Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել նավթագազային այդ մուղերի անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել նավթագազային այդ մուղերի անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին նշեց, որ Համայնքներում ամենակարևոր փոփոխությունը, որ այսօր ես տեսա, լիարժեք վերադարձն էր գյուղատնտեսական աշխատանքներին։ «Այսինքն՝ մարդիկ, արդեն վերադարձած, զբաղվում էին իրենց գործով, որի համար շատ ուրախ ենք։ Նշանակում է՝ կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- հավելեց մարզպետը։ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներում շահարկվում են միջազգային էներգակիրները, և թե ՀՀ-ն կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, ասաց, որ ՀՀ Զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն, և որ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ «Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգահին ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նրանց վիճակը նույնն է։ «Այն վիրավորների մոտ, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, կա բավական լավ դինամիկա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում փոփոխություն չկա»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։  
19:16 - 19 հուլիսի, 2020
Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, հայտնեց, որ սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, բայց, ինչպես հայտնել ենք, Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն առավոտյան խոցել են ադրբեջանական ԱԹՍ։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՊՆ ներկայացուցիչը նկատեց՝ ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տեւական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են տարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում, եւ այլն․ «Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք տալիս՝ ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել, խնդրում եմ վերջ տանք նման մեկնաբանություններ ծավալելուն»,- ասաց նա։  Ինչ վերաբերում է Արցախում այսօր խոցված ադրբեջանական ԱԹՍ-ին, Հովհաննիսյանն ասաց, որ դա որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախից առանց այդ մարտերի էլ պարբերաբար խոցվում են ԱԹՍ-ներ։ Միեւնույն ժամանակ նա նշեցմ որ թեեւ սա ցուցիչ չէ, բայց ոչ էլ կարելի է բացառել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ։ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով տեսնում ենք, եւ հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կկարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, եւ գործողությունները մեզ համար պարզ են․ «Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված»։ Բանախոսը հայտնեց, որ հակառակորդի «ORBITER-3»-ն այսօր խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը դարձյալ մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։ Նա նշեց, որ անզեն աչքով էլ երեւում է, որ թե՛ ԱՀ ՊԲ-ն, թե՛ ՀՀ ԶՈՒ-երը շատ լավ պայքարում են ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ։ «Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկն, ըստ էության, չի դրսեւորել բարձր մարտունակություն եւ արդյունավետություն, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը, եւ տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կարծես թե բացառապես Իսրայելից է գնում, եւ որոնք շատ թանկ են, իսկ այդ գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։
11:47 - 18 հուլիսի, 2020
Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չեմ ուզում բացել փակագծերը. Հովհաննիսյան

Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չեմ ուզում բացել փակագծերը. Հովհաննիսյան

