Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները |armtimes.com|

Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները |armtimes.com|

armtimes.com: Այսօր թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա: Նշենք, որ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը: «Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը - հեղ.), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր»,-  ասաց ՏԸՀ նախագահը: ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Ըստ վիճակահանության արդյունքների՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկները բաշխվել են հերթական հաջորդականությամբ. «Հայրաքաղաք» դաշինք «Արժանապատիվ ուղի» կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն Հայաստանի կոմունիստական կուսակցություն  «Գյումրին կռնա» դաշինք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն «Թասիբով» դաշինք «Ապրելու երկիր» կուսակցություն
14:12 - 18 սեպտեմբերի, 2021
Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը |armenpress.am|

Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում տեղի ունեցավ  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված և Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեցին  Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերներ: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց  Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին՝  խոսքը 50 մլն դոլար արժողությամբ «Թումո Հայաստան» ծրագրի մասին է: «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ: Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզիբեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ»,- նշեց Մարի Լու Փափազյանը՝  տեղեկացնելով, որ Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ: Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ է, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Սեպտեմբերի  18-ին ժամը 19:00-ին, Թումո Գյումրիի շենքի դիմաց կկայանա բացօթյա համերգ: Համերգի ընթացքում Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն հատվածներ «Անուշ» օպերայից, որի պրեմիերան տեղի է ունեցել այդ նույն շենքի բեմում դեռևս 1912 թվականին: Օպերային կատարումներին կհաջորդի Բամբիռ խմբի ռոք համերգը: Նշենք, որ Թումո շենքի նոր նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Բեռնար Խուրին, բազմաթիվ հնարավորություններ է բացում  ինչպես թումոցիների, այնպես էլ Գյումրիի բոլոր բնակիչների համար։ Այն կունենա դասասենյակներ, ձայնագրման ստուդիա, բացօթյա տեռաս միջոցառումների համար, կինոդահլիճ, որտեղ կկազմակերպվեն կինոցուցադրություններ ինչպես Թումոյի ուսանողների, այնպես էլ հանրության համար, ինքնուսուցման հարթակ, որը հնարավորություն կունենա բեմի վերածվելու եւ կապահովի թատրոնի մշակութային վերածնունդը։
13:26 - 18 սեպտեմբերի, 2021
Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում. Պապիկյան

Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում. Պապիկյան

Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:  «Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզն ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումն իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է»,- գրել է Պապիկյանը։
10:54 - 18 սեպտեմբերի, 2021
Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը. Շիրակի մարզպետի շնորհավորանքը՝ Գյումրու օրվա առթիվ

Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը. Շիրակի մարզպետի շնորհավորանքը՝ Գյումրու օրվա առթիվ

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.  «Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ: Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։ Արվեստի, արհեստի, հումորի, թասիբի, ձգտումի քաղաք է Գյումրին, որը չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը։ Պարզ վեհության, միաժամանակ՝ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին` իր պատմությամբ, հնամյա շենքերով, թաղերով, թատրոնով, լեզվով, խոսքով, ուրույն ու սուր մտքերով։ Այո՛, մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, հոգսի տակ տնքացել, բայց երբեք չի ծնկել։ Գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել խնդիրների դեմ և կարողացել է դրանք հաղթահարել ու շարժվել առաջ։ Հիմա էլ առաջ գնալու, առաջ նայելու ու առաջ շարժվելու ժամանակն է։ Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք»։
10:32 - 18 սեպտեմբերի, 2021
ՀՀԿ-ն հրապարակել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր ընտրացուցակը

ՀՀԿ-ն հրապարակել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր ընտրացուցակը

ՀՀԿ-ն հրապարակել է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակցության ընտրացուցակը: Կուսակցությունը Գյումրիում ներկայանում է 33 հոգանոց ցուցակով: Այս մասին գրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում: ՀՀԿ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանը: Ընտրապայքարում կլինեն նաև հետևյալ անձինք՝   Ղուկասյան Արտյոմ Գեորգիի Միրզոյան Նարեկ Լյովայի Մարգարյան Հասմիկ Անդրանիկի Կոշտոյան Արտյոմ Ցոլակի Ավետիսյան Դավիթ Սուքիասի Մեսրոպյան Նարինե Մուշեղի Աթոյան Տիգրան Երվանդի Թագվորյան Վահե Գրիգորի Ալեքսանյան Սիրանուշ Ռուբիկի Հայրապետյան Արտակ Ֆերդինանտի Ուզունյան Գարիկ Արամի Եղոյան Վարսենիկ Ռաֆիկի Գրիգորյան Արթուր Արսենի Ավդալյան Արման Հրաչի Ջանոյան Մարիամ Ստյոպայի Բարսեղյան Էդգար Միասնիկի Գրիգորյան Ալբերտ Վարդանի Գևորգյան Ասյա Արայի Այվազյան Ռոլանդ Սուրենի Մուրադյան Կարին Արթուրի Մնացականյան Վոլոդյա Գևորգի Եսիմսեյտով Զոհրաբ Մուրադի Մկրտչյան Աննա Վոլոդյայի Մինասյան Արսեն Ցոլակի Իգիթյան Սոկրատ Գուրգենի Պողոսյան Զուբեիդա Կարապետի Համբարյան Անի Սամվելի Բագրատյան Սերգեյ Արտուշի Մովսիսյան Մադլեն Մանվելի Ղազարյան Դավիթ Արայի Դիլանյան Նաիրա Գևորգի Մինասյան Ռուբիկ Նորիկի Ղուկասյան Աննա Գագիկի
11:09 - 17 սեպտեմբերի, 2021
Քաղաքապետարանից պարզաբանում են Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ի անսպասելի ազատումը |infocom.am|

