Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ ունի իր յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, բազմազանություն, որը հարստացնում է մեր կազմակերպությունն ու մեր աշխարհը: Անչափ կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքների շրջանակում Ձեր երկրի ներգրավվածությունը միջազգային օրակարգերում»,- մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում: Գուտերեշը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների տասնամյակի գործողության առաջին տարում՝ այս տարի, անհրաժեշտ են մեր բոլորի համընդհանուր ջանքերը՝ կառուցելու այնպիսի արդար գլոբալիզացիա, որն ընդունելի լինի բոլորի համար և իրականացվեն վճռական գործողություններ կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ: «Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ներդրումն ու աջակցությունը՝ ունենալու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ բոլորի համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:  
14:06 - 22 սեպտեմբերի, 2020
Համավարակը զրոյացրել է 25 տարվա առաջընթացը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ձեռքբերումների գործում |tert.am|

Համավարակը զրոյացրել է 25 տարվա առաջընթացը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ձեռքբերումների գործում |tert.am|

tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության համավարակը 25 տարով հետ է մղել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մի քանիսի ձեռքբերման գործում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: «Իրականությունն այն է, որ ողջ առաջընթացը, որը գրանցվել էր ողջ աշխարհով մեկ աղքատության, սովի դեմ, ինչպես նաև այլ ուղղություններով տարված պայքարում, մեծ հարցականի տակ է հայտնվել: Մի շարք ոլորտներում մենք հետընթաց ենք ապրել 25 տարով: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն ու օգտվենք առավելությունից, որն ընձեռում է ռեսուրսների մասշտաբային կենտրոնացումը: Դրանք պետք է օգտագործել Կայուն զարգացման նպատակներին համապատասխան, որպեսզի ապագայում, որը մենք կառուցում ենք, ավելի շատ հավասարություն, արդարություն և էկոլոգիականությունի լինի»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:
21:16 - 19 սեպտեմբերի, 2020
Այսօր բացվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը |azatutyun.am|

Այսօր բացվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր բացվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը: Նստաշրջանի նախագահը` թուրք քաղաքական գործիչ, դիվանագետ Վոլքան Բոզքիրը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել պահպանել բազմակողմանիություն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ելույթում նշել է, որ այս տարին բեկումնային է ՄԱԿ-ի համար, որը պետք է շարունակի արձագանքել COVID 19 -ի համավարակի հետևանքներին, ուժեղացնի առողջապահական համակարգերի կարողություններն ու աջակցի պատվաստանյութի ստեղծմանն ու արդարացի բաշխմանը։ «Աշխարհը մեծ հույսեր է կապում մեզ հետ` որպես բազմակողմանիության և համագործակցության միջազգային համակարգի հիմնական պլատֆորմ»,- ասել է Գուտերեշը։ Վոլքան Բոզքիրը գլխավոր ասամբլեայի նախագահ էր ընտրվել անցած հունիսին։ Չնայած նա միակ թեկնածուն էր, Հայաստանը, Հունաստանը ու Կիպրոսը քվեարկություն էին պահանջել։ Հայաստանն ու Կիպրոսը համատեղ հայտարարությամբ դեմ էին արտահայտվել նրա թեկնածությանը։
16:16 - 16 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրներին պայքարել COVID-19-ի դեմ |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրներին պայքարել COVID-19-ի դեմ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք պետություններին խանգարում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, գրում է ria.ru-ն։ Գուտերեշի խոսքով՝ նա լիովին աջակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հայտարարությանը, որի համաձայն՝ երկրները պետք է վերանայեն ընդլայնված պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որտեղ պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ «Մարտի 26-ին «Մեծ քսանյակ»-ի պետություններին ուղղված իմ ելույթում ես նաև կոչ արեցի չեղարկել այն պատժամիջոցները, որոնք կարող են խանգարել պետություններին համավարակի դեմ պայքարելու հարցում»,- հավելել է նա: Ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ և ուժեղ պատասխան հնարավոր է տալ միայն համերաշխության շնորհիվ՝ կոչ անելով միավորվել, մոռանալ քաղաքական խաղերի մասին և գիտակցել, որ մարդկության կյանքը վտանգված է։ «Մենք դանդաղորեն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց պետք է արագացնենք մեր քայլերը և պետք է շատ ավելին անենք, եթե ցանկանում ենք հաղթել վիրուսին»,- հայտարարել էր նա։
14:14 - 15 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

 |armenpress.am|

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները |armenpress.am|

armenpress.am: Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը` տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով`առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դեմ պայքարելու համար համապարփակ մոտեցում է անհրաժեշտ: «Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա: Նախ և առաջ Գուտերիշը նկատի է ունեցել «հասարակական վստահության քայքայումը»: «Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես հատկապես մտահոգված եմ սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Վերջինս դեմ է արտահայտվել նաև համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն:
21:23 - 12 օգոստոսի, 2020
ՄԱԿ-ը զգուշացնում է կորոնավիրուսի պատճառով կրթության աղետալի ձախողման մասին |hetq.am|

