ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

Նախագծով առաջարկվում է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների մեթոդաբանությունը

Նախագծով առաջարկվում է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների մեթոդաբանությունը

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից երկուսը վերաբերում են բնապահպանական և ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող իրավական ակտերին:   Օրակարգի 24-րդ չզեկուցվող հարցը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնություն որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն է: Միաժամանակ, սույն որոշման նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նախորդ մեթոդաբանությունն ու չափանիշները, որոնք ընդունվել էին դեռևս 2012 թվականին: Վերոնշյալ նախագծով սահմանվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը տնտեսական գործունեության շուրջ 96 ոլորտների (իրենց ենթաոլորտներով) մասով: Սահմանվել է նաև նախնական ոլորտային ռիսկի հաշվարկման կարգ, որը ներկայացնում ենք ստորև. Ըստ որոշման նախագծի՝ նախնական ոլորտային ռիսկի գնահատում է իրականացվում, այնուհետև անհատական ռիսկն է գնահատվում: Նախնական ոլորտային ռիսկի առավելագույն արժեքը սահմանվել է 100 միավոր: Անհատական ռիսկայնության հաշվարկը նախկին 2 բաղադրիչի փոխարեն կընդգրկի 3 բաղադրիչ: Փոփոխվել են նաև բաղադրիչների բովանդակությունները: Նախկինում անհատական ռիսկը հաշվարկվում էր տնտեսվարողների կողմից ներկայացված հաշվետվության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգման ընթացքում ստուգաթերթում նշված գնահատականի հիման վրա: Նախագծի ընդունումից հետո անհատական ռիսկը կհաշվարկվի հետևյալ 3  բաղադրիչների հանրագումարով. գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատական, որն ունի առավելագույնը 70 միավոր կշիռ, ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատական` առավելագույնը 50 միավոր կշիռ, հայտնաբերված թերությունների և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների գնահատական` առավելագույնը 30 միավոր կշիռ: Այնուհետև տնտեսվարող սուբյեկտները կդասակարգվեն ըստ բարձր, միջին և ցածր ռիսկայնության աստիճանների: Հետագա տարիներին ստուգումները կանցկացվեն նշված երեք դասակարգումներից ելնելով: Տարվա ընթացքում բարձր ռիսկայնության տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացվող ստուգումները կկազմեն ստուգման ենթակա տնտեսվարողների ցանկի 70 %-ը: Ի հավելումն նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված հանձնարարականների չկատարումը տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանը ևս կբարձրացնի: Հանձնարարականները կատարման և չկատարման միավորները՝ ստորև.  
08:04 - 22 օգոստոսի, 2019