ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում և խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար: Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով  հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ  Երևան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:49 - 06 հուլիսի, 2020
Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է. ՀՀ ոստիկանություն

Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 68305 արձանագրություն, իսկ հուլիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք։ Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը  և հորդորում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
14:14 - 05 հուլիսի, 2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ  Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում, որոնց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնում ենք առանձին տեսանյութերով։ 
20:41 - 04 հուլիսի, 2020
Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում․ ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին

Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում․ ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին

Մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ հուլիսի 3-ին, ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։ Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք. չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։ Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։   ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»
18:35 - 04 հուլիսի, 2020
Հուլիսի 4․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Հուլիսի 4․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 65233 արձանագրություն, իսկ հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
15:56 - 04 հուլիսի, 2020
Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են |tert.am|

Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են |tert.am|

tert.am: ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել են ArmNews հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասաց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:«Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու ArmNews-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատ խոսքին խոչնդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- ասաց Ֆարմանյանը:Սամվել Ֆարմանյանն ասաց, որ սա իրենք դիտարկում են որպես Armnews հեռուստաընկերության և լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց, որը ստանալու է համարժեք պատասխան. «Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների ձեռքբերումն է, սա մի ազատություն է, առանց որի մենք արդյունավետ և զարգացող պետություն չենք կարող ստեղծել, և եթե Արմնյուզի եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել  ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»: Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ ArmNews հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել:  Ավելին՝ tert.am-ում
16:06 - 03 հուլիսի, 2020
ՍԴ  արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք․ Ոստիկանություն

ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք․ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Պարզաբանում 22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք»: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»: Հիշեցնենք, այսօր մի քանի լրատվամիջոցներ գրել էին, որ Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն ոստիկանության սպաները խոչընդոտել են նրա մուտքը ՍԴ։ Նազարյանը հաստատել էր լուրը։
14:00 - 03 հուլիսի, 2020
Հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք

Հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք

Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2 301 դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։  Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային տարածքներում։ Հայտնաբերված խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված հետևանքներ․ այս դեպքում՝ տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 28771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2301 դեպք: Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները․ դա բխում է մեր շահերից»,- նված է հաղորդագրության մեջ։ 
18:28 - 02 հուլիսի, 2020
Ոստիկանները հայտնաբերել են փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք

Ոստիկանները հայտնաբերել են փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք

Արտակարգ դրության հայտարարումից մինչ հուլիսի 1-ը հայտնաբերվել է փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Այդ օրը հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Նշենք, որ երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։ Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10  հազար դրամի չափով։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
21:15 - 01 հուլիսի, 2020
ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Հետո հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ»:
19:36 - 01 հուլիսի, 2020
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. կազմվել է ավելի քան 57 հազ. արձանագրություն

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. կազմվել է ավելի քան 57 հազ. արձանագրություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 57 հազ. 31  արձանագրություն, իսկ հունիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2 698  դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ  հսկողություն։Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 57031  արձանագրություն, իսկ հունիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2698  դեպք։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:15 - 01 հուլիսի, 2020
Բացահայտվել են «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները

Բացահայտվել են «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության  փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կազմակերպմամբ, 2015-ից 2019 թվականների ընթացքում տարբեր հաստիքների հրամանագրվել են վերջինիս հետ փոխկապակցված 11 անձինք, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28 միլիոն դրամը, հափշտակվել է։ Դեպքի առթիվ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:50 - 01 հուլիսի, 2020
Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջադեպի գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող |armtimes.com|

Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջադեպի գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող |armtimes.com|

armtimes.com: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող:  Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը: Վերջինիս խոսքով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի և ոստիկանության՝ մեկ տասնյակից ավելի ծառայողների հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում՝ ակումբում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, որոնք ենթարկվել են զննության, ուսումնասիրվել են նաև ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութերը: Քրեական գործով այս պահի դրությամբ կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա. «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- տեղեկացրեց Եգանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:42 - 01 հուլիսի, 2020
1 շաբաթ է՝ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ հետևում է քաղաքապետարանի 220 համայնքային ծառայող

1 շաբաթ է՝ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ հետևում է քաղաքապետարանի 220 համայնքային ծառայող

