Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ
 |tert.am|

ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ |tert.am|

tert.am: Հայաստանում այսօրվա դրությամբ դեպքերի ընդհանուր թիվը 4472 է, մահվան դեպքերը՝ 60: Առողջացել է 1925 հոգի: Տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանում դեպքերի թիվը երկրորդն է՝ զիջելով Թուրքիային: 1 միլիոն բնակչության հաշվարկով՝ մահերի թվով Հայաստանը երրոդն է՝ զիջելով Իրանին ու Թուրքիային: Այսպիսով՝ ՀՀ-ում թեստավորվել է 40,230 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1509 է, մահերի թիվը՝ 20: Վրաստանում դեպքերի ընդհանուր թիվը 695 է, մահացել է 12, առողջացել՝ 425 հոգի: Թեստավորվել է 36,248 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 174 է, մահերի թիվը՝ 3: Իրանում դեպքերի ընդհանուր թիվը 118 392 է, մահացել է 6937, առողջացել՝ 93 147 հոգի: Թեստավորվել է 672,679 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1,412, մահերի թիվը՝ 83: Ադրբեջանում դեպքերի ընդհանուր թիվը 3138 է, մահվան դեպքերինը՝ 36: Առողջացել է 1944 հոգի: Թեստավորվել է 226,005 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 310 է, մահերի թիվը՝ 4:
17:59 - 17 մայիսի, 2020
Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանը պարզաբանեց
 |shantnews.am|

Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանը պարզաբանեց |shantnews.am|

shantnews.am: Կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում մի քանի անգամ շատ են, քան հարևան Վրաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ ուղղված հարցերից մեկը սրա պատճառների մասին էր։ Հարցը նաև այն մասին էր, թե հնարավո՞ր է, որ հարևան երկրները կեղծում են տվյալները։ Վարչապետը նախ ասաց, որ ինքը չի ասել, թե հարևանները կեղծում են, ու նշեց, որ հարևանների մասին վատ բան երբեք չի ասի։ Ինչ վերաբերում է կասկածների մասին խոսքերին, վարչապետն ասաց, որ օրինակ՝ եվրոպական որոշ երկրներում ախտանշաններ չունեցողներին ուղարկում են տուն և չեն հաշվում որպես վարակակիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ Վրաստանի հետ համեմատությանը, վարչապետն ասաց, որ Հայաստանում այս թվի մեծ աճը պայմանավորված է նաև անկանխատեսելի դեպքերի հետ։ Նա օրինակով ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչները գնացել են հնարավոր վարակակիրներից մեկի տուն, նա դուռը չի բացել ու ասել է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, քանի որ չի ցանկացել չեղարկել ընտանեկան միջոցառումը։ Վարչապետը նաև հավելեց, որ կորոնավիրուսային համաճարակը դեռ չի ավարտվել, ու հնարավոր է, որ այդ թվերը փոխվեն։ Այլ երկրներ, ըստ Փաշինյանի, դիտարկում են նաև տնտեսական շահերի հետ հավասարակշռությունը, որի պատճառով էլ տարբեր երկրներում մոտեցումները պարբերաբար փոփոխվում են, որպեսզի տնտեսությունը դիմանա։
18:20 - 16 մայիսի, 2020
Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել |azatutyun.am|

Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաց ընդդիմադիր գործիչներ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին համաներմամբ ազատ արձակվեցին: Եվս մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ` «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուան շարունակում է մնալ ճաղերի ետևում: Բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակումը Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև մարտ ամսին ձեռք բերված համաձայնությունների կետերից մեկն է: Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դեսպանների միջնորդությամբ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընդդիմությունը հրաժարվում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման պահանջից` համաձայնելով, որ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցկացվեն թե՛ կուսակցական ցուցակներով և թե՛ մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը, Վրաստանի իշխանությունները խոստանում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
14:31 - 16 մայիսի, 2020
COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 304 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 722 հազար 232 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 458 հազար 243 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 274 հազար 367 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 459: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 262 հազար 843 ընդհանուր թվով: Մեկ օրում 10 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 418 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 204 հազար 795, մահացածներինը՝ 14 հազար 058: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 116 հազար 635-ի: Վերջին մեկ օրում վարակի 2 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 902 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 671-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 12 հազար 860    -ի, մահացածներինը՝ 96-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 891 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:24 - 15 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 303 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 705 հազար 815 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 252 հազար 245 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 203 հազար 165, մահացածներինը՝ 13 հազար 999: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 667-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 975-ի, մահացածներինը՝ 88-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 886 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:09 - 15 մայիսի, 2020
խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
15:29 - 14 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակի ընդամենը 3 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակի ընդամենը 3 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 429 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 298 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 659 հազար 873 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 348 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 197 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 222 հազար 104 է: Վարակից մահացել է 31 հազար 106 մարդ։  Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240:  Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 060 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 074 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 098 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 861 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 143 հազար 114-ի, մահացածներինը՝ 3 հազար 952-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 929 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 20 հազար 386 է, մահացածներինը՝ 206: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 431 հաստատված դեպք կա, մահացել է 556 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 032 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 14 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 մլն 368 հազարից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 մլն 368 հազարից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 368 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 293 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 619 հազար 949 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 823 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 455 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վերջին մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461: Գերմանիայում 173 հազար 504 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 775 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:54 - 13 մայիսի, 2020
COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը |armenpress.am|

COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 342 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 292 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 602 հազար 712 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 636 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 425 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461: Գերմանիայում 173 հազար 171 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 738 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 642-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:
11:39 - 13 մայիսի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցվել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։ Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:
17:56 - 12 մայիսի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 283 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 493 հազար 473 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 367 հազար 638 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 264 հազար 663 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 621:  Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիան՝ քիչ տարբերությամբ շրջանցելով Իտալիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով ևս Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։  Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որտեղ  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 հազար 688-ի: Մահերի թիվը կազմում է 1915 Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 162 հազար 699, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 123: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 107 հազար 603 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 640 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 22 հազար 520 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198: Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 8 հազար 688-ի, մահացածներինը՝ 58-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով: Լիբանանում կա 845 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:27 - 11 մայիսի, 2020