armtimes.com: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող:
Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:
Վերջինիս խոսքով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի և ոստիկանության՝ մեկ տասնյակից ավելի ծառայողների հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում՝ ակումբում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, որոնք ենթարկվել են զննության, ուսումնասիրվել են նաև ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութերը:
Քրեական գործով այս պահի դրությամբ կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա. «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- տեղեկացրեց Եգանյանը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)