Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ ընկերներ ենք. Գամկղրելիձե |aliq.ge|

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ ընկերներ ենք. Գամկղրելիձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն «Atlantic Council»-ի վեբինարի ընթացքում կիսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի փորձով, անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին: «Մենք համակեցության երկար պատմություն ունենք: Գիտեմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում վարակի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Վրաստանում: Մեր հայ գործընկերներին օգնություն ենք առաջարկել, նախորդ շաբաթ էլ ենք կապ հաստատել նրանց հետ: Մի անգամ քննարկել  ենք բուժման հարցի, հաջորդ անգամ էլ ` վարակի տարածման վերահսկողության մասին, կիսվել ենք փորձով: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ընդամենը մի դիպված է տեղի ունեցել հայաստանյան քաղաքական գործչի մոտ եղած թյուրըմբռնման արդյունքում, այն էլ աննշան մի բան էր: Սա չի կարող լարվածության հիմք հանդիսանալ: Համաճարակն ու կորոնավիրուսը չեն ազդի մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական բարեկամության վրա»,- ասել է Գամկղրելիձեն:
11:53 - 16 հունիսի, 2020
Հայ և վրացի մասնագետներն առցանց հանդիպմանը ներկայացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը

Հայ և վրացի մասնագետներն առցանց հանդիպմանը ներկայացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը

Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան առցանց հանդիպում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի  և այլ  մասնագետների հետ: Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: Գործընկերները փորձի փոխանակման նպատակով  կիսվել են համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն: Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում: Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տրիաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները: Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը։      
22:00 - 12 հունիսի, 2020
Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Գամկղրելիձե |aliq.ge|

Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Գամկղրելիձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը ՀՀ-ին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: «Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է,- որքանով տեղյակ եմ՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսացրույց ունենան , ու այդ ընթացում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները: Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը»: Հիշեցնենք, որ ըստ ռուսական քարոզչության, Թբիլիսիում գործող Լուգարի լաբորատորիայի անվան հետ կապվում է Ամերիկայի ֆինանսավորմամբ զենքի արտադրման հանգամանքը, ինչը թեև բազմիցս հերքվել է և լաբորատորիայի գործունեությունը խիստ կարևորվել՝ հատկապես կորոնավիրուսի հակահամաճարակային գործունեության ընթացքում։ Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ:
18:59 - 11 հունիսի, 2020
ՀՀ-ին կօգնենք բուժանձնակազմով. Վրաստանի վարչապետ |aliq.ge|

ՀՀ-ին կօգնենք բուժանձնակազմով. Վրաստանի վարչապետ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին: Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով: «Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,- հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ընթացքում: Գախարիայի խոսքով, Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները: Հայաստանում ծանր իրավիճակ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ավելի քան 200 քաղաքացի հոսպիտալացման իր հերթին է սպասում: Վրաստանում այս հայտարարությունից հետո Հայաստանին աջակցելու մեծ ալիք բարձրացավ:
12:09 - 11 հունիսի, 2020
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։
09:51 - 11 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 408 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 493 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 055 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 476 հազար 658 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 971-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 266 հազար 598, մահերինը՝ 7 հազար 473: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 205 է մահերինը՝  8 հազար 783 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 173 հազար 832 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 351 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 812-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 70 հազար 158, մահերինը՝ 57: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 376 է, մահացածներինը՝ 281: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 32 հազար 510-ի, մահացածներինը՝ 269 -ի: Իրաքում գրանցվել 13 հազար 481 վարակվածության, 370՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1350 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:59 - 09 հունիսի, 2020
27 շնչառական սարք Վրաստանից ՀՀ հասավ. Լուսանկարներ
 |aliq.ge|

27 շնչառական սարք Վրաստանից ՀՀ հասավ. Լուսանկարներ |aliq.ge|

aliq.ge: 2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Լուրը տարածելու հաջորդ օրը,  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին  հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում: Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Ժամեր անց դրանք, արդեն իսկ գնված 10-ի հետ միասին վրաց-հայկական սահմանում էին: Սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող Հայաստան համահայկական հիմնադրամի գործընկերների կողմից անմիջապես տարվելու են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով դրանց մեծ մասը մնալու է Նորքի ինֆեկցիոնին, մի քանիսը տրամադրվելու են մարզերին (այս մասին հավելյալ կտեղեկացնենք): Այս պահին Թբիլիսիում ՀՀ-ին օգնելու զուգահեռ մի քանի նախաձեռնություն է ընթացքի մեջ: Նախօրեին մեկնարկել է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք»   դրամահավաքը: GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը, կամ ստիպված են գործի բերումով հաճախ օգտվել տրանսպորտից, կամ լինել մարդաշատ փակ տարածքներում: Այսօր նաև 3000 դիմակ է ուղարկվել Հայաստան, որոնք տրամադրել է թբիլիսաբնակ անհատ ձեռներեց Վարդան Մանուչարյանը:
22:00 - 08 հունիսի, 2020