Քաղաքապետարանից պարզաբանում են Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ի անսպասելի ազատումը |infocom.am|

infocom.am: 2019 թվականի նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակել այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանին: Սակայն բոլորովին վերջերս Սիմոնյանն ազատվել է այդ պաշտոնից: Նրա փոխարեն այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին աշխատակիցներից Արեւիկ Մկրտչյանը: «Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երկու տարի է՝ տնօրենի մրցույթ չէր հայտարարվում եւ հիմա էլ չի հայտարարվում, փոխարենը նախկին ԺՊ-ն փոխարինել է մեկ այլ ԺՊ-ով: «Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի եւ ՀՀ-ում ռազմական դրության իրավական ռեժիմի գործողությամբ պայմանավորված՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ չի կազմակերպվել»,- պարզաբանել են քաղաքապետարանի լրատվականից: Ավելի վաղ խոսելով Վլադիմիր Սիմոնյանի հանկարծակի ազատման մասին՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պատճառը փաստաթղթերի անհամապատասխանությունն է տնօրենի պաշտոնի համար ներկայացվող պահանջներին: Խնդրել էինք նշել, թե խոսքն ի՞նչ անհամապատասխանության մասին է, եւ ի՞նչն է եղել պատճառը, որ այն մինչեւ հիմա հայտնի չէր: «Համապատասխան պետական մարմնի կողմից 2021թ. մայիսին Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ Վլադիմիր Սիմոնյանի կողմից ներկայացված որոշ փաստաթղթեր չեն կարող հիմք հանդիսանալ նշված պաշտոնում նշանակվելու համար: Մասնավորապես՝ վերջինիս կողմից ներկայացված բակալավրի որակավորման դիպլոմը չի համապատասխանում ՀՀ-ում բակալավրի որակավորման համար սահմանված չափանիշներին»,- ի պատասխան մեր հարցի՝ հայտնել են քաղաքապետարանից:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:19 - 14 սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է |armenpress.am|

Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների վերջին օրը սեպտեմբերի 12-ն է: Քաղաքական ուժերը իրավունք ունեն իրենց համամասնական ցուցակն ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 18:00-ը, իսկ  կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը: Մինչ այժմ ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը եւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը: Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը հրապարակեց ավագանու թեկնածուների իր ցանկը: ՔՊ կուսակցության առաջադրումը կլինի սեպտեմբերի 12-ին։
13:28 - 12 սեպտեմբերի, 2021
Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին առայժմ երկու ուժ է բարձրաձայնել |armenpress.am|

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին առայժմ երկու ուժ է բարձրաձայնել |armenpress.am|

armenpress.am: Քաղաքական ուժերը չեն շտապում ԸԸՀ փաստաթղթեր ներկայացնել և  պաշտոնապես հայտարարել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին: Մինչ օրս Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները կամ դաշինքները ավագանու անդամների թեկնածուների առաջադրման փաստաթղթեր չեն ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Առաջադրման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 12-ի ժ. 18:00-ին: Այս մասին տեղեկացրեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Սեպտեմբերի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց Գյումրիում ՏԻՄ ընտրություններում համամասնական ցուցակը: Վարչության որոշման համաձայն, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը ցուցակում առաջինն է: Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, սովորել եւ աշխատել է Մոսկվայում, 2016 թվականին ընտրվել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն, այնուհետև նշանակվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, ապա զբաղեցրել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի, տեղակալի պաշտոնները։ 2021 թվականի հունվարի 21-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ Գյումրիում օրեր առաջ ձեւավորվեց քաղաքական կոալիցիա՝ «Գյումրին կռնա՜» դաշինքը, որը եւս որոշել է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ համագործակցության հուշագիր  ստորագրելով Գյումրու «Ազգային արժեք» ակումբի, Նժդեհյան ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների հետ: Դաշինքը գլխավորելու է «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանը։ Արմենուհի Մխոյան
11:21 - 08 սեպտեմբերի, 2021
Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել |armenpress.am|

