ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է։ Այն իրեն համարում է «Ազգային միացյալ կուսակցության» գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո՝ մինչեւ 2007թ. մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ՝ մինչ օրս, Սերժ Սարգսյանը։
 
1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Աժ-ում՝ 5 պատգամավորով, 1999թ. ընտրված երկրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն երեք տասնյակ պատգամավորներ ուներ: 

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

2007թ.՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ՀՀԿ նախագահի պարտականությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 4-ին նա նշանակվեց նաեւ ՀՀ վարչապետ:

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ՀՀԿ խմբակցություն՝ 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: 

2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքներով մայիսի 31-ին ստեղծվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը ՀՀԿ անդամներ էին։

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀԿ-ն մասնակցեց 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

ՀՀԿ-ն 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով, որը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։

Մենք պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին,  նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից․ ՀՀԿ Գործադիր մարմին

Մենք պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից․ ՀՀԿ Գործադիր մարմին

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարությւոն է տարածել, որում ասվում է․ ՀՀԿ Գործադիր մարմինը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա: Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին: ՀՀԿ Գործադիր մարմին»:
14:41 - 27 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և արտահերթ ընտրությունները․ ՀՀԿ հայտարարությունը

Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և արտահերթ ընտրությունները․ ՀՀԿ հայտարարությունը

«Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով»,- ասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։ ՀՀԿ ԳՄ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։ Տվյալ իրավիճակում սահմանափակվում և ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչև խաղաղ հավաքներ իրականացնելու և ազատ տեղաշարժի իրավունքները։ Իշխանության համար գերակա է դարձել ոչ թե ժողովրդի և պետության, ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը, ինչի ապացույցն է նաև վերջին օրերին տեսանելի դարձած քաղաքական հետապնդումների նոր ալիքը։ Հայաստանում այլևս ոչ միայն համավարակային, այլև քաղաքական ճգնաժամ է։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. - Խստորեն դատարպարտում է առ այսօր շարունակվող բռնատիրական գործելաոճը, որի պատճառով պետական ռեպրեսիվ ապարատի ճիրաններում հերթով հայտնվում են բազում պետական, քաղաքական և հանրային գործիչներ։ - Արձանագրում է, որ այս կերպով իշխանությունները հարված են հասցնում Հայաստանի և Արցախի անվտանգությանը, խոցելի դարձնելով մեզ արտաքին սպառնալիքների նկատմամբ։ - Վերահաստատում է, որ ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա և պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ - Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին պատշաճ գնահատական տալ Հայաստանում ստեղծված ճգնաժամին, մասնավորապես ժողովրդավարության ասպարեզում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։ - Իր պարտքն է համարում բոլոր հասանելի հնարավորություններով տեղեկացնել սույն հայտարարության մասին ՀՀԿ միջազգային գործընկերներին»։
19:13 - 16 հունիսի, 2020
Իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է․ ՀՀԿ

Իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը «Այսօր ՀՀ Ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2020թ. մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: Միաժամանակ գրեթե ամբողջովին վերացվեցին համավարակի տարածմամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները` ողջ ծավալով գործարկվեց  հանրային տրանսպորտը, բացվեցին բոլոր առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները, մարզասրահները, նախակրթարանները և այլն: Նման պայմաններում ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմի երկրաձգումը հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է: Այս քայլով իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է: Այս իշխանությունները՝ օգտվելով արտակարգ դրության պատրվակից, իրականում պայքարում են ոչ թե՝ համավարակի, այլ՝ ընդդիմախոսների դեմ, փորձելով ճնշել օրեցօր խորացող հանրային դժգոհությունները և այլակարծությունը: Տապալելով կորոնավիրուսի դեմ պայքարը՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրենից դժգոհ հարյուր հազարավոր քաղաքացիների դեմ՝ անհիմն սահմանափակելով նրանց հիմնարար ազատությունները և իրավունքները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ • Խստորեն դատապարտում է Հայաստանում ժողովրդավարությանը հարվածող այս գործելաոճը: • Պահանջում է կառավարությունից  վերացնել մարդու իրավունքների և ազատությունների չհիմնավորված և անհամաչափ սահմանափակումները: • Իշխանություններին հորդորում է հրատապ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաեւ իրական եւ արդյունավետ պայքար մղել մարդկանց առողջության համար։ • Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է մեր երկրում ավտորիտար պոպուլիզմի խորացող դրսևորումների վրա»:
17:46 - 20 մայիսի, 2020
Մուրացիկի սերունդ են դաստիարակել. ինչո՞ւ են դուրս եկել ՀՀԿ-ից եւ ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը |araratnews.am|

