Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. ՊՆ

 |factor.am|
13:32 - 11 նոյեմբերի, 2022

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. ՊՆ |factor.am|

factor.am: Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը  հայտնեց, որ զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել