Ինչ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող անձը ընտրություններին մասնակցելու համար. պարզաբանում է ԿԸՀ-ն
14:57 - 29 մայիսի, 2021

Ինչ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող անձը ընտրություններին մասնակցելու համար. պարզաբանում է ԿԸՀ-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչ քայլ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար:

«Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել