Կորոնավիրուսի 15 նոր դեպք Վրաստանում. հունիսի 15-ի տվյալները |aliq.ge|
11:52 - 15 հունիսի, 2020

Կորոնավիրուսի 15 նոր դեպք Վրաստանում. հունիսի 15-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Հունիսի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 879: Այս մասին գրում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 մարդ: Ընդհանուր հաշվով՝ վարակը երկրում հաղթահարել է 704 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը 14 է:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 2795  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Վր Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել