#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
ԼՀԿ-ն ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները

ԼՀԿ-ն ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները.1. Էդմոն Մարուքյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և խորհրդի նախագահ։ Փաստաբանների պալատի անդամ։ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ:2. Արտյոմ Գեղամյան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։3. Անի Սամսոնյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, մասնագիտությամբ՝ լրագրող, միջազգայանգետ։ ՀՀ ՊԿԱ իրավագիտության մագիստրանտ։4. Գևորգ Գորգիսյան՝ 6-րդ և 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։ Մասնագիտությամբ՝ ծրագրավորող։5. Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Սինոփսիս Արմենիա» ընկերության որակի ապահովման մասնագետ, թեստավորման խմբի համակարգող։6. Կարինե Ղուկասյան՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Վանաձորի պետական բժշկական քոլեջի ատամնատեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, «Մխիթար Գոշ» համալսարանի պրոռեկտոր, «Առողջ կյանք» հասարակական կազմակերպության նախագահ, մասնագիտությամբ՝ բժիշկ-ստոմատոլոգ։7. Սարիկ Մինասյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունվարը՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ, քաղաքագիտության մագիստրոս։8. Լևոն Մարտիրոսյան՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, միջազգային իրավունքի մագիստրոս։9. Սրբուհի Գրիգորյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ գումարման պատգամավոր, Սիսիանի ավագանու նախկին անդամ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս, մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող-լեզվաբան։10. Ստեփան Ստեփանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս։ Մասնագիտությամբ՝ քաղաքագետ-միջազգայնագետ, ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ։11. Գուրգեն Բաղդասարյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին օգնական, 2004 թվականին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջնաժամկետ բյուջեների ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ։ Մասնագիտությամբ՝ տնտեսագետ։12. Ռուզաննա Ավագիմյան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգային գործարար իրավունքի մագիստրոս, «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավաքաղաքական գծով փորձագետ, Լիբերալ քաղաքականության դպրոցի քարտուղար։13. Էդվարդ Անդրեասյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2019 թվականին՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ։ Մասնագիտությամբ՝ ճարտարապետ։14. Մկրտիչ Մակարյան՝ իրավագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոս, «Մկրտիչ Մակարյան» ՍՊԸ-ի տնօրեն։15. Աննա Կոստանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ՝ լեզվաբան, անգլերենի և պարսկերենի մասնագետ։16. Հրանտ Այվազյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2003-2019 թվականներին՝ «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, 2016-2018 թվականներին` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018 թվականին` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։ Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-մեխանիկ։17. Արշավիր Խաչատրյան՝ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Դևիս քաղաքի պատվավոր քաղաքացի։ Մասնագիտությամբ՝ ինժեներ։18. Աննա Թովմասյան՝ ԵԿՄ անդամ, Ապրիլյան քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյան» և «Ծովակալ Հ․Ս․ Իսակով» մրցանակների մեդալակիր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս, մասնագիտությամբ՝ իրավագետ-պատմաբան։19. Սարգիս Ալեքսանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, տեղեկատվական համակարգերի մասնագետ, ՀՊՃՀ ճարտարագիտության մագիստրոս։20. Նորայր Կարապետյան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի փորձաքննող ինժեներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզային պատասխանատու։ Մասնագիտությամբ՝ ինժեներ-շինարար։
16:53 - 30 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան»  դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր թիմը և ծրագիրը: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են «365 օր. Ապագան սկսվում է հիմա»: «Այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաև առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, մասնագիտական համայնքներին․ ձեր կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար: Դրանով ընդգծում ենք մեր թիմի կարևոր սկբունքներից մեկը՝ մասնակցային կառավարում»,-ասաց Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվելու է բոլոր գյուղերում ու քաղաքներում՝ սպասելով առաջարկությունների  ու դիտողությունների, որպեսզի այն համալրվի ու դառնա ավելի աբողջական: Դրանով քաղաքացիներն ավելի մեծ արդյունքներ կտեսնեն: Արմեն Գևորգյանը նշեց, որ փաստաթղթում ներկայացրել են առաջընթացի հիմնական գաղափարները, որոշ հարցերում՝ կոնկրետ քայլեր: Այս  իմաստով սա տեսլականների, գաղափարների ու կոնկրետ գործողությունների համատեղում է: «Մենք ելնում ենք Հայաստանի այսօրվա իրողություններից, մենք առաջնորդվում ենք պետության զարգացման վերելքի հեռանկարով: Այս փաստաթուղթը քննարկումների, շտկումների արդյունքում կարող  է դառնալ ապագա կառավարության գործունեության իրատեսական ծրագիր: Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան»,-ասաց Արմեն Գևորգյանն՝ ընդգծելով, որ դա վերաբերվում է պետական համակարգին, որը պետք է աշխատի արդյունավետ ու լավ վարձատրվի, դա վերաբերվում է անհատին, որը պետք է ունենա իր կյանքը կառուցելու լայն հնարավորություններ, դա վերաբերվում է մասնավոր հատվածին, որը պետք է ունենա աշխատելու բարենպաստ պայմաններ: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ աշխատող երկիր կոնցեպցիայի հիմքում մարդն է, ու դա չպետք է լինի զուտ կարգախոս, այլ՝ հեռանկարի հիմնաքարը:  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ծանոթ են երկրում առկա խնդիրներին, գիտեն դրանք լուծելու ճանապարհները, ունեն թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար: «Ստեղծված իրավիճակում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, մեր պետականության, ինքնիշանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական ազգային պետական քաղաքականության ու դա իրականացնելու վճռականությամբ: Մեր բոլոր քայլերի հիմքում, իբրև առաջնահերթություն, ներազգային պառակտվածության հաղթարահումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու: Վերականգնելու ենք համերաշխության, երկխոսության կենսական մթնոլորտը: Դա ազգային միասնականության օրվա հրամայականն է: Միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է: Այն պետք է արդյունավետ իրականացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան: «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ: Կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք հայրենադարձությունը, վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու  սահմանափակումները: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նախատեսվում են հատուկ նպատակային ծրագրեր արտերկրյա մասնագետների համար: Պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սա է լինելու համազգային ներուժի համախմբման ուղենիշը: «Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերին, նշեց, որ այդ ոլորտներում առկա է ձախողում: Առաջին աշխատանքը, որ կատարելու են, զինված ուժերի մատունակության վերականգնումն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ ու մարտունակ: «Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի: ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնիայի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը ՀՀ օրենքներով գործառույթների դաշտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կվերականգնեն վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով բարեկամ պետություններին կառաջարկվի նոր ու հասկանալի օրակարգ: «Մենք ունենք արագ վերականգնման ներուժ: Մենք կանենք ամեն ինչ, որ դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար: Չափազանց կարևոր է նոր օրակարգ ձևավորելը: Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել: Մենք ի վիճակի ենք մեր բարեկամների հետ ապահովել ու պաշտպանել ՀՀ-ի շահերը: Մենք կվերականգնենք մեր կորցրած դիրքերը միջազգային կառույցներում»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ պետք է շարժվել դեպի ուժեղ Հայաստան:  
20:55 - 29 մայիսի, 2021
Մենք դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին․ «Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցություն

Մենք դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին․ «Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցություն

ՁԱՅՆ Լիբերթար Պահպանողական Կուսակցությունը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Հարգելի հայրենակիցներ, Մեզ կարևորագույն ընտրություն է սպասվում։ Ճակատագրական այս ճամփաբաժանին կանգնած, մենք պետք է որոշենք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր Պետության ճակատագիրն ու ապագան այս բարդագույն, խճճված ու վտանգավոր ժամանակահատվածում։ Ողբերգական, հուզական, բևեռացված ու ապոկալիպտիկ բոլոր տրամադրություններն ավելի քան բնական ու հասկանալի են, սակայն՝ քաղաքականության մեջ, հատկապես ճակատագրական պահերին և խաչմերուկներին, անհրաժեշտ է առավելագույնս կենտրոնանալ, հավաքել մտքերը, անջատել հուզական ու պարտվողական բոլոր բնազդներն ու միացնել ողջամտությունը։ Մենք կամ կցուցադրենք, ինչպես 2018 ին, որ կանք, ուժ ու եռանդ ունենք ձերբազատվելու ապիկար ղեկավարներից և տնօրինելու մեր Պետության ապագան, կամ կընտրենք հինը կամ ավելի հինը, ու սպիտակ քարտ կտանք մեր Պետության թշնամիներին, մեր Պետության ճակատագիրը մեր փոխարեն որոշելու համար։ Հարգելի հայրենակիցներ, անգամ մեծ ցանկության դեպքում հին բանալիները նոր դռներ չեն բացում, վատ և ավելի վատ անցյալից ժառանգված թեկնածուները չեն կարող մեզ բերել դրական արդյունքի, չեն կարող կառուցել մեր ապագան, քանի որ նրանք Հայաստանի խամրած և տապալված անցյալն են։Այսօրվանից ու ամեն օր, մինչև ընտրությունների օրը, լինենք զգոն, աչալուրջ, վերագտնենք մեր ինքնությունը, հիշենք մեր անցած ճանապարհը, հասկանանք ու վերանայենք մեր խնդիրները, բարդույթները, արգելակներն ու հնարավորությունները, և թույլ չտանք քաղաքական պատեհապաշտներին, քաղաքական ծովահեններին կամ հանցագործներին տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը՝ մեզ հիմարացնելով։ ՁԱՅՆ Լիբերթար Պահպանողական կուսակցությունը հնչեցնում է, որ Հայաստանի Հանրապետության անկմանը չի նպաստելու, դիմադրելու է՝ որպես հասուն, ողջամիտ ու այս հողի վրա հազարամյակներ ապրելու պատրաստ ու պատասխանատու քաղաքացիների միություն, պատրաստ կանգնելու ու դիմադրելու, ի փառս անկախ ու սուվերեն Հայաստանի Հանրապետության։  Սա է մեր առաքելությունը։ Մենք, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական իրողությունները, դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ ընտրարշավից դուրս, տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին, ոչ սեփական, ոչ որևէ այլ կուսակցության կամ դաշինքի ցուցակով: Մենք, որպես նոր քաղաքական ուժ, այս պահից այլևս մեր համաքաղաքացիների հետ ենք՝ Հայաստանի Հանրապետության պահպանումն ու գոյատևումը հնարավոր դարձնելու տեսիլքով»։
18:07 - 29 մայիսի, 2021
Տարոն Սիմոնյանը հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը

Տարոն Սիմոնյանը հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը։   «Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Ինձ համար չկա ավելի կարևոր 《պաշտոն》, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազգին օգտակար մարդ լինելն է։ Սա չի նշանակում նաև, որ հեռանում եմ քաղաքականությունից, ինչի ապացույցը Լուսավոր Հայաստանի նախընտրական շտաբի պետի պարտականությունների ստանձնումն է։ Հուսով եմ՝ պատվով կկատարեմ այն, և կապահովեմ իմ թիմի համար լուրջ արդյունքներ՝ արդարացնելով թիմակիցներիս բարձր վստահությունը։ Ես հավատում եմ և վստահ եմ, որ հայ հանրության ու պետականության զարգացման գրավականը գիտելիքի, կրթության, հոգևոր դաստիարակության և քաղաքակրթական հասունության, այլ կերպ ասած՝ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ է։ Առաջիկայում աշխատանքներս շարունակելու եմ գիտական, դասախոսական, բարեգործական և փաստաբանական (իրավապաշտպան) գործունեության , ինչպես նաև գաղափարախոսական աշխատանքի բնագավառում։ Դեռ շատ ենք հանդիպելու, հատկապես՝ #ԱՐԲԱՆԷ ֊ական լսումների շրջանակներում։ Հասունանալու, գիտելիքով հարստանալու մի փոքր կամք, և ամեն ինչ լավ է լինելու ... Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության համար։   Հ.Գ. Սպասում եմ քարոզարշավի ժամանակ Հանրապետության տարբեր մարզերում մեր հանդիպումներին և զրույցներին»,-գրել է նա։
16:50 - 29 մայիսի, 2021
Մխիթար Հայրապետյանը անդրադարձել ՔՊ ընտրացուցակի վերջին համարը լինելու հանգամանքին

Մխիթար Հայրապետյանը անդրադարձել ՔՊ ընտրացուցակի վերջին համարը լինելու հանգամանքին

Յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է իր՝ ՔՊ ցուցակի վերջին համարը լինելու հանգամանքին։ «Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:   «Արդյոք հաստատուն ու աներե՞ր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։   - Ավելի, քան երբևէ:   «Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարո՞ղ է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։   - Այո»,- գրել է Մխիթարյանը:
16:17 - 29 մայիսի, 2021
Ինչ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող անձը ընտրություններին մասնակցելու համար. պարզաբանում է ԿԸՀ-ն

Ինչ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող անձը ընտրություններին մասնակցելու համար. պարզաբանում է ԿԸՀ-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչ քայլ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:57 - 29 մայիսի, 2021
Գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

Գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել․ «Նախորդ շաբաթ արձագանքել էինք պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, որ գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նպատակը՝ մոլորեցնել հանրությանը, ասելով, թե «Հայաստան» դաշինքը համակիրներ է «գնում»։ Անցած օրերին տեղեկացանք նաև, որ շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու, ուր դաշինքի անունից մարդկանց իբր նյութական խոստումներ են տրվում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Ժամանակավոր իշխանությունը  վերջապես պետք է ընկալի, որ կեղծիքների պրակտիկան սպառված է և սև քարոզչություն կիրառելով, սադրանքների գնալով` որևէ արդյունքի չեն հասնելու»:
14:53 - 29 մայիսի, 2021
ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար |armenpress.am|

ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 20 հարց: Oրակարգի հարցերի զգալի մեծամասնությունը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղերում առկա բացթողումներին: ԿԸՀ-ն նիստում որոշում կայացվեց «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք»,  «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն,  Հանրապետություն կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն, « Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն,  «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն,  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Զարթոնք ազգային քրիստոենական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն քաղաքական ուժերին տրամադրել 48 ժամ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին: «Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացված նախընտրական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը, պահպանված չէ: «Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են: Ինչի վերաբերյալ պետք է ներկայացվեն պատշաճ հիմնավորումներ այն մասին, որ դրանք բացառապես տեխնիկական են: Դրանք կդիտարվեն հանձնաժողովի կողմից կուսակցության վերաբերյալ հարցը քննարկելիս»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվից 92 հոգի է ընդգրված ցուցակում, որից 48-ի դեպքում նշված է անկուսակցական, իսկ 14-ի դեպքում որևէ բան նշված չէ: ԿԸՀ-ն, տրամարդրելով 48 ժամ, կուսակցությանն առաջարկում է կատարել համապատասխան ուղղում, եթե դա վրիպակ է և ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր: 
12:52 - 29 մայիսի, 2021
Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները  |armenpress.am|

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները |armenpress.am|

armenpress.am:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ներկայում «Իմ քայլը» խմբակցություն) օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններիօգտին։ Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։ Պատրաստվում եք արդյո՞ք քվեարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարցին դրական է պատասխանել հարցվողների 63 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9 տոկոսը, հավանաբար ոչ՝ 3 տոկոսը, ընտրություններին չի ցանկանում մասնակցել հարցվածների 14 տոկոսը, իսկ դժվարացել ու հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը: Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
11:10 - 29 մայիսի, 2021
Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։ Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
10:49 - 29 մայիսի, 2021
Ինչ պետք է անի քաղաքացին, եթե ցանկանում է քվեարկել ոչ այն համայնքում, որտեղ գրանցված է

Ինչ պետք է անի քաղաքացին, եթե ցանկանում է քվեարկել ոչ այն համայնքում, որտեղ գրանցված է

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 10․06․2021թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի տեղամասի ընտրողների ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
13:24 - 28 մայիսի, 2021
ՀԱԿ-ը հրապարակել է ընտրական ցուցակն ամբողջությամբ

