Նիդեռլանդները դադարեցրել է 60-ից ցածր տարիքի անձանց պատվաստումը AstraZeneca-ով. պատճառներից մեկը պատվաստումից հետո ծանր թրոմբոզի առաջացման դեպքերն են |tert.am|
tert.am: Նիդեռլանդները կողմնակի ազդեցությունների առաջացման պատճառով 60 տարեկանից ցածր անձանց շրջանում դադարեցրել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը։ Երկրի առողջապահության նախարարությանը հղումով գրում է տեղական De Limburger թերթը։
Բացի այդ, տվյալ պատվաստանյութով պատվաստումը դադարեցվել է մինչև ապրիլի 7-ը: Երկրի իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցությունների շարքում պատվաստվածների մոտ արձանագրվել է նաև ծանր թրոմբոզ:
Կառավարության հետ խորհրդակցելուց հետո Նիդեռլանդներում կստեղծվի դեղամիջոցների գնահատման կոմիտե և առողջապահության խորհուրդ:
10:28 - 03 ապրիլի, 2021