Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը վերջնական տեսքով կշահագործվի աշնանը |armenpress.am|

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը վերջնական տեսքով կշահագործվի աշնանը |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ տարվա աշնանը Երևանում կբարեկարգվի մի քանի այգի, կհիմնվեն նոր կանաչ տարածքներ: Արահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը նշեց, որ աշնանը մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում նախորդ տարի իրականացվել են շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Այս տարի պլանավորվում է այդ հատվածում իրականացնել ոռոգման ջրագծի կառուցում, մոնտաժում, ինչպես նաև կանաչապատում: «Մենք ծրագրում ենք լրացնել պակասող ծառերը, թփերը, կհիմնենք սիզամարգեր: Աշնանն ամբողջ աշխատանքները կավարտվեն: Երևանցիները կվայելեն այգին, որը կդառնա շատերի սիրված հանգստի վայրը:  Ասեմ, որ բացի 6-րդ հատվածից որոշակի առումով կանաչապատել ենք Օղակաձև զբոսայգու 5-րդ և 4-րդ հատվածները, այնտեղ ևս այս տարի լրացուցիչ աշխատանքներ կկատարվեն: Այդ հատվածները մասամբ կվերականգնվեն, ինչու մասամբ, որովհետև կան սրճարաններ, շինություններ, որոնց հետ կապված խնդիրներ կան»,-ասաց Արա Աղայանը: Այս տարի բարեկարգվելու են Աբովյանի, ինչպես նաև Սարյանի պուրակները: Ի լրումն եղածի, կկատարվեն կանաչապատման աշխատանքներ: Կլինեն ճեմուղիներ, նոր նստարաններ: Զգալի աշխատանքներ են նախատեսված նոր կանաչ տարածքներ հիմնելու ուղղությամբ: Մասնավորապես, արդեն աշխատանքներ իրականացվել են Սարալանջի հատվածում՝ Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում: Այնտեղ անցկացվել է ոռոգման համակարգը և այն պետք է այս տարի փորձարկվի: Զուգահեռ կիրականցվեն մեծամասշտաբ հողային աշխատանքներ, որոնք բավական բարդ են՝ պայմանավորված ռելիեֆով: «Այդ ամենն ավարտելուց հետո, նոր կարող ենք խոսել կանաչապատման աշխատանքների մասին: Ըստ նախնական ծրագրի՝ այնտեղ կլինի խառը անտառային տնկարկ՝ մի քանի տեսակի ծառերով ու թփերով: Այնպես, որ տարվա տարբեր եղանակներին ապահովվի գեղեցիկ տեսարան: Մեծ ուշադրություն ենք դարձնելու փշատերև ծառերին»,-ասաց նա: Դրան զուգահեռ մասնագետները մշակում են Ծիծեռնակաբերդի դիմացի լանջի կանաչապատման նախագիծը: Այնտեղ նախատեսված է իրականացնել մեծածավալ կանաչապատման աշխատանքներ: Ոռոգման համակարգն անցկացված է, որը գարնան ամիսներին կփորձարկվի, համապատասխան հողային աշխատանքներ իրականացնելուց հետո կմեկնարկի ծառատունկն ու կանաչապատումը: 
16:43 - 10 մարտի, 2021
Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գոգոլի փ. 5 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենքեր, Կոմիտասի պող. 24, 27/1 շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Կիևյան փ. 18 շենք, Ազատության պող. 12 շենք, Այգեձորի փ. 69 շենք,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Թումանյան փ. 20ա, 20բ, 21ա, 21բ շենքեր, Տափերական գյուղ մասնակի, 10։30-14։30 Արտաշատ քաղաք` Մռավյան, Մjասնիկյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23-ի փողոցի 21 շենք, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Սևակի, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի,Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, “Յուքոմ”, “Վեոն Արմենիա” և “Ղ-Տելեկոմ”ընկերությունների կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, “Կարիշ” ՍՊԸ, գազալցակայան,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղի Հարավ-Արևմտյան հատված, Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր,   Լոռու մարզում՝ 13:00-16:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազան, Զորավար Անդրանիկի և Շեստակովի փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Նարեկացի, Տաթևացի, Սյունիքի փողոցներ մասնակի, 10:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի փ. 6, 8 շենքեր, Շիրվանզադե փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր, 15:00-17:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Լալայան, Արցախի, Աբովյան փողոցներ և Ադոնցի նրբանցք, 10:30-13:00 Աղիտու գյուղ, 14:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:33 - 09 մարտի, 2021
Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել |hetq.am|

Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում 8–ից մինչև 18 հարկ բարձրություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր են ուզում կառուցել։ Քաղաքապետարանից ստացված նախագծման թույտվությունների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերի 25–ին «Ռենշին» ՍՊ ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք(նախագծման թույլտվություն)։ Այս որոշման մեջ արդեն իսկ կառուցապատողի առաջարկով և քաղաքապետի որոշմամբ սահմանված է շենքերի քանակը, թույլատրելի բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման խտությունը և այլ պայմանները։ Որոշման համաձայն, ընկերությունը կպատարաստի շենքերի մանրակրկիտ նախագիծը և կներկայացնի քաղաքապետարան։ Դրանից հետո նախագիծը կհամաձայնեցվի և քաղաքապետի կողմից կտրամադրվի շինարարական թույլտվություն կամ ոչ։ Մինչ այդ գործընթացները տեղի կունենան, այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց բարձրահարկ համալիրների էսքիզային լուսանկարները։ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» անունը կրող էջում, որը Երևան համայնքի կառուցապատումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տարածում, նշված է․ ««Ռենշին» ընկերությունը Տերյան 107 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի։ Համալիրը բաղկացած է լինելու 4 մասնաշենքերից (8-18 հարկ հարկայնությամբ)։ Համալիրի հարավային կողմում՝ Ա և Դ մասնաշենքերում հարկայնությունը սկսվում է 8 հարկից՝ աստիճանաբար, կասկադային սկզբունքով հյուսիսային կողմում՝ Բ և Գ մասնաշենքերում հասնելով 18 հարկ բարձրության: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տարածքը կկանաչապատվի և կբարեկարգվի»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2024 թվականին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
12:17 - 07 մարտի, 2021
Մարտ ամսվա չվերթերը Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ

Մարտ ամսվա չվերթերը Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է տեղեկություններ մարտ ամսվա ընթացքում Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ չվերթերի վերաբերյալ:06.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Smartavia» ընկերություն (ժամը 10:15-ին)06.03 – Երևան-Մոսկվա / «Զվարթնոց», «Smartavia» ընկերություն (ժամը 15:00-ին)08.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16:35-ին)08.03 – Երևան-Մոսկվա / «Զվարթնոց», «Red Wings» ընկերություն (ժամը 21:20-ին)10.03 – Մոսկվա – Գյումրի / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 13:30-ին)10.03 – Գյումրի-Մոսկվա / «Շիրակ» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը 18:20-ին)12.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին)12.03 – Երևան – Մոսկվա / «Զվարթնոց», «Nord Star» ընկերություն (ժամը 22:20-ին)13.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Smartavia» ընկերություն (ժամը 10:15-ին)13.03 – Երևան-Մոսկվա /«Զվարթնոց», «Smartavia» ընկերություն (ժամը 15:00-ին)15.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16:35-ին)15.03 – Երևան – Մոսկվա / «Զվարթնոց», «Red Wings» ընկերություն (ժամը 21:20-ին)17.03 – Մոսկվա – Գյումրի / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 13:30-ին)17.03 – Գյումրի – Մոսկվա/ «Շիրակ» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը 18:20-ին)19.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին)19.03 – Երևան – Մոսկվա / «Զվարթնոց», «Nord Star» ընկերություն (ժամը 22:20-ին)20.03 – Մոսկվա – Գյումրի / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 13:30-ին)20.03 – Գյումրի – Մոսկվա / «Շիրակ» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը 18:20-ին)20.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Smartavia» ընկերություն (ժամը 10:15-ին)20.03 – Երևան-Մոսկվա / «Զվարթնոց», «Smartavia» ընկերություն (ժամը 15:00-ին)22.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16:35-ին)22.03 – Երևան – Մոսկվա / «Զվարթնոց», «Red Wings» ընկերություն (ժամը 21:20-ին)24.03 – Մոսկվա – Գյումրի / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 13:30-ին)24.03 – Գյումրի – Մոսկվա / «Շիրակ» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը 18:20-ին)26.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 17:00-ին)26.03 – Երևան – Մոսկվա / «Զվարթնոց», «Nord Star» ընկերություն (ժամը 22:20-ին)27.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Smartavia» ընկերություն (ժամը 10:15-ին)27.03 – Երևան-Մոսկվա / «Զվարթնոց», «Smartavia» ընկերություն (ժամը 15:00-ին)31.03 – Մոսկվա – Գյումրի / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (ժամը 13:30-ին)31.03 – Գյումրի – Մոսկվա / «Շիրակ» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը 18:20-ին):
10:10 - 07 մարտի, 2021
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով («B+»/«Կայուն» կանխատեսմամբ)»,- գրել է Կարապետյանը: Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի, բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը:  Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում ծախսերի դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ: «Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. Բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդում է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը»,- գրել է Կարապետյանը:
20:22 - 05 մարտի, 2021
Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ, 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի, 11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, 13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Շատին գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր, 10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
09:24 - 05 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք, Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 12/1, 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Վաղարշյան փ. 15բ, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ և 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 85-112; 26փ.13-34; 28փ. 1-15 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր, Մուշական գյուղ 1-8 փողոցներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ներքին Բազմաբերդ մասնակի, Մեծաձոր և Վերին Բազմաբերդ գյուղեր, 12:00-15:00 Աշտարակ քաղաք` Դիտավան 1, Դիտավան 2 թաղամասեր և Կարին գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սայաթ-Նովա և Նորաբաց գյուղեր մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09։30-16։30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին՝ մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Արին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պռոշյան համայնք՝ ԳԱՄ-ի 1, 2, 3 բազմաբնակարան շենքեր և մանկապարտեզ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Ծովակ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ, “Մարիամ Նարեկ” գազալցակայան, “Խաչատրյան Ահարոն” ԱՁ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք` Սյունիք, Շահումյան, Սևակի փողոցներ մասնակի, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74 շենքեր, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկի, Մելիք Թանգի փողոցներ, 15:30-17:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 11:00-14:00 Վերիշեն գյուղ մասնակի, 11:00-14:30 Դարաբաս գյուղ, 15:00-17:00 Լծեն գյուղ:
09:46 - 04 մարտի, 2021
Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից կգործեն նոր կանոններ. Երևանի քաղաքապետարան

Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից կգործեն նոր կանոններ. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում: Այսուհետ շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը: «Մենք փորձեցինք այս նոր որոշման մեջ արտացոլել աշխարհում ընդունված սկզբունքները, ավելին՝ այն ինչ ներկայացված է որոշման մեջ, Երևանում ունեցել ենք: Ինձ մոտ 1980-ական թվականների Երևանի քաղսովետի որոշումն է, և ուզում եմ ասել, որ մեր քաղաքն այս մշակույթն ունեցել է և մենք պարտավոր ենք այն վերադարձնել ու ապահով պահել մեր կանաչ ֆոնդը»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը: Ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութ չպետք է կուտակվի, արգելվում է նույն հեռավորությամբ ծանր տեխնիկայի կայանումը, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը: «Եթե մենք չունենք մեծ զանգված, ապա բնաբաժակի մասով պետք է պահենք ծառի բունը, որովհետև, եթե վնասվում է բունը, արդեն վարակ է ներթափանցում և ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հիվանդություններ և ծառի կյանքի կրճատում»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը: «Գիտենք, որ հատկապես տնտեսվարողները, ովքեր շինարարություն են սկսում, միգուցե չցանկանալով, բայց իրենց գործունեության ընթացքում վնասում են ծառերը և ընդհանրապես կանաչապատ գոտիները: Այդ տեսանկյունից առաջին հերթին մեր քաղաքային իշխանությունների՝ մարդկանց վերաբերմունքը փոխելու ձգտումը շատ կարևոր եմ համարում: Եթե այդպիսի ավանդույթ ձևավորենք և կարողացանք մարդկանց բացատրել, որ այդ ամենը ոչ թե հավելյալ բեռ է, այլ իրենց գործունեության տրամաբանական մաս, ապա շատ լավ արդյունք կստանանք»,- նշում է բնապահպանության փորձագետ Արսեն Գասպարյանը: «Այս որոշումով նոր ավանդույթի հիմք է դրվում նաև շինարարության ժամանակ որոշակի բնապահպանական նորմերը ճիշտ պահպանելու տեսակետից: Տեսնում էինք ջարդված ծառեր, պահեստի վերածված ծառեր, ընդ որում, այնպիսի նյութերի, որոնք ուղղակիորեն վնաս են տալիս ծառին»,- նշում է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը: Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից: «Շինարարական հրապարակները պետք է պարփակված լինեն բացառապես հաստատված պաստառով, իսկ դա չանելու դեպքում նույնիսկ կիրառվում են համապատասխան տույժեր: Պետք է խնդրենք մեր տնտեսվարողներին, որ այս պահից սկսած լինեն հետևողական և պաստառապատեն այն նյութերով, որոնք կտրամադրի Երևան համայնքը: Կուզեմ նշել, որ նյութը տրամադրվում է բացառապես անվճար մեր մեկ պատուհանի աշխատակիցների կողմից, նախագծերին կից՝ էլեկտրոնային տարբերակով: Նշեմ, որ այն տեղադրված է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, որը կարող են ներբեռնել անվճար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը: Նոր պաստառի հեղինակը գրաֆիկական դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս տարբերակը: Պաստառին մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի դրվագ՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից: Քաղաքում, ի դեպ, արդեն ունենք ձևավորման այդպիսի օրինակ: Այս երկու նոր նորմերից բացի, Երևանի ավագանու որոշմամբ, դեռևս 2012թ. պարտադիր պայման է նաև կառուցվող շինության մասին ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրումը, սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, ի դեպ, սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է նախատեսում։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ 70-100 հազար դրամ: Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 2020թ. ընթացքում շինհրապարակների առումով կազմվել է 147 արձանագրություն: Արձանագրություններ են կազմում նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը և վարչական շրջանները: Նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում, տնտեսվարողներին ուղարկում ծանուցումներ, նախնական փուլում նախազգուշացնում ենք. մեզ համար ավելի կարևոր է, որ խախտումը վերացվի, քան արձանագրություն կազմվի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: «Ես այստեղ շատ եմ կարևորում ոչ միայն իրավունքի ուժով պատժելու հանգամանքը, այլև, որ քաղաքացին վարժվի նորմալ որոշումների, նորմալ միջավայրի, նորմալ նախաձեռնությունների: Նայում, ուրախանում են և ասում՝ տեսե՛ք, սկսեցին տիրություն անել: Սա շատ կարևոր է, որը մեր քաղաքում, ցավոք սրտի, տարիներով բացակայել է»,- նկատում է Արման Վերմիշյանը: Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի բնակիչներին: Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր եղանակներ կան: Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է մասնակցել Երևանի զարգացման գործին:
19:35 - 02 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1, Արշակունյաց պող․ 42, Չեխովի փ․ 15 շենքեր, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:00-14:00 Սայաթ-Նովա և Սիփանիկ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի, 10:00-16:00 Արարատ քաղաք՝ Խանջյան և Ղուկասյան փողոցներ մասնակի, 10:30-16:00 Վարդաշեն գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 11:00-14:00 Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր, “Վեոն Արմենիա”, “Վիվասել ՄՏՍ” ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 09:20-11:20 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 17, 19, 21 շենքեր:
09:49 - 02 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, “Վ.Մկրտչյան” բաժանորդը, “Պանարամա” ՍՊԸ (Հովսեփյան փողոց 24/3) , թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4, Գայի պող. 26 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1-42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Արցախի փ.1, 1բ շենքեր, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր,   Կոտայքի մարզում՝   10։00-14։00 Աբովյան քաղաքի 4-րդ մասնաշենք մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝   11։00–13։00 Աստղաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 1, 2 փողոցներ մասնակի, Կադաստրի շենք և հարակից սեփական տներ, Խարբերդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-16:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Կամարինի, Մյասնիկյան փողոցներ մասնակի:
09:51 - 26 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․38/1 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 25, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժորդներ, Պռոշյան փ. 2, 2/1 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փ. 18 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19, 25, 27 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակի 1, 3 փողոցներ, Սեբաստիայի, Իսրայել Օրու փողոցներ, Մալաթիայի Մսի շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, քաղ․ “Գառնիկ Նիկողոսյան”, քաղ․ “Համլետ Փաշչյան”, Մսամթերքի արտադրամաս, Ներքին Չարբախ 1 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-15։00 Արամուս գյուղ, Առինջ գյուղ մասնակի, 11։00-16։00 Նուռնուս համայնք, “Շինարար ԱՏ․Մ․Ա շինարար”, “Արա լեռ”, “Ուրձ”, “Գարուն”, “Վարաք”, “Ատոմ նախագիծ”, “Առողջ սունկ” ՍՊ ընկերություններ, Նուռնուս Բ․Բ․Ը 1, 2-ը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողերը թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կամարիս,Կապուտան, Գեղաշեն, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղերը մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Մուրացան, Սերոբ Աղբյուրի փողոցներ մասնակի, 10:00-14:00 Սայաթ-Նովա գյուղ մասնակի, Նոր Կյուրի և Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին և Մրգանուշ գյուղեր մասնակի, 11:00-14:00 Նորամարգ, Ռանչպար, Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-12:00 Ակունք գյուղ մասնակի, Ջերմուկ քաղաք՝ Վնասազերծման կայան, Ձախափնյա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Գլաձոր, Վերնաշեն, Մեղրահովիտ գյուղեր, Եղեգնաձոր քաղաք՝ Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Սյունիքի, Այգեձորի, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 14:00-16:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Բենիամին գյուղ և Ազատան գյուղի հյուսիս-արևելյան մասը:
09:36 - 25 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 6 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1–42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 5, 6, 7, 8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ, թիվ 163 դպրոց, “Ալգորիթմ” վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 39 շենք, Մամիկոնյանց փ. 36/8 շենք, Կիևյան փ. 10 շենք, Ռուբինյանց փ. 2 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Ադոնցի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2, 6, 6/1-6/3, 8ա, 26ա շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենք, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։30 Եղվարդ համայնք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղին մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզում՝ 12:00-16:00 Արթիկ քաղաք` Տուֆագործների, Շահումյան և Բաղրամյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և Արթիկի ծննդատուն:
09:38 - 24 փետրվարի, 2021
Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելի փ. 17-41 սեփական տներ, Սպենդիարովի փ. 65, Թումանյան փ. 64ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցքի 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, երաժշտական դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գլինկայի փ. 6 շենք, Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 2-րդ փող. 11-35 (կենտ); 4-րդ փող. 14-46 (զույգ); 5-րդ փող. 1-42; 7-րդ փող. 1-19; 9 փող. 2–52 (զույգ) սեփական տները, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենքեր, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիայի Մսի շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Երքաղլույս” ՓԲ ընկերություն, քաղ․ “Մարգարյան Արամ”, “Լուգրանակ”, “ՍԱՈՒԹՐԵՅԴ”, “ՍՊՓԻԷՍ ՕԻԷ Քորփորեյշն”, “ՌԱՆ ՕՅԼ”, “Նուշիկյան Ասոցացիա” ՍՊ ընկերություններ, քաղ․ “Աշոտ Քեռյան”, “Էքա Ցերեկ” ՍՊԸ, քաղ․ “Էդուարդ Ճարոյան”, քաղ․ “Կարեն Պողոսյան”, քաղ․ “Եղիշ Եղիշյան”, քաղ․ “Վարուժան Բեյրության”, “Ջրային կառույցներ” ՓԲԸ, “ԱԲՍԵՈ-ԱՐՏ” ՍՊԸ, քաղ․ “Կարեն Մկրտչյան”, “ԳՈՌՆԱՆ” ՍՊԸ, քաղ․ ”Դավիթ Սարդսյան”, քաղ․ “Բաղդասար Կարնազյան”, քաղ․ ”Արտյոմ Զարգարյան”, քաղ․ “Արտավազդ Սահակյան”, “Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն” համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), “Սեքյուրիթի Դրիմ” ՍՊԸ, Ռուսական եկեղեցի, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցներ, Նորագավիթ 4, 5 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտաշատի խճուղու սեփական տներ,   Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Մեծաձոր գյուղ և հարակից տարածքների արտադրամասեր, Ներքին Բաղմաբերդ գյուղ մասնակի և Վերին Բազմաբերդ գյուղ,   Արարատի մարզում՝   10:00-14:00 Նոր Կյուրին և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ազատության փողոց մասնակի, Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-14:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք, Շինարար, “Տ․Մ․Ա․ Շինարար”, “Արա լեռ”, “Ուրձ”, “Գարուն”, “Վարատ”, “Ատոմ նախագիծ” ՍՊ ընկերություններ, “Առողջ սունկ”, “Նուռնուս Բ․Բ․Ը 1, 2 և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Բագրևանդ թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։00 Լճաշեն համայքն ամբողջությամբ, Լճաշենի Պոմպակայան, “Գոգարս” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Տուֆագործների փողոց, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի՝ Արփենի և Թորոսգյուղ գյուղեր:
09:20 - 23 փետրվարի, 2021