Քիչ առաջ Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ, ըստ էության, ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ, քիչ են եղել կրակոցներ: Նա նաև ավելացրեց, որ կրակոցները եղել են հրաձգային զենքերից: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր այցելել է զորամասերից մեկը․ «Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին: Տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունների, շարժերի բոլոր ցանկություններն ամբողջովին, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»։ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ-երը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են իրականացվում, որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու։ Նա նաև նշեց․ «ՀՀ ԶՈՒ-երը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում։ 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում կներգրավվեն մեծ ուժեր՝ մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն»։Հովհաննիսյանը հաստատեց իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չցանկացավ բացել փակագծերը։ «Մեր ձեռքին շատ հաճախ ադրբեջանական զենք-զինամթերքի նմուշները հայտնվում են ամենատարբեր եղանակներով, և դրանք մեկնաբանելն այնքան էլ ճիշտ չէ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչնեչը կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքնեը սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են այգեպար գյուղում, վաղը կսկսվեն նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում»,- նշեց նա։
21:45 - 17 հուլիսի, 2020
Կրակոցներ են եղել Նախիջևանի, Գեղարքունիքի, Նոյեմբերյանի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Կրակոցներ են եղել Նախիջևանի, Գեղարքունիքի, Նոյեմբերյանի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ,  անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս տեղեկացրեց․   «Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի այն  հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ Առանձին գործողություններ տեղի չեն ունեցել։ Եղել են զուտ կրակոցներ։ Ըստ էության, եթե ամփոփենք այդ 120 խախտումները ամբողջ սահմանի ուղղությամբ, կարող ենք ասել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա։  Ընդհանուր առմամբ հայկական կողմը ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել են շարք։ 20 զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։  Չինարի գյուղում վիրավորված բնակչի մասին երեկ ուշ երեկոյան եմ ունեցել ինֆորմացիա։ Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղափոխվել է Երևան»։ 
11:27 - 17 հուլիսի, 2020
Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, որին հետո օգնության են հասել ԱԻՆ ախատակիցները, մյուս հարվածը հասցվել է ԱԻՆ մեքենային: Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան: Այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-երը թույլ են տվել Ադրբեջանի ԶՈւ-երի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից։ «Այս մասին ՊՆ-ն հայտարարեց, հստակ նշումներով ցուցադրվեցին նկարները։ Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ և ինչու՞ էին մեր վերահսկողության տիրույթում։ Հետևությունները թողնում եմ բոլորին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։«Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց։ Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում․ բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում»,- մանրամասնեց Հովհաննիսյանն ու նշեց, որ չի ցանկանա՝ տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40%։ Հարցին ի պատասխան, թե արդյոք այդ 100 հոգին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժե՞րն են եղել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես առավոտյան էլ նշեցի, իրենց լրատվամիջոցները ևս հաստատել էին, որ կիրառվում է պայմանական աված  Յաշմա բրիգադը, դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը։ Սա էլիտար ստորաբաժանում է։ Եվ շատ տրամաբանական է, որ նախորդ օրերին ադրբեջանական 3-րդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերի կողմից, իրենց մարտական խնդիրը լուծել չկարողանալու պատճառով, պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում»Նա նաև տեղեկացրեց, որ մեր վիրավորների թիվն ու վիճակը մնում է նույնը, ինչ արդեն հայտնել է առավոտյան․ «Մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը կայուն է, զոհերի և զենքերի տրամաչափերի մասով փոփոխություն ևս չկա։ Ամսի 12-ից սկսած հրետանային և ցամաքային զորքերի այն զինատեսակները, որոնք կիրառվել են, շարունակում են մնալ նույն աստիճանի վրա, ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ չեն կիրառվել»։Հարությունյանի խոսքերով՝ Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Դինամիկայի որևէ շեշտակի փոփոխություն չկա։ 
21:53 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել մեր դիրքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել մեր դիրքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն գիտեք, երեկ ըստ էության մոտ 24 ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  Վերջինս իր խոսքում նշեց․ «Ըստ էության ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ»  դիրքի ուղղությամբ գիշերը կեսգիշերից հետո Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանման 100 զինծառայող մեծ զինատեսակների՝ մասնավորապես հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական և գրագետ գրործողությունների արդյունքում հետ են շպրտվել թողնելով զգալի կորուստներ, այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա։ Շատ հավանական է, որ  հակառակորդը դիեր է թողել։ Գիշերը հայկական կողմը ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ չի ունեցել։ Շատ դեպքերում մարտական գործողությունները ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ։ Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած  հարվածների հետ զուգահեռ՝ տեղի են ունենում ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողությունները։  Առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերի լարտվական ծառայությւոնը ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ, բայց դեռ կոնկրետացված չի, թե դրանից թիվը քանիսն է։ Դրանից  հետո, Ադրբեջանը շարունակել է հրետակողծությունը հայկական գյուղերի վրա։ Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե հայակական կողմը օգտագործել է ԱԹՍ-ը, որը իրենց կողմից խոցվել է, սա պաշտոնապես հերքվել է  և չի համապատասխանում իրականությանը։ Ցավոք, մեր լրատվամիջոցների մեծամասնության գրագետ ու փայլուն աշխատանքի կողքին երբեմն տեսնում ենք, որ դեռ չճշտված, դեռ հակառակորդի կողմից նույնիսկ չփաստված գործողությունների հրապարկում է լինում մեր լրատվադաշտում՝ հակառակորդի գորրծողությունը անվանելով «հակահարված», երբ մեկ կետային, երբ մեկ միավոր թռչող սարքի կամ հրետանում հարվածը գնահատվում է «ստրատեգիական»։ Նման բաներից, խնդրում եմ՝ զերծ մնաք»։      
13:50 - 16 հուլիսի, 2020
Այս պահին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ 18։00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, եւ այլն։ Բայց, մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաեւ ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում։ Այս մասին այսօր  Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց  ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ այս պահի դրությամբ շարունակվում է հանգիստ վիճակը։ Արցախյան հատվածում եւս հանգիստ է եղել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ «Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, եւ այլ սպաներ, շարքայիններ։ Հայկական կողմից տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։ Խոսելով ադրբեջանական կողմի հետ հրադադարի պայմանավորվածության մասին, Հովհաննիսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Այն հարցին, թե արդյո՞ք այս փուլում անհրաժեշտություն չկա կամավորական ջոկատների ներգրավման Հովհաննիսյանը պատասխանեց․ «ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են։ Արդյունքները պարզ երևում են։ Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ  մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակները իրենց խնդիրը փայլուն կատարում են։ ՀՀ ԶՈՒ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի  աստիճանն այնքան չէ, որպեսզի ՀՀ-ն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որեւէ գործողություն անելու, միջամտելու համար»։  Հովհաննիսյանը նշեց նաև , որ որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել, ամենայն հավանականությամբ չի էլ լինի։ Ինչպես տեղեկացնում են ՏԻՄ-երը՝ քաղաքացիական բնակչությունից որևէ մեկը նշանակալի վիրավորումներ, վնասվածքներ չի ստացել։ Վնասները եղել են միայն նյութական։Գազատարը երկու անգամ վնասվել է եւ վերականգնվել է։  «Հաստատում ենք՝ մեր խոցած Elbit Hermes 900-ը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոն է։ Խոցվել է հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցների կողմից՝ համապատասխան մոդեռնիզացված տեխնոլոգիայով («Оса» զենիթահրթիռային համակարգի միջոցով), որը մեր ռազմաարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել էր։ Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և՛ սահմանապահ ծառայությունը, և՛ երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած, կարելի է ասել, ողջ զինանոցը կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների։ Մասնավորապես, բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ մինչև անգամ 122 և չի բացառվում նաև ավելի բարձր տրամաչափերի։ Մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից 10 ԱԹՍ-ներ են խոցել։ Բացի ԱԹՍ-ներից՝ հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։  
12:05 - 15 հուլիսի, 2020
Խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի, իսկ քանի դեռ կա մարտական իրավիճակ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին․ Արծրուն Հովհաննիսյան

Խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի, իսկ քանի դեռ կա մարտական իրավիճակ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին․ Արծրուն Հովհաննիսյան

Բարեբախտաբար, ըստ բժիշկների ներկայացրած տվյալների, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել, ընթացքում մշտապես կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։Հովհաննիսյանը նշեց․ «Այս պահին իմ տրամադրության տակ եղած տեղեկության համաձայն՝ քաղաքացիական բնակչության մեջ գոնե թեթև վիրավորումներ չկան․ միայն նյութական վնասներ ենք կրել», ապա ավելացրեց, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և վստահ է՝ տեղի չի ունենա։ «Մեր ժողովուրդը ամուր կանգնած է իր դիրքերում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։Նա տեղեկացրեց, որ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ համեմատաբար հանգիստ վիճակը սկսվել է ժամը 18։00֊ից։ Շատ քիչ կրակոցներ կան, մեծ տրամաչափի կրակոցներ չկան։ Նա նաև հայտնեց, որ ամսի 12-ից սկսած մինչ այսօրը ներառյալ, երբ խոցվեց Hermes 900 մոդելի բավականին մեծ ու թանկարժեք ԱԹՍ-ն, խոցված ԱԹՍ-ների թիվը 5-ից ավելի է և մոտենում է 10-ին։ Անդրադառնալով դիրքերի առաջխաղացման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Քանի դեռ կա մարտական իրավիճակ և կարող են լինել մարտական գործողություններ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին։ ՀՀ ԶՈՒ-երը բոլոր տարիներին բոլոր հնարավոր շանսերն օգտագործել են դիրքերը բարելավելու համար, դա ճշմարտություն է, որը պետք չէ քննարկել»։Արծրուն Հովհաննիսյանը բոլորին հորդորեց զերծ մնալ խուճապ առաջացնող, ոչ հավաստի նյութեր տարածելուց, ադրբեջանական լրատվադաշտից նյութեր բերելուց մեր դաշտ․ «Բառեր են ընտրվում, որոնք թե՛ տեղեկատվական տեսանկյունից, թե՛ անվտանգության տեսանկյունից տեղին չեն։ Օրինակ՝ հայկական գործողությունները որակել «նախահարձակ»։ Մենք ունենք բավականին լավ փորձ և պետք է այդ փորձը զարգացնենք և կիրառենք»։Նա նշեց, որ տեսել ենք Ադրբեջանի կողմից 11 զոհի հաստատում, և ինքը գրեթե վստահ է՝ այդ թիվը կարող է փոխվել։ «Ըստ էության, ժամանակակից պատերազմում թիկունք ու առաջնագիծ հասկացությունները շատ հարաբերական են։ Այո, մենք փորձում ենք առաջնագծում մարտական հերթապահության մեջ չպահել ժամկետային զինծառայողների, բայց քանի որ ճակատներն ու խորությունները փոխվել են, շատ հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են տեղի ունենում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
23:40 - 14 հուլիսի, 2020
ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը. Արծրուն Հովհաննիսյան

 |armenpress.am|

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ամենաթանկարժեք ու կարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է: ««Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է»,- ասաց Հովհաննիսյանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Երևի սա Hermes 900-ի առաջին խոցումն է նաև աշխարհում»: ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների արձակած հրթիռը խոցում ադրբեջանական ԱԹՍ-ը:  
19:30 - 14 հուլիսի, 2020