էդուարդ Աղաջանյան

2012թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, 2016թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան: Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս:

2009-2010թթ. աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ  արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական: 2011թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական: 2012 – 2016թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ: 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ. եղել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին. Աղաջանյանը՝ Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի ազատման մասին |news.am|

Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին. Աղաջանյանը՝ Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի ազատման մասին |news.am|

news.am: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր եւ Հայկ Այվազյանի միջեւ հարաբերությունների լարումն է եղել վերւինիս ազատման պատճառը։ «Հայկ Այվազյանը նշանակվում եւ ազատվում է վարչապետի որոշմամբ, ընդ որում՝ կամայական որոշմամբ, որեւէ ֆորմալ պատճառ, որպեսզի դրա հիմքում լինի, օրենքը չի նախատեսում, ուստի նման հարցերի պատասխանելիս մենք օրենքին ենք հղում կատարում եւ պատասխանում ենք ըստ դրա։ Բովանդակային առումով, բնականաբար, տրամաբանությունն այն է, որ տվյալ աշխատակցի գործելաոճը չի բավարարել վարչապետին, մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին։ Եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը»,–ասաց նա։ Ճշտող հարցին՝ այն հանձնարարականը, որ աշխատակազմի ղեկավարն իջեցրել է եւ Այվազյանը հրաժարվել է կատարել, ազատման հիմք հանդիսացել է, Աղաջանյանը դրական պատասխանեց. «Այդ թվում նաեւ այդ հանձնարարականն է պատճառ դարձել»։
12:47 - 27 ապրիլի, 2019
124 մլն դրամը խելամիտ գումար է՝ նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար. Էդուարդ Աղաջանյան |news.am|

124 մլն դրամը խելամիտ գումար է՝ նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար. Էդուարդ Աղաջանյան |news.am|

news.am: Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես ոչինչ չանել, հնարավոր էր տոն հայտարարել եւ անել միայն հանրային քննարկումներ, եւ դրանով սահմանափակվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով Քաղաքացու օրը ավելի համեստ միջոցներով անցկացնելու հարցի մասին։ «Ես կարծում եմ, որ որպեսզի մենք հասկանանք, թե այդ հատկացված գումարը մեծ է, փոքր է, արդարացված է, թե ոչ, մենք չենք կարող այդ գումարը դիտարկել որպես բացարձակ թիվ, մենք պետք է համեմատության մեջ դնենք եւ հասկանանք, թե նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար նախկինում ինչքան միջոցներ են ծախսվել, որ հասկանանք՝ նպատակահարմար է այսքան գումար ծախսել այս միջոցառման համար, թե ոչ»,–նշեց նա։
11:23 - 27 ապրիլի, 2019