Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր։ Մոտավեր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։  ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ հայկական ստորաբաժանումները հակատանկային եւ հրետանային միջոցներով խոցել են հակառակորդի 137 տանկ եւ զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով։  Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով առանձին դիրքային կորուստների կամ առաջխաղացումների մասին՝ հայտարարեց, որ այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է։
22:57 - 29 սեպտեմբերի, 2020
Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կորուստներին՝ նշելով, որ դրանք չափազանց մեծ են։ «Իրենք կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց եւ մեր կորուստները, դրա համար փորձելու են էդպիսի՝ իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի ոչնչացման մասին, եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր եղեք»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Խոսելով Նախիջևանի կողմից իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ «Զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով պահեստազորայինների՝ պատերազմում ներգրավվելու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանք դեռևս ներգրավված չեն։ «Այնպես չէ, որ նրանք տարվում եւ անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի, պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»,-եզրափակեց Հովհաննիսյանը։ 
12:10 - 29 սեպտեմբերի, 2020
Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ «Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցիչն անդրադառնալով ՀՀ տարածքի իրավիճակին ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։ «Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ  այս ճակատն (խմբ․-Վարդենիսի) օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ «Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ 
11:44 - 29 սեպտեմբերի, 2020
Շփման գծի հարավային ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Շփման գծի հարավային ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են գործողությունները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ «Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում»,- հավելեց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել, և այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր․ այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր։ «Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում։ Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտը։ Մարտակերտում և հարակից վայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Անդրադառնալով վիրավորների՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք մեծամասամբ ունեն թեթև վիրավորում և առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարք, կատարում են իրենց մարտական խնդիրները։ «Մեր վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում․ երբ հանել ենք թեթեւ վիրավորների թիվը, որոնք շարունակում են ծառայությունը, վիրավորների թիվը մնացել է 100-120-ի շրջակայքում։ Ծանր վիարվորների մասով այս պահին ամփոփիչ տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց այն մարդիկ, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել,  տեղափոխվել են հիմնականում Երեւանի մասնագիտացված հիվանդանոցներ»,- հավելեց նա։
17:42 - 28 սեպտեմբերի, 2020
Մենք հարյուրավոր զոհեր չունենք, Արցախում էլ մասսայական տեղահանում չի՛ կատարվում․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք հարյուրավոր զոհեր չունենք, Արցախում էլ մասսայական տեղահանում չի՛ կատարվում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ հերքեց հարյուրավոր զոհեր ունենալու մասին լուրերը։ «Մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»,-մասնավորապես նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով սահման մեկնածների թվին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջինս գաղտնիք պարունակող տեղեկություն է․ «Թե քանի մարդ է մեկնել սահման՝ չեմ կարող թիվ հրապարակել, դա գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Բայց դիմել են շատ-շատերը, եւ ստիպված ենք շատերին ասել՝ խնդրում ենք, դիմեք ձեր զինկոմիսարիատներին, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը մեզ ավելի շատ խանգարելու է։ Լավ կլինի, որ զինկոմիսարիատները մարդկանց հստակ կազմակերպեն, եւ զորահավաքը կազմակերպվի՝ ինչպես անհրաժեշտ է»։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու հարցին՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա «Եթե լինի, պաշտոնապես կհայտարարվի, ՀՀ կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ եւ կասեն՝ ապաստարան անհրաժեշտ է, թե ոչ, եւ քանի հոգու համար։ Արցախում մասսայական տեղահանում չի՛ կատարվում»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։Հովհաննիսյանը խոսեց նաև զինծառայողներին ամեն րոպե զանգելու հետևանքների մասին․ «Երբ փորձում եք ամեն րոպե զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին զանգել, եթե իրենք կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակեք նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված եւ նպատակային աշխատեցնել»,-մասնավորապես նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
11:39 - 28 սեպտեմբերի, 2020
Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս պահին տեղի ունեցող ասուլիսին հայտնեց, որ ողջ գիշեր մարտեր են ընթացել՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հյուսիսի եւ հարավի ուղղությամբ։ «Մեր ԶՈՒ-երին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում»,- մանսավորապես նշեց Արծրուն Հովհաննիսյանը։  ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան։ «Բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Լրագրողի հարցին ի պատասխանն Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց զոհերի դիերը ստանալու խնդրանքով չեն դիմել։ «Արցախի պաշտպանության բանակը համապատասխան տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ադրբեջանական զինված ուժերի ծառայողների բազմաթիվ դիակներ՝ թողնված մեր կողմում»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։
11:17 - 28 սեպտեմբերի, 2020
Հակառակորդը ունի մոտ երկու հարյուր մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը ունի մոտ երկու հարյուր մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շփման գծում մարտերը այս պահին դեռ շարունակվում են, հակառակորդը ունի զգալի կորուստներ՝ մոտ երկու հարյուր մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ։ Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ նա նշեց․ «Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է»։  Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմանին ևս լարվածություն կա, և քննարկումներ ընթանո՞ւմ են ՀԱՊԿ-ի հետ՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Վարդենիսի տարածաշրջանը ենթարկվել է հրետակոծության, իսկ ՀԱՊԿ-ի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չհաղորդեց։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ Ադրբեջանը օրվա ընթացքում ոչ մի նյութ չի տեղադրել որևէ բնակավայր «ազատագրելու» կամ փաստացի գրավելու մասին։ «Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ կեղծ տեսանյութեր չկային։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող բնակիչների մասին, բայց պարզվեց՝ 2015-16թթ․այլ միջադեպից մոնտաժ արված նյութ էր։ Նույնիսկ որևէ մեկ դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չեն հրապարակել։ Դրան հակառակ՝ մենք ցուցադրել ենք փաստագրական մի քանի տեսանյութեր, որտեղ երևում է նրանց տեխնիկաների ոչնչացումը»,- ասաց նա։ Անդրադառնալով սիրիացի գրոհայինների վերաբերյալ լուրերին՝ նա հայտնեց․ «Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառման մասով ադրբեջանական ԶՈՒ-ում։ Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն։ Ժամանակի ընթացքում կհավաքենք ավելի շատ փաստեր և հստակ ապացույցներով կխոսենք»։  Արծրուն  Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հարցին՝ նշելով, որ թալիշներին, լեզգիներին և այլ փոքրամասնությունների Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այս փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր։ «Մենք այս հարցը բարձրացրել ենք և մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ ապացուցել ենք ադրբեջանցիների վարած քաղաքականությունը»,- ասաց նա։
22:02 - 27 սեպտեմբերի, 2020
Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ամբողջ երկայնքով է լարվածությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ամբողջ երկայնքով է լարվածությունը․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հակառակորդը հասցրել է հրթիռային եւ ավիացիոն հրետանային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյետկներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են։  «Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Այսօր առավոտյան Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ նաեւ Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել, այնքան էլ ինտենսիվ չեն»,- հայտնեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ իրենց հավաքագրած նյութերի համաձայն՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցներից՝ Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները՝ ավիառումբեր, ԱԹՍ-ներ եւ այլն։ «Շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաեւ Ստեփանակերտում։ Հետագայում կտեղեկացնենք մանրամասն, դեռեւս ամփոփելու տվյալներ կան»,- ասաց նա։  
13:36 - 27 սեպտեմբերի, 2020