armenpress.am: Գյումրիում սեպտեմբերի 2-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը: Առաջադրումների առաջին օրը դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել ԸԸՀ:
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված սեպտեմբերի 2-ից 12-ը՝ 18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:
Շարունակությունը՝ armenpress.am-ում
comment.count (0)