ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գիտական նպատակներով թույլատրել թմրամիջոցների օգտագործումը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նախագիծը փորձում է թմրամիջոցների ստեղծումից մինչև դրանց օգտագործման ողջ շղթայի ընթացքում սահմանել հավասար, խիստ վերահսկման, լիցենզավորման պահանջ: Շղթայի մի շարք հատվածների մասով լիցենզավորման պահանջը առկա էր,գործում է:Սակայն ունեինք բաց՝ դրանց գիտահետազոտական և փորձագիտական գործունեության ընթացքում օգտագործման ընթացքում՝ լիցենզավորման պահանջի»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ նախագիծը կնպաստի ոլորտում վերահսկողության ամրապնդմանը, թմրամիջոցների օգտագործման ողջ շղթան կդարձնի առավել թափանցիկ, վերահսկվող, խիստ կարգավորվող: Այսպիսով` սահմանվում է, որ արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:
19:13 - 18 հունվարի, 2021
Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով

Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետություն: Գործնական քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ու Առաջադեմ բժշկություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: ԱՀ առողջապահության նախարարության կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մասնագետների կամ սարքավորումների բացակայության պատճառով արցախցին ստիպված չլինի բուժում ստանալու կամ բուժհետազոտություն անցնելու նպատակով մեկնելու Հայաստանի Հանրապետություն կամ այլ արտերկիր:Որակյալ և հնարավորինս բովանդակ առողջապահությունը նախարարության անելիքների առաջնահերթություններից է, որի իրագործման համար ձևավորվելու են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:  
10:11 - 17 հունվարի, 2021
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը:  Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում: Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:  Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը: Շարունակելով միտքը, Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն: Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար: Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:
16:30 - 15 հունվարի, 2021
Հայաստանում արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունու

Հայաստանում արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունու

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը տեղեկացնում է, որ Հայաստանում՝ իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝ օգտվել արտահիվանդանոցային բոլոր ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: «Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները, սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում են՝ ինչպես վիրահատական, այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի բուժօգնությունը»,- գրառումը հրապարակվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
22:58 - 14 հունվարի, 2021
Հայաստանը ձեռք է բերել և արդեն գործարկել ԴՆԹ նույնականացման հետազոտությունների երկրորդ սարքը

Հայաստանը ձեռք է բերել և արդեն գործարկել ԴՆԹ նույնականացման հետազոտությունների երկրորդ սարքը

 ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ սարք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարությունից տեղեկացնում են, որ դա հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով:
18:02 - 14 հունվարի, 2021
Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագծում չեն կատարվել փոփոխություններ |armenpress.am|

Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագծում չեն կատարվել փոփոխություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Հարցը հանձնաժողովի նիստում զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում գիտահետազոտական, փորձագիտական, լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումն իրականացնել միայն լիցենզավորման պարագայում: Նախաձեռնությունն ապահովվում է  թմրամիջոցների շրջանառության խիստ վերահսկողություն և լիցենզավորված գործունեություն: Գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման հնարավորությունը կխթանի հայրենական և համաշխարհային դեղագործության զարգացումը՝ բարձրացնելով հայրենի գիտության համաշխարհային համբավը»,- ասել է Ավանեսյանը: Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել:
17:10 - 13 հունվարի, 2021