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի ավագանու ընտրություններին  Կուսակցություններն ու դաշինքները չեն շտապում հայտարարել Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից, սակայն մինչ օրս տարածքային ընտրական հանձնաժողովը ոչ մի փաստաթուղթ չի ստացել: Գյումրիում ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու: Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: «Արդեն առաջադրումների երրորդ օրն է, բայց դեռ այս պահին ոչ մի փաստաթուղթ չենք ստացել, հետաքրքրվողներ էլ չեն եղել: Միայն հայցադիմումի մասով մի քաղաքացի էր դիմել, որը չէր կարողացել կայքից վերցնել, խնդիրն այս պահին հարթվել է»,- տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ առաջադրումների համար ժամանակ է հատկացված մինչև սեպտեմբերի 12-ը՝ 18:00, որից հետո գրանցման գործընթացն է սկսվելու: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:  
12:40 - 04 սեպտեմբերի, 2021
Գյումրիում ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը կտևի սեպտեմբերի 2-ից 12-ը |armenpress.am|

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը կտևի սեպտեմբերի 2-ից 12-ը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում սեպտեմբերի 2-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը: Առաջադրումների առաջին օրը  դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել ԸԸՀ: Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների  դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները:  Առաջադրումների համար ժամանակ է հատկացված սեպտեմբերի 2-ից 12-ը՝ 18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:  ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : Գյումրիում կգործի  82 ընտրատեղամաս: Շարունակությունը՝ armenpress.am-ում
22:30 - 02 սեպտեմբերի, 2021
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանովի, Ռուսթավելու, Սայաթ-Նովայի, Գարեգին Նժդեհի փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճուղու 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, «Գյումրու տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ «Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:  Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ) (պաշտոնեական կեղծիք):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ։
15:39 - 10 օգոստոսի, 2021
Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները |armenpress.am|

Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կողմից  36 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենքի և  50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է  «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 28-ին Գյումրի այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 36 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում: Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք- շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս: Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։ Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։ Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար` նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն: «Շինարարությունը նախատեսված է հաջորդ տարի ավարտել, բայց շինարարական կազմակերպությունը բավական արագ տեմպերով աշխատում է և կփորձի այս տարեվերջ, կամ հաջորդ տարվա սկզբին ավարտել շինարարությունը: Որակից և տեմպերից շատ գոհ եմ: Մի լավ լուր ևս ունեմ՝ ծրագիր կա ևս 2 բնակելի շենքի կառուցման, որոնց բնակարանների մի մասը նախատեսվում է  տալ  վերջին պատերազմում զոհված ու հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին, որոնք բազմանդամ, անօթևան կամ էլ սոցիալապես անապահով են:  Նախատեսվում է, որ նոր շենքերը կունենան 60 բնակարան, որոնցից առնվազն 25-ը կտրվի պատերազմի մասնակիցների ընտանիքներին»,-նշեց Հայկակ Արշամյանը: «Առաջին հարկում ունենք տարածք, որը կփորձենք վարձակալությամբ տալ և գումարը ուղղել շենքերի պահպանությանը։ Միևնույն ժամանակ շենքերի վերևի՝ հավելյալ հարկերում, ուզում ենք արվեստագետներին արվեստանոցներ տրամադրել, ստուդիոներ՝ ոչ մշտական բնակության համար. ցանկացած արվեստագետ, նկարիչ կամ քանդակագործ, ով ցանկանա,  կկարողանա գալ, ապրել այստեղ վեց ամիս, որպեսզի շենքի երեխաները մանկուց մոտիկ լինեն արվեստին և ավելի հեշտ ինտեգրվեն», - նշեց  Հայկակ Արշամյանը։ Ծրագրի մեկնարկը հնարավոր է դարձել 2019թ. Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության և ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի ջանքերով կազմակերպված հեռուստամարաթոնի, ինչպես նաև Հիմնադրամի մշտական գործընկեր ԱԿԲԱ բանկի ներդրման շնորհիվ: Հեռուստամարաթոնին միացել են բազմաթիվ նվիրատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքի տարբեր համայնքներից:   Ֆրանսիայում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսավորմամբ էլ կառուցվելու է մանկապարտեզը: Արմենուհի Մխոյան
16:48 - 28 հուլիսի, 2021
Գյումրիում սպասվում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում |armenpress.am|

Գյումրիում սպասվում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում |armenpress.am|

armenpress.am:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:  «Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։   Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։   Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները»,- հայտնել է Պապիկյանը։
13:46 - 21 հուլիսի, 2021
Գյումրու Երիտասարդական զբոսայգու տարածքի ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գյումրու Երիտասարդական զբոսայգու տարածքի ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

2021 թվականի հունիսի 25-ին Aravot.am լրատվական կայքէջում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը:  ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ նշված հրապարակումը վեր է հանվել և Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3000 քմ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու Երիտասարդական այգու տարածքին, և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018 թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին: Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018 թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը: Դրանից հետո` 2019 թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:       Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:01 - 13 հուլիսի, 2021
Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց

 |armenpress.am|

Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին տեղեկացրեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը: «Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է  ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին մեզ,  ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չզբաղվել ինքնաբուժմամբ, բուժումը հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում: Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 
12:25 - 10 հուլիսի, 2021
Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի |armenpress.am|

Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Սիբիրյան խոցի  ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում: «Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել   գյուղի 7 բնակիչ:  Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշեց վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն  հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք:  Նրանց վիճակն այս պահին նորմալ է»: Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են։
09:31 - 02 հուլիսի, 2021