«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը Հայաստանի իշխանությունն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Որովհետեւ անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են տարածաշրջանում ու ներհայաստանյան մակարդակում, ակնհայտ է, որ գլխավոր սպառնալիքը գալիս է ՀՀ իշխանություններից: Այն գործընթացները, որոնք ՀՀ իշխանությունները սկսել են սկսած երկրի պետական ինստիտուտների կազմալուծումից եւ նրա առանցքային իսնտիոտւտների ոչնչացումից, վերջացրած վարվող պետական քաղաքականությամբ, ասածից ամենավառ օրինակն է: Հայաստանի եւ Հայաստանի առջեւ սպառնալիքներն ընդհանուր են, չկա իրավիճակ, երբ մի սպառնալիք կարող է սպառնալ միայն Արցախին կամ միայն Հայաստանին: Այսօր սկսված վտանգավոր գործընթացը, որ ընթանում է, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն է: Միայն առաջին հայացքից է սա խաղաղության մասին: Իրականության մեջ դա կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր, հանձնման, հայրենիքի կորստի, անկման պայմանագիր: Որովհետեւ այն, ինչ քննարկվում է այս պայմանագրի շրջանակներում, ակնհայտ է, որ այնտեղ որեւէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության մասին, էլ չեմ խոսում ՀՀ-ի ու Արցախի շահերի մասին: Արցախի ինքնորոշման սկզբունքը լիիրավ բացակայում է այս գործընթացից: Դա նաեւ ամրագրում է սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված հարցը, Ադրբեջանի կողմից ամեն գնով առաջին պլան բերվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այստեղ գլխավորը ոչ թե այն է, որ Ադրբեջանը փորձում է իր առավելապաշտական մոտեցումներն ամբողջությամբ ամրագրել այդ փաստաթղթում, այլ այն, որ Հայաստանի կողմից ներկայացվող սկզբունքները որեւէ ամրագրում չունեն այս փաստաթղթում»,-ասաց Աբրահամյանը: Նրա խոսքով, ձեւակերպումը, որը հայկական կողմը փորձում էր ներկայացնել որպես վերապահում ադրբեջանական սկզբունքներին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ու ազատություններին վերաբերող յս մոտեցման մեջ, սա հենց այն էր, ինչ Ադրբեջանը փորձում էր ամրագրել, փորձում էր ինքնորոշման սկզբունքը հետին պլան մղելով առաջին խնդիր դարձնել. «Ունենք իրավիճակ, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից, այլ կրկնում է մոտեցումներ, որոնք եղել են ադրբեջանական քաղաքական ու քարոզչական հիմնական մոտեցումները»,-ընդգծեց Աբրահամյանը: Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծմն խնդրին, Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ այս գործընթացին նախորդել է Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման գործընթաց. «Այսինքն Ադրբեջանն իր ձեւով արդեն իրականացրել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը եւ փորձում է դրանց տալ իրավական ու միջազգային ամրագրումներ: Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, «Զանգեզուրի միջանցքը» չէ, Ադրբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին արդյունավետ վերահսկողություն պահովել Հայաստանի գլխավոր կոմունիկացիաների, ռազմավարական օբյեկտների նկատմամբ: Սա Ադրբեջանի համար երկարաժամկետ կտրվածքով երկու գլխավոր խնդիր է լուծելու. Նախ, հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ապահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, եւ երկրորդը, հնարավոր հարաբերական խաղաղ գործընթացների պարգայում կրկին Ադրբեջանին մեկնարկային մի քանի աստիճան առավելություն ապահովելը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Հայաստանում իշխանության փոփոխությունը արագ փոփոխություններ չի երաշխավորում, դա ենթադրում է ծանր աշխատանք. «Բայց կարող ենք արձանագրել, որ այս իշխանության գոյությունը որեւէ ձեւով չի կարող Հայաստանին ու Արցախին ապահովել անվտանգություն, խաղաղություն: ՀՀ-ում իշխանության փոփոխության օրակարգը հնարավորություն է գալու եւ առաջին հերթին ՀՀ-ին կենսունակություն, դիմադրելու ներուժ ապահովելու եւ ժամանակային կտրվածքով կանգնեցնելու այն անկումը, որն առաջ է գնում»,-ասաց նա:
12:18 - 12 սեպտեմբերի, 2022
Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ խորհրդարանական գործունեության վերաբերյալ

Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ խորհրդարանական գործունեության վերաբերյալ

Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ էլ ԱԺ հանձնաժողովների նիստերին։ Այս մասին ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարությամբ մեջ։  «Հարգելի՛ հայրենակիցներ, Խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանությունները Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝  ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը:  Այս պայմաններում՝ ապօրինություններով գործող խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ եւ նրա հանձնաժողովների նիստերին։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝  –Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, –օրվա իշխանությունների պաշտոնանկությունը -երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։  Ի հավելումն նշվածի ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները,  դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ: Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով՝ մասնակցելու է միջազգային հանդիպումներին մեր երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։   Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքները:  Միևնույն ժամանակ շարունակելու ենք ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ մեր երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Հարգելի՛ հայրենակիցներ, Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից: Հայաստանը չի կարող աշխարհին ներկայանալ պարտության ու խայտառակության խորհրդանիշ հանդիսացող դեմքով: Բացառապես Հայաստանի շահերը ներկայացնող նոր բանակցողը միայն կարող է իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել և տանել մեր երկիրը զարգացման ճանապարհով», - ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ից նույնպես հայտնել էին, որ Խորհրդարան չգնալու իրենց որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ։
15:43 - 09 սեպտեմբերի, 2022
Գումարով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագիծն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բերելու է  ներհասարակական ճգնաժամի
 |azatutyun.am|

Գումարով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագիծն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բերելու է ներհասարակական ճգնաժամի |azatutyun.am|

azatutyun.am: 24 միլիոն դրամի դիմաց զինվորական ծառայութունից վաղաճամկետ ազատվելու նախագիծը ոչ միայն տրորում է սոցիալական արդարությունն, այլև ծանր վիճակ է ստեղծելու երկրում, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Սա բերելու է ներհասարակական ճգնաժամի․ ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը, հակակոռուպցիոն գործողությունների իր անզորությունը, կամ կամքի բացակայությունը փորձում է փոխարինել այս նախագծով։ - Պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել գումարի դիմաց զինվորական ծառայությունը։ Սկզբունքորեն դե՞մ եք՝ հաշվի առնելով, որ փողը գնալու է պայմանագրայիններին։ -Առաջինը դա սոցիալական արդարության խնդիրն է, որը ոչ միայն տրորվում է այս նախագծով, այլ շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծելու երկրում։ Ես նույնիսկ կարծում եմ, որ սա բերելու է ներհասարակական ճգնաժամի, որովհետև ստացվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պայմանական, 70-80 տոկոսը տեսականորեն հնարավորություն չեն ունենալու վճարելու՝ իրենց սոցիալական պայմաններից ելնելով և իրենց որդիներին այդ ձևով ազատելու ծառայությունից, կամ նրանց համար ապահովելու 4,5 ամսվա ծառայություն, Հայաստանում լինելու են քաղաքացիներ, որոնք ապրում են իրար հարևանությամբ, միգուցե նույն համայնքում, շենքում, ովքեր ունեն այդ հնարավարությունները, և փաստացի իրենց որդիներին ազատելու են 19,5 ամսվա ծառայությունից։ - Ինչ նկարագրեցիք, հիմա էլ կա, պարոն Աբրահամյան, ուղղակի տակից են անում՝ թաքուն։ -Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը, կամ հակակոռուպցիոն գործողությունների իր անզորությունը, կամ կամքի բացակայությունը փորձում է փոխարինել այս նախագծով։ Այսինքն՝ եթե, օրինակ, տարբեր ընկերություններ հարկեր չեն վճարում, եթե տարբեր մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում, այսինքն՝ ոչ թե մենք պետք է նրանց պարտադրենք բերենք օրինական դաշտ, այլ նրանց համար այդ ամենը օրինականացնելու դաշտ ստեղծե՞նք, և ստացվի այնպես, որ մարդիկ ստիպված լինեն գնալու ծառայության, որովհետև նրանք չունեն հնարավորություն, կամ սոցիալական վատ պայմաններում են, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն միջին և միջինից բարձր հնարավորություն, որովհետև, փաստացի, միջին հնարավորություն ունեցող մարդկանց համար դա արդեն հնարավորություն է։  - Առնվազն վարկ կարող է վերցնել։ -Սա գաղափարական մտածելակերպի ճգնաժամի խնդիր է։ Կրթական շղթայով սկսած՝ հանրակրթական դպրոցներից բուհեր, հաշվի առնելով սահմանադրական պահանջը մեր քաղաքացիներին հայրենիքի պաշտպանության մասով, սա ենթադրում է գաղափարական, քարոզչական և, ըստ էության, մտածելակերպային լուրջ ճանապարհ։ Այս ընթացում մենք միանգամից հարվածում ենք այս ողջ համակարգին՝ սրա ողնաշարին, որովհետև երբ որ ի սկզբանե կա հնարավորություն փողով ազատվելու՝ օրինական ձևով ազատվելու, բնականաբար, այդ գաղափարախոսությունն այլևս կենսունակ չէ։ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ Պաշտպանության նախարարության, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարևորագույն բաղադրիչ է: Աբրահամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․  
10:22 - 31 օգոստոսի, 2022
ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չեն դիմի