ՄԱԿ-ը զգուշացնում է կորոնավիրուսի պատճառով կրթության աղետալի ձախողման մասին |hetq.am|

hetq.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կրթության ընթացքում դադարները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող են, ամենայն հավանականությամբ, արհավիրք դառնալ մոլորակի բնակչության մի ամբողջ սերնդի համար։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ ՄԱԿ-ի կայքում հրապարակված տեսաուղերձի ընթացքում Գուտերեշը հայտարարել է, որ աշակերտների անվտանգ վերադարձը դպրոցներ պետք է դառնա մոլորակի գլխավոր առաջնահերթությունը։     2020 թվականի հուլիսի կեսի դրությամբ՝ աշխարհի 160 երկրներում դպրոցները փակ են մոտ 1 միլիարդ աշակերտների համար, իսկ մոտ 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից։ Ընդ որում, մինչև կորոնավիրուսի համավարակը 250 միլիոն երեխայի համար կրթությունը հասանելի չէր, իսկ զարգացող երկրների միջնակարգ դպրոցների աշակերտների երեք չորրորդը թողել են դպրոցն առանց բազային գիտելիքների։ «Ներկայումս մենք կանգնած ենք մի ամբողջ սերնդի կրթության տապալման առաջ, որի պատճառով կարող է կորչել մարդկային չբացահայտված պոտենցիալ։ Բացի այդ, կարող է ընդհատվել վերջին տասնամյակների զարգացումը և սրվել անհավասարությունը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի խորհուրդները դպրոցներ երեխաների անվտանգ վերադարձի համար։ Իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ Հնդկաստանում։ Վերջին օրերի ընթացքում այնտեղ գրանցված վարակման նոր դեպքերի թիվն ավելի շատ է, քան աշխարհի որևէ այլ երկրում։ Օգոստոսի 3-ի դրությամբ նոր դեպքերի թիվը գերազանցում է 50 000-ը, ևս 800-ը մահացել են։  Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,85 միլիոնի։ Երկրի որոշ շրջաններում առկա տագնապալի իրավիճակին գումարվում են նաև հորդառատ անձրևները և ջրհեղեղները։ Այդուհանդերձ, նոր դեպքերի աճի ֆոնին երկրում շարունակում են բացել տնտեսությունը։ Մասնավորապես, այցելուներին նորից կընդունեն մարզասրահները և յոգայի կենտրոնները։ Շուրջ երկու ամիս տևած խիստ կարանտինը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, սակայն հունիսի սկզբներից իշխանությունները սկսել են հանել սահմանափակումները մասնավոր ոլորտի համար։ Ավելին՝ hetq.am-ում
10:06 - 05 օգոստոսի, 2020
Վարչապետը Գուտերեշի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը

Վարչապետը Գուտերեշի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին:  «Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:   Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրարամերժ հայտարարությունների և գործողությունների։ «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:  «Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»,- ասել է ՀՀ առաջնորդը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով՝ ընդգծելով լարվածության թուլացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման կարևորությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: 
22:10 - 22 հուլիսի, 2020
Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել

 |armenpress.am|

Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։ Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ խոսակցությունները տեղի են ունեցել այսօր։ Երկու զրույցներում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ։   Գլխավոր քարտուղարը կրկին կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը»,- ավելացրել է Դյուժարիկը։ 
21:05 - 22 հուլիսի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը առավելագույն զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը առավելագույն զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին: Անտոնիո Գուտերեշը կողմերին հորդորում է առավելագույն զսպվածություն դրսևորել, երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կարող է դառնալ: Այս մասին երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակների շփումներ են ունեցել՝ դեէսկալացիայի կոչ անելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռ անցած շաբաթասկզբին դիմելով Երևանին և Բաքվին՝ հորդորել էր վայր դնել զենքերը, թուլացնել լարվածությունը և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Անտոնիո Գուտերեշը տարածած հայտարարությամբ խորը մտահոգություն էր հայտնել սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են ադրբեջանական կողմից առնվազն 11, հայկական կողմից՝ 4 զինծառայողների մահվան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել էր իր լիակատար աջակցությունը վտանգավոր իրավիճակի կարգավորման և բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին: Աշխարհի խոշորագույն կազմակերպության՝ ավելի քան 190 երկիր միավորող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի հակամարտող երկրներին հրադադարի կոչ էր արել դեռևս մարտին՝ կորոնավիրուսի համաճարակի թեժ օրերին, երբ աշխարհի պետությունները բախվել էին աննախադեպ առողջապահական ճգնաժամի: «COVID-9-ը ազգային, էթնիկ, կրոնական պատկանելիություն չի ճանաչում: Այն խոցում է բոլորին: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները, և առավել խոցելիները ամենաբարձր գինն են վճարում: Այդ պատճառով անհապաղ գլոբալ հրադադարի կոչ եմ անում», - հայտարարել էր Անտոնիո Գուտերեշը՝ շեշտելով, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են, փախստականները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են դարձել: «Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը», - հայտարարել էր ՄԱԿ-ի ղեկավարը: Պաշտոնական Երևանն անմիջապես արձագանքել էր այս կոչին: «Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին, որտեղ նա նշում է, որ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում պետք է հաստատել գլոբալ հրադադար»,-Թվիթերում գրել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
10:16 - 21 հուլիսի, 2020
Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում |armenpress.am|

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել: «Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
13:08 - 19 մայիսի, 2020
Մեր աշխարհը շարունակում է տառապել հակամարտությունների հետևանքներից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը |tert.am|

Մեր աշխարհը շարունակում է տառապել հակամարտությունների հետևանքներից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը: Գուտերեշի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված ուղերձը հրապարակվել է un.org-ում։ «Հիշատակի և հաշտեցման օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին և հիշում նրանց տառապանքները: Մենք երբեք չպետք է մոռանանք Հոլոքոստի և նացիստների կողմից իրականացված ծանր ու սարսափելի հանցագործությունների մասին»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ միջազգային համերաշխության և համամարդկային արժեքների առանձնահատուկ կարևորության գիտակցումը հանգեցրել է ՄԱԿ-ի ստեղծմանը, որի գլխավոր խնդիրը ապագա սերունդներին պատերազմի արհավիրքներից փրկելն է: «Մեր աշխարհը շարունակում է տառապել հակամարտությունների հետևանքներից։ Նույնիսկ COVID-19-ի ներկայիս ճգնաժամի ժամանակ մենք ականատես ենք լինում մարդկանց միջև թշնամանք սերմանելու և ատելություն տարածելու նոր փորձերի»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ «Նշելով Երկրորդ աշխարհամարտի 75-րդ տարեդարձը՝ եկեք հիշենք 1945 թվականի դասերը և միավորենք ջանքերը համավարակի վերացման և աշխարհի, անվտանգության ու արժանապատվության ապագայի կառուցման համար», - հայտարարել է նա:
10:24 - 09 մայիսի, 2020
Կորոնավիրուսի համավարակը մարդկային ճգնաժամ է, որը շատ արագ վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Կորոնավիրուսի համավարակը մարդկային ճգնաժամ է, որը շատ արագ վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Կորոնավիրուսի համավարակը ավելին է, քան միայն հանրային առողջապահական ճգնաժամ։ Դա տնտեսական, հասարակական, մարդկային ճգնաժամ է, որը շատ արագ վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի։  Մարդիկ և մարդկանց իրավունքները պետք է լինեն ցանկացած գործողության կենտրոնում։ Մարդու իրավունքների համակարգը ներառում է բոլորին և երաշխավորում է, որ ոչ մեկը դուրս չմնա այդ համակարգից։ Մարդու իրավունքների սկզբունքի ներգրավումը կարող է օգնել հաղթահարել համավարակը՝ շեշտը դնելով առողջապահության հասանելիության խնդրի վրա։   Այժմ մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպիսի ազդեցություն է ունենում վարակը տարբեր համայնքների, ատելության խոսքի վրա, ինչպես են թիրախավորվում խոցելի խմբերը, և անվտանգությանն ուղղված խիստ միջոցառումները խոչընդոտում են առողջապահական համակարգի աշխատանքին։  Աճող ազգայնականության, պոպուլիզմի, ավտորիտարիզմի որոշ երկրներում մարդու իրավունքների սկզբունքներից նահանջի ֆոնին այդ ճգնաժամը կարող է նախապայմաններ ապահովել այնպիսի ռեպրեսիվ միջոցառումների ընդունման համար, որոնք որևէ առնչություն չունեն վարակի հետ։ Սա անընդունելի է։  Հիմա, առավել քան երբևէ, կառավարությունները պետք է գործեն թափանցիկ, պատասխանատու ու հաշվետու։ Քաղացիների և մամուլի ազատությունը կենսական են։ Քաղաքացիական կազմակերպություններն ու մասնավոր հատվածը ունեն կարևորագույն դերակատարում այս գործընթացում։  Եվ ինչ էլ որ ձեռնարկենք, եկեք երբեք չմոռանանք՝ վտանգավոր է վարակը, և ոչ մարդիկ։ Մենք պետք է երաշխավորենք, որ արտակարգ միջոցառումները՝ ներառյալ արտակարգ դրությունը, օրինական են, համաչափ, անհրաժեշտ և ոչ խտրական, ունեն հատուկ ուղղվածություն և տևողություն, ունեն նվազագույն ներխուժում մարդկանց կյանքի մեջ, և հենց այնքան են, որքան անհրաժեշտ է հանրային առողջապահության պահպանման համար։  Վարակին արձագանքնման լավագուն պատասխանը առկա վտանգներին համաչափ արձագանքելն է՝ միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։  Վերականգնումը պետք է նաև ապահովի ապագա սերունդների իրավունքների պաշտպանությունը, ուժեղացնի շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումները։ Սրանք մեր բոլորիս խնդիրներն են։Վարակը վտանգավոր է բոլորի համար։ Մարդու իրավունքները պաշտպանում են բոլորին»։    Աղբյուրը՝ un.org: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:30 - 23 ապրիլի, 2020
Հասարակության ամենախոցելի ու աղքատ անդամներն ամենածանր հարվածն են կրում․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար |un.org|

Հասարակության ամենախոցելի ու աղքատ անդամներն ամենածանր հարվածն են կրում․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար |un.org|

un.org: ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը․ «Կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ մենք ականատեսն ենք դառնում ահազանգերի։ Հասարակության ամենախոցելի ու աղքատ անդամներն ամենածանր հարվածն են կրում։  Ու ես հատկապես անհանգստացած եմ աշխարհի երեխաների բարեկեցությամբ։ Բարեբախտաբար, առայժմ երեխաները հիմնականում զերծ էին հիվանդության ամենածանր հետևանքներից, սակայն նրանց կյանքը հիմնովին խառնվել է։ Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր ընտանիքներին ու առաջնորդներին՝ պաշտպանեք մեր երեխաներին։ Ու մենք պետք է առաջնությունը տանք ամենախոցելի, հակամարտությունների պայմաններում ապրող երեխաներին՝ մանկահասակ փախստականներին ու տարհանվածներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին»։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
14:21 - 18 ապրիլի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»: «Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:
17:34 - 16 ապրիլի, 2020
Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը․ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը․ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը զինադադարի կոչով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մեր երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։  Միաժամանակ, աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։  Նրանք նաև կորոնավիրուսի հարձակումների ամենահավանական զոհերն են։  Եկեք չմոռանանք, որ պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Բուժաշխատողները, որոնք առանց այն էլ քիչ են, հաճախ թիրախ են դառնում։   Փախստականներն ու հակամարտությունների պատճառով տարհանված այլ անձինք կրկնակի խոցելի են։  Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը։ Ահա թե ինչու եմ այսօր ես կոչ անում, որ  աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատվի։ Ժամանակն է մի կողմ դնել զինված հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքերը փրկելու համար մղվող պայքարի վրա։  Ես պատերազմող կողմերին կոչ եմ անում․ մի կո՛ղմ դրեք թշնամանքն ու անվստահությունը, լռեցրե՛ք զենքերը, վե՛րջ դրեք հարձակումներին։ Սա կենսական նշանակություն ունի։  Օգնե՛ք ստեղծել միջացքներ՝ կյանքերը փրկելուն միտված օգնությունը տեղ հասցնելու համար, պատուհաննե՛ր բացեք՝ դիվանագիտական հարաբերությունների համար, հո՛ւյս բերեք նրանց համար, որոնք ամենխոցելին են»։ Աղբյուրը՝ un.org: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:20 - 24 մարտի, 2020