Ֆինլանդիա

Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում |armenpress.am|

Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիան սառեցնում Է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների ոլորտում: Այդ մասին հաղորդել Է երկրի կրթության ու մշակույթի նախարարությունը: «Կրթության ու մշակույթի նախարարությունը հանձնարարում Է Ֆինլանդիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ձեռնպահ մնալ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ ցանկացած համագործակցությունից: Քաղաքականության համաձայն, նոր նախագծերը չպետք Է նախաձեռնվեն, իսկ առկա համագործակցությունը կազմակերպությունների միջեւ պետք Է ժամանակավորապես դադարեցվեն»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նաեւ սառեցվելու Է աշխատանքն այն նոր նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք կապված են Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի կամ Բելառուսի իշխանությունների համագործակցության հետ: «Մեր քաղաքականությունն ուղղված Է Ուկրաինային աջակցելուն, այլ ոչ թե ռուսաստանցի ուսանողներին եւ հետազոտողներին»,-հաղորդագրությունում մեջբերվում Է երկրի կրթության եւ մշակույթի նախարար Անտի Կուրվինենի խոսքը: Ֆինլանդիայի կրթության եւ մշակույթի նախարարությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ միջոցներ Է ձեռնարկում հաջակցություն ուկրաինացի ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների եւ գիտաշխատողների, ինչպես նաեւ փախստականներին Ֆինլանդիայում սովորելու եւ աշխատելու հնարավորություն Է տալիս, ճշտվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:31 - 09 մարտի, 2022
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը. ԱԽ քարտուղար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը. ԱԽ քարտուղար

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ:   Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ:    Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ:   Այս համատեքստում Ա.Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը:   Դեսպան Կիրիստի Նարինենին բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հետագա շարունակական համագործակցության համար:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
18:37 - 21 փետրվարի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը: Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ: Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։ Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին: Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձել են բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։ Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
19:25 - 06 դեկտեմբերի, 2021