ՀԱԿ-ը հրապարակել է ընտրական ցուցակն ամբողջությամբ

1lurer.am: Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցելու՝  կուսակցության նախընտրական ցուցակը: Ստորև ներկայացվում է այն. 1. Տեր-Պետրոսյան Լևոն 2. Զուրաբյան Լևոն 3. Գաբայան Ինեսսա 4. Մաղաքելյան Հայկ 5. Ասատրյան Բագրատ 6. Գևորգյան Աննա 7. Մուսինյան Արման 8. Աբրահամյան Սամվել 9. Յարալյան Կարինե 10. Գրիգորյան Գրիգոր 11. Մանուկյան Արամ 12. Զորյան Տաթևիկ 13. Պասկևիչյան Տիգրան 14. Շահվերդյան Սուրեն 15. Մամյան Զարուհի 16. Հարությունյան Վարդան 17. Խաչատրյան Արմեն 18. Ադամյան Եվա 19. Ավետիսյան Արամայիս 20. Գրիգորյան Ռաֆայել 21. Ղազարյան Մարգարիտա 22. Մարտիրոսյան Միքայել 23. Թամազյան Սարգիս 24. Հարությունյան Կարինե 25. Մալխասյան Վարդան 26. Բարեղամյան Արամ 27. Ավետիսյան Իրինա 28. Գրիգորյան Մուրադ 29. Գալստյան Տիգրան 30. Մեխակյան Եպրաքսյա 31. Ավետիսյան Պերճ 32. Գալստյան Արտաշես 33. Թառլամազյան Լիլիկ 34. Հովհաննիսյան Վոլոդյա 35. Հովհաննիսյան Սեդրակ 36. Պետրոսյան Հասմիկ 37. Սաղաթելյան Արտակ 38. Հակոբյան Ալեքսան 39. Առաքելյան Լուսինե 40. Գրիգորյան Ավետիք 41. Մանուկյան Աշոտ 42. Հովհաննիսյան Նարինե 43. Ղուկասյան Արշավիր 44. Վարդանյան Դավիթ 45. Յորդեկյան Սոֆյա 46. Կարաբեկյան Սամվել 47. Անդրեասյան Բագրատ 48. Ղազարյան Նունե 49. Խաչատրյան Տիգրան 50. Գևորգյան Գևորգ 51. Կարսլյան Նարինե 52. Կարապետյան Հայկ 53. Միրումյան Վիկտոր 54. Ոսկերրչյան Մանե 55. Կարապետյան Տոնական 56. Մամյան Վահան 57. Դավոյան Կարինե 58. Հարությունյան Արտակ 59. Մելիքբեկյան Արտուշ 60. Աթանեսյան Վահիդա 61. Թովմասյան Կարեն 62. Հակոբյան Հովհաննես 63. Գևորգյան Անի 64. Մարտիրոսյան Խաչիկ 65. Ավագյան Վիլհեմ 66. Յուզբաշյան Նազելի 67. Ճուղուրյան Սուրեն 68. Ամիրխանյան Աշոտ 69. Բաբայան Հասմիկ 70. Առաքելյան Արտակ 71. Մարիկյան Սարգիս 72. Փարսադանյան Մարինա 73. Ավետիսյան Ավետիկ 74. Աբրահամյան Մերուժան 75. Սիմոնյան Մարինե 76. Ադամյան Գագիկ 77. Գասպարյան Վիկտոր 78. Էգնատոսյան Գոհար 79. Մանուկյան Մարտին 80. Բեյբության Մնացական 81. Շահվերդյան Սուսաննա 82. Վահրադյան Գագիկ 83. Մամիկոնյան Վահագն 84. Պետրոսյան Շուշան 85. Ղազարյան Հովհաննես 86. Խաչատրյան Լևոն 87. Հարությունյան Գոհար 88. Հակոբյան Ալբերտ 89. Ազատյան Կարեն 90. Սարոյան Գոհար 91. Ստեփանյան Ստեփան 92. Բաղդասարյան Տիգրան 93. Գասպարյան Կարինե 94. Օհանյան Գաբրիել 95. Փիլիպոսյան Աշոտ 96. Սարդարյան Գոհար  97. Կարապետյան Արտակ 98. Այվազյան Արտավազդ 99. Կարապետյան Անուշ 100. Առաքելյան Մանվել 101. Խաչատրյան Լևիկ
12:04 - 27 մայիսի, 2021