ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբը նոյեմբերի 12-ին այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   «Հաջորդիվ դասընթացի հերթական խմբի մասնակիցների հետ անցկացվել է հրաձգային մարզում՝ կրակային ճիշտ դիրքի զբաղեցում, պահեստատուփի լիցքավորում, անվտանգության կանոնների հրահանգավորում, թիրախի նշանառում և իհարկե՝ գործնական հրաձգության վարում ինքնաձիգներից։   Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նաև նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները, անցնելով հետևյալ https://shooting.mil.am հղումով», - նշված է հաղորդագրության մեջ:     Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
19:32 - 12 նոյեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:   ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:   Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:   Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:  
17:08 - 11 նոյեմբերի, 2022
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. ՊՆ

 |factor.am|

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. ՊՆ |factor.am|

factor.am: Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը  հայտնեց, որ զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- ասաց Թորոսյանը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
13:32 - 11 նոյեմբերի, 2022
Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը:
18:59 - 10 նոյեմբերի, 2022
Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 5-ին նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։    Շրջելով բացազատված ուսումնական կետերով, նախարար Պապիկյանը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։ Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։   Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
19:38 - 05 նոյեմբերի, 2022
ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։   Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։   Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։ Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։ Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:
14:39 - 05 նոյեմբերի, 2022