Մուրացիկի սերունդ են դաստիարակել. ինչո՞ւ են դուրս եկել ՀՀԿ-ից եւ ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը |araratnews.am|

araratnews.am: ՀՀԿ-ի շարքերը շարունակում են նոսրանալ: Մամուլն այսօր գրել է, որ ՀՀԿ-ից դուրս են եկել «հնաբնակներ» Լեռնիկ Ալեքսանյանն ու Ֆիրդուս Զաքարյանը՝ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը: Araratnews.am-ը զրուցել է Ֆիրդուս Զաքարյանի հետ՝ ՀՀԿ-ից դուրս գալու եւ ներքաղաքական գործընթացների մասին: Պարոն Զաքարյան, մամուլը գրել է՝ դուրս եք եկել ՀՀԿ-ից: Հաստատե՞ք, թե՞ հերքեք տեղեկությունը: Հունվարի 13-ին մի քանի անդամներով ՀՀԿ-ից դուրս ենք եկել: Ի՞նչն էր պատճառը: Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն այլեւս ակտուալ չէ՞ր, չուներ այն հզորությունը, որը կար նախկինում: Պատճառների մասին գրել ենք: Անհամաձայնություն կար այն իրավիճակի հետ, որը կար կուսակցությունում: ՀՀԿ-ը չի ցանկանում նորանալ, իր անցյալի հետ առերեսվել: Դա էլ մեր կողմից քննադատության է արժանացել: Ձեզ հետ դուրս է եկել նաև Լեռնիկ Ալեքսանյա՞նը: Այո, ես, Լեռնիկ Ալեքսանյանն ու Ռազմիկ Մարտիրոսյանը: Տեսել ենք՝ ոչինչ չի փոխվում, չեն էլ ուզում փոխվել, հին մեթոդներ, հին մոտեցումներ, խորհրդի նիստ էլ չեն հրավիրում, համագումար էլ չեն անում, այսինքն՝ մեռյալ վիճակ, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Տարվա ընթացքում մի քանի անգամ զբաղվել են ուտուշխմուշային միջոցառումներով, որը մենք չէինք կարող հանդուրժել: Ես հոդվածներից մեկում գրել եմ՝ ՀՀԿ-ը դարձել է Սերժ Սարգսյանին գրպանային կուսակցություն, որը ապագա չունի, նմանվում է մի աչքը կույր, մի ոտքը կաղ կուսակցության, որը մի ծառի տակ կնստի ու կմնա: Կուսակցության մեջ կան ազնիվ մարդիկ, որոնք հեռու են մնացել այն երեւույթներից, որոնք արել է կուսակցության ղեկավարը մի խումբ մարդկանցով՝ իր սեփական շահի համար՝ թքած ունենալով կուսակցության շարքային անդամների հեղինակությանը ու մեր երկրի շահերին: Երբ այս ամենն ասացիք Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ում, ի՞նչ ասաց: Մի անգամ՝ ՀՀԿ-ի վերջին խորհրդի նիստում՝ 2018 թ-ի նոյեմբերին, երեքս էլ ելույթ ենք ունեցել, խոսել ենք, բայց արժանացել ենք բացասական վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը հեգնանքով ասաց՝ չեք ուզում, կարող եք դուրս գալ: Իսկ մյուս ՀՀԿ-ականներն ի՞նչ էին ասում՝ համեմատաբար երիտասարդները, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: Չգիտեմ: Հիմա մանրամասները չեմ հիշում: Դրանից հետո խորհրդի նիստ չի եղել: Մենք ուզում էինք՝ լինի եւս մի խորհրդի նիստ, որպեսզի առաջարկեինք Սերժ Սարգսյանին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալ: Նիստն այդպես էլ տեղի չունեցավ, մեզ էլ հասկացրին՝ Սերժ Սարգսյանը չի թողնելու կուսակցությունը: Ձեր մեկնաբանությունն ընթերցելուց հետո ընթերցողները մոդայիկ հարց կտան՝ բա Սերժ Սարգսյանի ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում: Այն ամենը, ինչ Դուք հիմա եք ասում, ասե՞լ եք մինչեւ հեղափոխությունը Սերժ Սարգսյանին: Ես համարյա քաղաքականությունից հեռու եմ եղել՝ որպես քաղծառայող, որպես աշխատակազմի ղեկավար: Այսպես ասած «աջս քաշած» եմ պահել: Երբ մի սենյակի մեջ են, ծխում են, ծխի վնասակարությունը չես զգում: Հանկարծ պատուհանը բացվում է, թարմ օդից զգում ես՝ ինչ մթնոլորտում ես: Ապրիլյան հեղափոխությունն այդ հնարավորությունը տվեց: Այն գաղափարները, որոնք որդեգրել է ՀՀԿ-ը 1998-ին, ինձ խորթ չեն, դրանցից ես չեմ հեռացել: Մենք ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ձեւավորել ենք մի հասարակական կազմակերպություն՝ «Միասնություն» դաշինքի գաղափարակիրների ակումբ: Հիմա հասկացանք՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ժառանգությունից ՀՀԿ-ն այնքան է հեռացել… Հասկացանք՝ ՀՀԿ-ն այսօրվա ղեկավարության պատճառով վաղուց հեռացել է այդ գաղափարներից, այլասերվել է, անգամ դավաճանել դրանց: Այսօրվա ՀՀԿ-ը դարձել է խոշոր բուրժուազիայի կուսակցություն, պաշտպանել դրա շահը, այսօր էլ պատրաստվում է պաշտպանել այն: Տեսեք՝ օլիգարխներից մի քանիսն են հավաքվել ՀՀԿ-ի շուրջը, հասարակ ժողովուրդ չկա: Մարդկանց համոզելով, խնդրելով բերում են, որ ցույց տան՝ իբր ՀՀԿ-ում մարդ է մնացել: ՀՀԿ-ի կողքին մնացել են մարդիկ, որոնք իրենց հարստությունը բազմապատկել են այս տարիներին: Սա վաղ թե ուշ կհասկանան նաև ՀՀԿ-ի շարքային անդամները, որոնք կամ դուրս կգան այդ կուսակցությունից, կամ կհարեն այլ գաղափարներով առաջնորդվող քաղաքական կառույցների: Ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ի վերածնունդ հնարավո՞ր է կուսակցությունից դուրս եկածների շնորհիվ: Ես հիմա նման բան չեմ տեսնում, քանի որ քաղաքական վերադասավորումներ են: Բայց եթե Սերժ Սարգսյանը թողներ կուսակցությունը, ինքնըստինքյան դա կլիներ: Շատերի հետ եմ զրուցել, բոլորն էին սպասում, որ Սերժ Սարգսյանը կհեռանա նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից, քանի որ թողել է նաև երկրի ղեկավարի պաշտոնը, հնարավորություն կտա երիտասարդներին, չվարկաբեկվածներին աշխատել, կուսակցությունը վերադարձնել ակունքներին: Սակայն դա տեղի չունեցավ: Որպես պետական ապարատի փորձառու աշխատակից՝ պատրա՞ստ եք աջակցել իշխանությանը՝ հանուն երկրի զարգացման: Երբ նոր նախարարը նշանակվեց (նկատի ունի Մխիթար Հայրապետյանին- հեղ.), դիմում գրեցի եւ դուրս եկա, քանի որ պարկեշտ չէ՝ նոր իշխանության հետ աշխատեր ՀՀԿ խորհրդի անդամը: Բայց նաև գրել եմ, որ պատրաստ եմ աջակցելու իշխանությանը, ողջունում եմ այս փոփոխությունները՝ անկախ նրանից՝ այս իշխանության վերեւում եմ, թե ներքեւում: Այս ընթացքում հանդես եմ եկել հրապարակային հոդվածներով: Այնպես, ինչպես ընկալում եմ երեւույթները, այդպես էլ արտահայտվում եմ: Հին նավը չեմ լքել, բայց հասկացել եմ՝ նավի ղեկավարությունը վաղուց դավաճանել է նավի անձնակազմին: Ինչքան էլ Դուք ձեր «աջը քաշած» եք եղել, որպես ՀՀԿ-ական, իշխանավոր՝ անուղղակի չունե՞ք պատասխանատվություն 10 տարիների իրավիճակի համար: Այն ժամանակ էլ, հիմա էլ ես պատասխանատու եմ ինձ համարում, ունեմ այդ մեղքի զգացումը: Ամեն ինչ չէ, որ իմացել եմ: Ամեն անգամ ընտրակաշառքներով ընտրություններից հետո իմ անձնական դրաման եմ ապրել ու չեմ արտահայտվել՝ այսպես ասած՝ խեցու մեջ փակված եմ եղել: Հարգում եմ նրանց, ովքեր բարձրաձայնել են: Ընտրակաշառքների առաջին հարվածը զգացել եմ իմ մաշկի վրա 2003 թ-ին, երբ համատարած փող բաժանելու պարագայում ես, իմ ընկերներն ինչպիսի անհարմար վիճակում էինք. ազգուտակ, բարեկամներ մի քանի հազար դրամի համար մուրացիկի պես վազում էին այն կենտրոնները, որտեղ այդ փողը բաժանում էին: Բայց հետագայում ինձ համարում եմ քաղաքականությունից հեռացած մարդ: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց համակիրները հայտարարում են՝ այս իշխանությունը շուտով տապալվելու է, անում են ամեն ինչ՝ նորից իշխանություն ունենալու համար: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս ամենի մասին, արդյոք հնարավոր է վերադարձի սցենարը: Մարդկանց մի տեսակ կա, որ անտառ մտնելիս այնքան է վախենում, որ սկսում է ձայներ հանել, մտածելով՝ կարող է վախեցնել դիմացինին: Վախից ինչ ձայներ ասես հանում են: Անկախություն սերունդ դաստիարակելու փոխարեն դաստիարակել են մուրացիկների սերունդ, որով մենք առաջ չենք գնա: Նոր իշխանությունը, ինչքան էլ վրիպումներ, բացթողումներ ունենա, մի շատ կարևոր հարց լուծեց՝ ժողովրդին վերադարձրեց գործոն լինելու իրավունքը: Այս առումով Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն անելիք չունեն: Ովքեր հույս ունեն՝ պետք է վերադառնան, չեն վերադառնա այս զինակիցների տեսքով: Ինչ իրավիճակ էլ լինի, ժողովուրդը նորից գնալու՝ ոչ է ասելու, ասելու է մերժիր Ռոբերտին, Սերժին: Նրանք սպառել են իրենց, այնպիսի վերք են թողել մարդկանց հոգիներում, որ այս սերունդը, որ մի անգամ հավաքվել է հրապարակում, նորից կհավաքվի ու նորից կմերժի նրանց:
23:10 - 04 մարտի, 2020
Անհրաշետության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պատշպանելու համար․ ՀՀԿ

Անհրաշետության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պատշպանելու համար․ ՀՀԿ

ՀՀԿ հայտարարությունը Սերժ Սարգսյանի մասին ստորև․ «Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց: Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում: Նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից: Մենք, վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝ • Մեր աջակցությունն ու համերախշությունն ենք հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: • Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց: • Հրավիրում ենք տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ: • Անհրաշետության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պատշպանելու համար»։
11:02 - 25 փետրվարի, 2020
ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ «Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։ «Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։ Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:56 - 22 փետրվարի, 2020
ՀՀԿ-ն չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

ՀՀԿ-ն չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:  Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»։
11:22 - 14 փետրվարի, 2020