Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել |azatutyun.am|
14:31 - 16 մայիսի, 2020

Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաց ընդդիմադիր գործիչներ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին համաներմամբ ազատ արձակվեցին: Եվս մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ` «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուան շարունակում է մնալ ճաղերի ետևում:

Բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակումը Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև մարտ ամսին ձեռք բերված համաձայնությունների կետերից մեկն է: Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դեսպանների միջնորդությամբ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընդդիմությունը հրաժարվում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման պահանջից` համաձայնելով, որ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցկացվեն թե՛ կուսակցական ցուցակներով և թե՛ մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը, Վրաստանի իշխանությունները խոստանում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել