Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից երկուսը վերաբերում են բնապահպանական և ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող իրավական ակտերին:
Օրակարգի 24-րդ չզեկուցվող հարցը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնություն որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն է: Միաժամանակ, սույն որոշման նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նախորդ մեթոդաբանությունն ու չափանիշները, որոնք ընդունվել էին դեռևս 2012 թվականին:
Վերոնշյալ նախագծով սահմանվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը տնտեսական գործունեության շուրջ 96 ոլորտների (իրենց ենթաոլորտներով) մասով: Սահմանվել է նաև նախնական ոլորտային ռիսկի հաշվարկման կարգ, որը ներկայացնում ենք ստորև.
Ըստ որոշման նախագծի՝ նախնական ոլորտային ռիսկի գնահատում է իրականացվում, այնուհետև անհատական ռիսկն է գնահատվում: Նախնական ոլորտային ռիսկի առավելագույն արժեքը սահմանվել է 100 միավոր:
Անհատական ռիսկայնության հաշվարկը նախկին 2 բաղադրիչի փոխարեն կընդգրկի 3 բաղադրիչ: Փոփոխվել են նաև բաղադրիչների բովանդակությունները: Նախկինում անհատական ռիսկը հաշվարկվում էր տնտեսվարողների կողմից ներկայացված հաշվետվության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգման ընթացքում ստուգաթերթում նշված գնահատականի հիման վրա:
Նախագծի ընդունումից հետո անհատական ռիսկը կհաշվարկվի հետևյալ 3 բաղադրիչների հանրագումարով.
Այնուհետև տնտեսվարող սուբյեկտները կդասակարգվեն ըստ բարձր, միջին և ցածր ռիսկայնության աստիճանների: Հետագա տարիներին ստուգումները կանցկացվեն նշված երեք դասակարգումներից ելնելով: Տարվա ընթացքում բարձր ռիսկայնության տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացվող ստուգումները կկազմեն ստուգման ենթակա տնտեսվարողների ցանկի 70 %-ը:
Ի հավելումն նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված հանձնարարականների չկատարումը տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանը ևս կբարձրացնի: Հանձնարարականները կատարման և չկատարման միավորները՝ ստորև.
comment.count (0)