Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին. Աղաջանյանը՝ Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի ազատման մասին |news.am|
12:47 - 27 ապրիլի, 2019

Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին. Աղաջանյանը՝ Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի ազատման մասին |news.am|

news.am: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր եւ Հայկ Այվազյանի միջեւ հարաբերությունների լարումն է եղել վերւինիս ազատման պատճառը։

«Հայկ Այվազյանը նշանակվում եւ ազատվում է վարչապետի որոշմամբ, ընդ որում՝ կամայական որոշմամբ, որեւէ ֆորմալ պատճառ, որպեսզի դրա հիմքում լինի, օրենքը չի նախատեսում, ուստի նման հարցերի պատասխանելիս մենք օրենքին ենք հղում կատարում եւ պատասխանում ենք ըստ դրա։

Բովանդակային առումով, բնականաբար, տրամաբանությունն այն է, որ տվյալ աշխատակցի գործելաոճը չի բավարարել վարչապետին, մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին։ Եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ այն հանձնարարականը, որ աշխատակազմի ղեկավարն իջեցրել է եւ Այվազյանը հրաժարվել է կատարել, ազատման հիմք հանդիսացել է, Աղաջանյանը դրական պատասխանեց. «Այդ թվում նաեւ այդ հանձնարարականն է պատճառ դարձել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել