Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|
armtimes.com: Սեւանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում սահմանված նիշից (1905 մետր) ցածր գտնվող բոլոր շենք-շինությունների սեփականատերերին «Սեւան ազգային պարկ»-ի կողմից ծանուցում է ուղարկվել, որ պարտավոր են նիշից ցածր գտնվող իրենց սեփականության կամ տիրապետության տակ գտնվող շենք-շինությունը քանդել։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Միրոյանը լուսանկար էր տեղադրել իր էջում՝ գրելով, որ ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք նիշից ներքեւ են գտնվում։ Դրանից հետո Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր, թե շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ Գասպարյանի առանձնատան առափնյա մասն է 1905 մետր նիշից ցածր, ու այդ մի հատվածը անպայմանորեն ենթակա է քանդման:
Ավելին՝ armtimes.com-ում
17:19 - 07 սեպտեմբերի, 2020