 |factor.am|

ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չեն դիմի |factor.am|

factor.am: Ազգային ժողովի խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները, թեև արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց այդպես էլ չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց և փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նիստի բացումից երկու ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նիստը չի կայացել։ ԱԺ կանոնակարգը խորհրդին 14-օրյա ժամկետ է տալիս այս հարցով ՍԴ դիմելու համար։ Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին․ եթե մինչ այդ նիստ չհրավիրվի և որոշում չկայացվի, ապա խորհուրդն այլևս չի կարող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել բարձր դատարան։ Հուլիսի 28-ից հետո մանդատներից զրկելու հարցով ՍԴ հնարավոր կլինի դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ, չնայած դրան՝ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի նման գործընթաց չսկսել։
14:25 - 22 հուլիսի, 2022
Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

 |factor.am|

Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |factor.am|

factor.am: Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկման պետք է դրվեր ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների պատճառով նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Առաջիկա երկու ժամերի ընթացքում եթե քվորում լինի, ապա խորհրդի նիստը կգումարվի։ Խորհրդում ՔՊ-ն մեծամասնություն է կազմում։ Հիշեցնենք, իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու` հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների նիստին չներկայանալը պայմանավորված է հենց այս քաղաքական որոշմամբ։  Հիշեցնենք, որ ընդդիմադիրները գերազանցել են անհարգելի բացակայությունների շեմը մայիսից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկից հետո։
12:09 - 22 հուլիսի, 2022
ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը։  ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին, և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին, Տիգրան Աբրահամյանին և Աննա Մկրտչյանին մանդատներից զրկելու համար։  Մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանին փոխարինող Մարտուն Գրիգորյանին, ինչպես նաև Թագուհի Թովմասյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարց օրակարգում չկա։  Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել և Իշխան Սաղաթելյանին հեռացրել էր ԱԺ նախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ավելի վաղ կառավարող խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատներից կարող են զրկվել բացակայությունների հիմքով։
10:18 - 13 հուլիսի, 2022
Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ ընդդիմության բացակայությանը։  Նա նշեց, որ նմանատիպ ռեֆորմներ պետությունները ամեն օր չեն անում, և անհրաժեշտ է նաև ընդդիմության ներկայությունը․  «Շատ կարևոր է, որպեսզի քաղաքական իշխանության կողքին լինի քաղաքական ընդդիմությունը։ Ես ասեմ, բոլորին ուղարկել ենք հրավեր։ Մեր միջազգային գործընկերն էլ են այստեղ, այնպես չլինի, որ պատկերացում լինի, որ իշխանությունը իր համար լսում արեց, հետո գնացինք տուն։ Չէ, մենք ուզում ենք, որ իրենք լինեն և կիսեն այս պատասխանատվությունը։ Գոնե մեր հանձնաժողովում մենք միշտ փորձել ենք բերել դեպի քաղաքական հարթակ։ Այստեղ էլ քաղաքական հարթակ է, թող գային։ Հիմա էլ եմ կոչ անում, մի ուշացեք, այսօր չի վերջացել պրոցեսը, շարունակվելու է»։
16:30 - 12 հուլիսի, 2022
ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները

ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գործադիր մարմնից։  Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։ Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։ Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։ Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։ Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։ Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։ Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։
22:11 - 11 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

«Պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ընդդիմությունը ներկա եղե՞լ է հանձնաժողովի նիստերին, որոնց ընթացքում քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենսդրական նախաձեռնությունները։ «Հավանաբար նկատել եք, որ ընդդիմությունը այս նիստին ներկա չէ։ Այս նախագծերը երբ հանձնաժողովում քննարկում էիք, գուցե ընդդիմությունը այդտեղ էր ներկա էր»,- ասաց Ռուբինյանը։ Վիլեն Գաբրիելյանն էլ պատասխանեց՝ տվյալ նախագծերի քննարկմանը ընդդիմությունը ներկա չի եղել․ «Բայց ես որքան տեղյակ եմ, ընդդիմությունը հիմա ավելի շատ կապված պաշտպանության նախարարության հետ այլ բողոքներ ունի, որ իրենց համակիրներին հիմա զորահավաքի են հրավիրում։ Գուցե դրա համար չկան»։ Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տարօրինակ բան է ստացվում։ Փաստորեն ընդդիմությունը հայտարարում է, որ Ազգային ժողով կգա միայն իրենց օրակարգով և միակ տրամաբանական եզրահանգումը, որին կարող ենք գալ, այն է, որ պաշտպանությունը և զինվորական ծառայությունը և զինծառայողի կարգավիճակը իրենց օրակարգի մաս չեն կազմում»։ Այնուհետև Ռուբինյանը այս առնչությամբ նաև ելույթ ունեցավ․ «Եթե իրենց օրակարգը փողոցում չի, այստեղ չի, պաշտպանությունը չի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի, բա ո՞րն է իրենց օրակարգը։ Ես կարծում եմ՝ իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի իրենց հանրային ակտիվությամբ, իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով․ հրաժարականներ իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ մանդատների վայր դնում։ Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախնելն է»։
15:06 - 06 հուլիսի, 2022
Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից: Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ. – Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից: – Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել: – ԱԺ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն: – ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ: – Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա: – Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։ Ուստի ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝ Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է»,- գրել է Թագուհի Թովմասյանը։
18:12 - 01 հուլիսի, 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվում են հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց պաշտոններից

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվում են հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց պաշտոններից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարվել է Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկցրել է իր ֆեյսբուքյան էջում։  Նույնօրինակ որոշում է կայացրել նաև Արթուր Խաչատրյանը՝ հրաժարական տալով ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Ավելի վաղ նույնպիսի որոշում էր կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նշենք նաև, որ ԱԺ-ն այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որից հետո Սաղաթելյանը հայտարարեց․ «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։
16:53 - 01 հուլիսի, 2022
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»:
16:39 - 01 հուլիսի, 2022
ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «ԱԺ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն»։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները մտահոգված են բացառապես պաշտոններով, «զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ Իրավիճակը աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է հանրությանն առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ կողմից հայտարարված հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիների՝ մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի կողմից տրված քվեից: Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը: Միջազգային հանրությունը, չնայած պարլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք: Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերն, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»,- ասված է հայտարարությունում։
14:55 - 01 հուլիսի, 2022
«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից
 |azatutyun.am|

«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։ Սաղաթելյանն ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆիակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչապական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք նիրենց, թող գնան անեն ինչ ուզում են»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
12:43 - 01 հուլիսի, 2022