Արդեն մեկ շաբաթ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ միասին հետևում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Համատեղ միջոցառումներում ներգրավված է շուրջ 220 համայնքային ծառայող:  Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Կարելի է ասել ամբողջ ստորաբաժանումները ներգրավված են՝ հիմնականում հասարակական կարգի պահպանության ծառայությունը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, առևտրի վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: «Վարչական շրջանի տարածքը բաժանված է ըստ հասցեների, աշխատողները ոստիկանության հետ առավոտից մինչև ուշ գիշեր պտտվում են, հորդորում են քաղաքացիներին կրել դիմակ և դրանով փրկել այլոց կյանքերը»,- ասել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը: «Օրական հինգ աշխատակից աջակցում է ոստիկանության ծառայությանը, ոստիկանների հետ շրջում են այգիներում, բակերում և մարդաշատ այլ վայրերում, որտեղ հնարավոր է լինեն դեպքեր, որ մարդիկ չեն կրում դիմակներ»,- նշել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Հայաստանում բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Շրջայցի ընթացքում մեր նկարահանող խումբը դիմակ կրելու պահանջը չկատարելու մի շարք պատճառաբանություններ լսեց: «Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները պատշաճ կերպով կրեն դիմակները թե՛ բաց տարածքում, թե՛ փակ տարածքում, որպեսզի վարակի տարածումը մենք կարողանանք կանխել, իրենք իրենց կամքով, այնպես չլինի, որ ոստիկանությանը տեսնեն նոր դիմակները կրեն»,- նկատել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ Լևոն Մանուկյանը: «Պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ տուգանի քաղաքացուն: Այս մեխանիզմը կիրառվում է զուտ նրա համար, որ մարդիկ, այո՛, նաև գիտակցելով, որ կարող են տուգանվել, և անգամ, եթե չեն գերադասում մտածել իրենց առողջության մասին, գոնե ֆինանսական խնդիր առաջանալու պատճառով կրեն դիմակներ»,- նշել է Ռազմիկ Մկրտչյանը: Մայրաքաղաքում քիչ չէին նաև հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիները:«Համայնքի աշխատակիցների հետ միասին, համատեղ ուժերով իրականացնում ենք ծառայություն: Բակային տարածքներում ծառայություն իրականացնելով մենք դրական արդյունքների հասանք, և քաղաքացիները պատկերացրեցին, որ պետք է կրեն դիմակներ»,- նշել  է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վահան Բաղյանը: Հանրային առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների նպատակը համավարակը միասնական ուժերով հաղթահարելն է: Տեսանյութը՝ այստեղ:
12:07 - 01 հուլիսի, 2020
Արդարադատության նախարարի տեղակալը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար կարգով մասնակցել է «Օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման խթանման համար» խորագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Արդարատադության նախարարությունից։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և դատական ​​հավակնոտ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Քրիստիննե Գրիգորյանը, բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի հետ Կառավարության շարունակական համագործակցության օրակարգը, անդրադարձել է Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումների համապարփակ շրջանակին՝ գործընկերներին ներկայացնելով 2019 թվականին Կառավարության կողմից հաստատված Դատական և իրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունները և դրանիցից բխող գործողությունների ծրագրերը: Վերոնշյալ ռազմավարությունների համատեքստում փոխնախարարը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխիքների բարելավման, դատավորների և դատախազների ընտրության, գույքային դրության ստուգման նոր ընթացակարգերը, էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, իրական սեփականատերերի բացահայտման, ազդարարների պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման գործընթացները, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի, ընտանեկան բռնության և ատելության խոսքի կանխարգելման գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել նաև Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրին: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին ընդառաջ Կառավարության կողմից կիրառված իրավական մեխանիզմները և ներդրված թվային գործիքակազմը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին նախանշած բարեփոխումների ուղղությամբ գործուն աջակցության և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ Կառավարությունն ունի բավարար վճռականություն և հանրային լայն աջակցություն նախանշած բարեփոխումների օրակարգի առաջմղման համար:  
19:39 - 29 հունիսի, 2020
Հուլիսի 1-ից Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի․ բացառություն են կազմում զինվորականները

Հուլիսի 1-ից Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի․ բացառություն են կազմում զինվորականները

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում՝ բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։Պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք:
13:09 - 29 հունիսի, 2020