lragir.am: Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ, այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ։ Մենք ասում ենք՝ տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ։ Մի փոքր հատվածում գերբեռնված, մնացած հատվածներում չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չէ։ Այնպես որ, խնդիր ենք դրել, որ Սևանի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի»,- ասաց վարչապետը։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի արդեն ավարտվել է ասֆալտապատումը, մնացել է 20 կմ տարածք՝ Վարդենիս-Շորժա հատվածում։ Ըստ նրա՝ ասֆալտապատումն իրականացվում է բարձր չափանիշներով։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ այս տարի 55 կմ հատված է ասֆալտապատվել Սևանի շուրջ։
comment.count (0)