470 գծամետր երկարությամբ եւ 2350 քառակուսի մետր մակերեսով: Արագածոտնի մարզպետարանի լրատվական խառայությունը տեղեկացնում է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 21 միլիոն 58 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 635 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 423 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Հայրավանք համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Մայիսի 9-ի փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն առաջին անգամ: « Մայիսի 9-ի փողոցը խիտ է բնակեցված, ճանապարհը գրունտային է, երբևէ չասֆալտապատված: Այն ունի մեկ կիլոմետրից ավելի երկարություն, որի 470 մետրանոց հատվածը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ հաջորդ տարվա ընթացում: Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայրավանքում կունենանք շուրջ 70 տոկոս ասֆալտապատված ճանապարհներ»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:
23:29 - 08 մայիսի, 2020
Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներին պլանշետներ են տրամադրվել

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներին պլանշետներ են տրամադրվել

Հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու նպատակով Արագածոտնի մարզին տրամադրված 95 պլանշետները ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է մարզի դպրոցներին: Այս մասին հայտնում է մարզպետարանի լրատվական ծառայութոյւնը: Արդյունքում Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 270 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը: Նշվում է, որ սարքավորումների բաշխումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին: Արագածոտնի մարզում մինչ այս պահը ընդհանուր առմամբ բաշխվել է 226 սարքավորում, որոնց միջոցով հեռահար կրթությանը հնարավորություն է ունենում մասնակցել 677 աշակերտ:
22:58 - 07 մայիսի, 2020
Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարզերի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկները: Հավաքագրված տվյալները Մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով: Հարցաթերթիկները ըստ մարզերի.  Արագածոտնի մարզ Արարատի մարզ Արմավիրի մարզ Շիրակի մարզ Վայոց ձորի մարզ
22:32 - 07 մայիսի, 2020
Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածոտնից ներկայացված 7 ծրագիր

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածոտնից ներկայացված 7 ծրագիր

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված 7 սուբվենցիոն ծրագիր: 1.Արտաշավան համայնքի խմելու ջրի ջրագծի վերանորոգման աշխատանքներ2.Կարբի համայնքի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքներ3.Ներքին Բազմաբերդ համայնքի խմելաջրի 300խմ տարողության ՕԿՋ-ի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում4.Կաթնաղբյուր համայնքի գազաֆիկացման աշխատանքներ5.Կարբի համայնքի կենտրոնական այգու բարեկարգում, խաղահրապարակի կառուցում6.Կարբի համայնքի կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերում7.Թաթուլ համայնքի ոռոգման ներքին ցանցի վերանորոգում Ինչպես տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը՝ մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:  Նշվում է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
23:07 - 30 ապրիլի, 2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020
ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը հատկացվել է Արագածոտնի մարզին․ մարզպետ Դավիթ Գևորգյան

ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը հատկացվել է Արագածոտնի մարզին․ մարզպետ Դավիթ Գևորգյան

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին: ՀՀ Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվեցին մարզի 59 հանրակրթական դպրոցների: Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները, իմ հանձնարարությամբ, իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս մոտեցման նպատակն է համակարգիչներով ապահովել հնարավորինս շատ աշակերտների: Նվիրաբերված սարքերը դպրոցի տնօրենները կփոխանցեն դրանց կարիքն ունեցող աշակերտներին: Արտակարգ դրության ավարտից հետո սարքավորումները կվերադարձվեն դպրոցներին և կօտագործվեն դասապրոցեսներում: Շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին սարքավորումներ նվիրաբերելու համար»:  
18:53 - 05 ապրիլի, 2020
«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա

 |armenpress.am|

«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա |armenpress.am|

armenpress.am: «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ հանձնված ավելի քան 100 համակարգչից, հեռախոսից և պլանշետից 90-ն ուղարկվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզում ապրող անապահով ընտանիքների աշակերտներին՝ հեռավար ուսուցման համար։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի կազմակերպիչ Դավիթ Դանիելյանը։ «Մեր քաղաքացիները բերում են տեխնիկան նախարարություն, այստեղ մասնագետները ստուգում են դրանց սարքին լինելը, և, եթե համապատասխանում են չափանիշներին, ապա մենք ընդունում ենք դրանք և փուլ առ փուլ ուղարկում մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտներին՝ իրենց հեռավար ուսումը կազմակերպելու համար։ Մարզպետարաններն արդեն համակարգիչներն ու պլանշետները կգույքագրեն և կբաշխեն համապատասխան դպրոցներին և կտրվեն դրանց կարիքն ունեցող ընտանիքներին։ Իրավիճակի կարգավորումից հետո, երբ հեռավար ուսուցումից կրկին անցում կատարենք սովորական ուսուցման, այդ տեխնիկան կվերադարձվի դպրոցներին և աշակերտներն ու ուսուցիչներն այնտեղ կօգտվեն դրանցից։ Մարզերին տրամադրելուց հետո, գուցե, տրամադրենք նաև Երևանում ապրողներին»,- նշեց Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հավաքագրման կետում այս պահին ընդունել են մոտ 90 համակարգիչ, հեռախոս և պլանշետ, բայց դեռ մոտ 50-70 հատ էլ կա, որ պետք է մասնագետները զննեն։ Դանիելյանը շեշտեց, որ պայմանավորվածություն կա, որ ապրիլի 2-ին էլ նույն քանակությամբ տեխնիկա կհավաքագրվի։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ է հանձնել 50 համակարգիչ, որոնք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովից այս նախաձեռնությանը տրամադրվել է 85 համակարգիչ։
18:57 - 01 ապրիլի, 2020
Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի` Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։ Սարգիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին»: Գործը մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին:
13:02 - 04 հուլիսի, 2019