Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Սյունիքում ռուս սահմանապահները դեռեւս 1955 թվականից են պահպանում Իրանի հետ սահմանը

Սյունիքում ռուս սահմանապահները դեռեւս 1955 թվականից են պահպանում Իրանի հետ սահմանը

Հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Սյունիքում հայկական կողմի սահմանապահների հետ սահմանային հսկողությանը միացել են նաև ռուս սահմանապահները: Սակայն ռուս սահմանապահների, ռուսական ջոկատի տեղակայումը Սյունիքում` մասնավորապես Մեղրու անցակետում, ամենեւին էլ նորություն չէ:   Դեռեւս Խորհրդային միության տարիներից ի վեր` 1955 թվականից, Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ սահմանը: Անկախացումից հետո էլ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու ջոկատն է պահպանում այն: Սակայն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ քննարկումների ֆոնին այս բովանդակությամբ հրապարակումները կարող են որոշակի ենթադրությունների առիթ դառնալ: Սյունիքի մարզպետարանից մեր զրույցում եւս հաստատեցին, որ տարածվող տեղեկությունները նոր չեն, եւ որ Մեղրիի ջոկատը արդեն 65 տարի է` տեղակայված է Սյունիքի մարզում: Մարզպետարանից նշեցին, որ ջոկատն այս պահին եւս պահպանում է միայն Հայաստանի եւ Իրանի սահմանը։ Զարա Խաչատրյան
18:14 - 20 հոկտեմբերի, 2020
Իրանի նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին |armenpress.am|

Իրանի նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջեւ համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամինը: «Մենք Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,- մեջբերում Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը: Նախարարը հավելել Է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի եւ ՌԴ-ի հետ»: Ըստ որում զինվորականը նշել Է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»: «Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,- ասել Է նա: Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել Է հոկտեմբերի 18-ին: Այդ օրը լրացել Է ուղիղ հին տարի իրանական միջուկային ծրագրի շուրջն իրադրության կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) ուժի մեջ մտնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրան հավանություն տրված թիվ 2231բանաձեւի ընդունման պահից, որոնցով սահմանվել Էր սահմանափակումների համապատասխան ժամկետ: Իրանի նկատմամբ զինական բռնագրելքի վերացման դեմ վերջին մի քան ամսվա ընթացքում հանդես Է եկել ԱՄՆ-ը: Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը սահմանել Է սեփական պատժամիջոցները Թեհրանին զենքի վաճառքի համար: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների մասին, ովքեր մասնակից կլինեն Իրանին «միջուկային տեխնոլոգիաների, բալիստիկ հրթիռների (արտադրության) տեխնոլոգիաների եւ սովորական սպառազինությունների» մատակարարումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:19 - 19 հոկտեմբերի, 2020
Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

 |armenpress.am|

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ինչպես փոխանցում է Irna գործակալությունը, ասել է Խաթիբզադեն։ Հայտնի է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկեր և ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարածքում: ԱԹՍ-ներից մեկի ուսումնասիրությունը մասնագետներին հիմք էր տվել հայտարարելու, որ այն իսրայելական արտադրության է:
12:29 - 19 հոկտեմբերի, 2020
Թավրիզում ադրբեջանցիները պահանջում են փակել Իրան-Հայաստան սահմանը |hetq.am|

Թավրիզում ադրբեջանցիները պահանջում են փակել Իրան-Հայաստան սահմանը |hetq.am|

hetq.am: Հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը զուգահեռ, լարված է նաև իրավիճակը Իրանի Թավրիզ քաղաքում: Այստեղ, հիշեցնենք, ապրում են մեծաթիվ հայեր և ադրբեջանցիներ: Տեղի ադրբեջանցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել և Իրանի իշխանություններից պահանջել են փակել իրանահայկական Նորդուզի անցակետը, որտեղով, ըստ նրանց, Հայաստանը զենք է ստանում: Թավրիզը Իրանի՝ մեծությամբ 6-րդ քաղաքն է` 1,7 մլն բնակչությամբ: Այն Իրանի հյուսիսային նահանգի կարևոր տնտեսական կենտրոնն է: Գերազանցապես բնակեցված է ադրբեջանցիներով: Ատրպատական նահանգում հաշվվում է մինչև 7000 հայ: Դրա շուրջ կեսը Թավրիզում է ապրում: Մեզ հետ զրույցում Թավրիզում բնակվող տիկին Սիրարփին պատմեց, որ իրավիճակն այս օրերին լարված է, սակայն լուրջ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի չեն ունեցել, և Իրանի իրավապահները ուշի-ուշով հսկում են երկու կողմին էլ: Շարունակությունը՝ hetq.am-ում։
23:24 - 18 հոկտեմբերի, 2020
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:08 - 18 հոկտեմբերի, 2020
Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է |azatutyun.am|

Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Տեսականորեն, Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին: Զենքի էմբարգոյի վերացմանը խիստ ընդդիմացել է ԱՄՆ-ը։ Նահանգներում կարծում են, թե Իրանի կողմից զենքի առք ու վաճառքի հեռանկարը սպառնալիք կարող է լինել համաշխարհային անվտանգության համար: Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթվա սկզբին արդեն իսկ տոնում էին էմբարգոյի վերացումը։ «Տասը տարվա զենքի անարդարացի պատժամիջոցները կավարտվեն հոկտեմբերի 18-ին»,- օրեր առաջ ասել էր Ռոհանին՝ հավելելով՝ այդ օրվանից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում կընտրի և գնել ումից կցանկանա»։
10:00 - 18 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ |azatutyun.am|

ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, [Լեռնային Ղարաբաղի] խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հանդես ենք գալիս մեր երկու հարևան պետությունների միջև խաղաղության հաստատման օգտին։ Մեր համոզմամբ՝ պատերազմը վնասում է թե՛ երկու երկրներին և թե՛ ողջ տարածաշրջանի ժողովուրդներին», - նշել է դեսպանը։ «Մենք ողջունում ենք երկու երկրների միջև փոխզիջման հանգեցնող նախաձեռնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քայլը, երբ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ժամանեցին Մոսկվա և բանակցություններ անցկացրեցին այնտեղ», - ասել է Ջալալին։ «Մենք ողջունում ենք նաև այլ տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կարող են խաղաղության հանգեցնել», - նշել է իրանցի դիվանագետը՝ մանրամասնելով, - «Ոմանք ասում են, որ տեղին կլիներ Աստանայի ձևաչափի օրինակով կառուցված միջնորդական առաքելությունը, երբ երաշխավորի դերում հանդես են գալիս Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Կան այլ մոդելներ, ասենք Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի ջանքերի համատեղումը»:
18:20 - 17 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ․ Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմի

Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ․ Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմի

ԻԻՀ «Խաբար» հեռուստաալիքի «Աշխարհն այսօր» հաղորդաշարի հյուր Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին խոսել է Արցախում և նրա շուրջ ընթացիկ զարգացումների մասին: Այս մասին հայընում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ - Նախևառաջ, ի՞նչու են այս անգամ բախումներն անցյալի համեմատությամբ առավել սաստիկ և ընդգրկուն: Պատասխան․ Հրադադարի խախտման պատճառն այն էր, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Թուրքիան մինչ այժմ չեն կարողացել հասնել կողմից ծրագրված մինչպատերազմական քաղաքական և ռազմական նպատակներին: Ռազմական առումով Ադրբեջանի Հանրապետությունը նպատակ ուներ ազատագրել 7 շրջանները, որոնք Ղարաբաղից դուրս են և այդպիսով բանակցությունների սեղանի շուրջ ստանալ առավելություն։ Քաղաքական տեսանկյունից մտադիր էր Հայաստանի Հանրպետությանը պարտադրել ընդունել սկզբնական փուլում հինգ շրջանների, ապա մնացյալ երկու շրջանների հանձնման, իսկ այնուհետև Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում ադրբեջանական կողմի առաջարկությունները։ Այդուհանդերձ, ինչպես վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներում ենք նկատում, Ադրբեջանը չի կարողացել հասնել իր նպատակներին, և Հայաստանը մերժել է դրանք: Իմիջիայլոց, Թուրքիան ևս չկարողացավ այս պատերազմական գործողություններով հասնել իր ռազմաքաղաքական նպատակներին: Թուրքիան ցանկանում էր հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում հանդես գալ որպես միջնորդ, սակայն ինչպես ականատես եղանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների գործադրած ճնշումների ներքո Ադրբեջանն իրականում վերահաստատեց Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում: Թուրքիան մտադիր է տարածաշրջանում ստեղծել հարատև անկայունություն, Ադրբեջանի հարավային հատվածում՝ թալիշաբնակ շրջաններում, հիմնել ռազմաբազաներ, ինչպես նաև տեղավորել այնտեղ ահաբեկչական խմբավորումների․ նպատակը Ղարաբաղի հարցը չէ, այլ Ադրբեջանի շիայական և էթնիկ կառուցվածքին հակազդումն է։ Այդ ամենով հանդերձ Թուրքիան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ չընդունելու հիմնախնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու տարբերակը: Ակնհայտ է, որ բախումների շարունակականությունը չի լինելու կողմերից որևէ մեկի օգտին: Ռազմական գործողությունների անցած երկու շաբաթվա ընթացքը ցույց տվեց, որ Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ։ Եվ դա այն պայմաններում, երբ միջազգային հարթակում ևս նկատում ենք, որ զարգացումները հօգուտ Ադրբեջանի չեն։ Արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, պատմամշակութային կոթողների և անզեն քաղաքացիների վրա հարձակումների համար, և դրանք իրականացվում են Ադրբեջանի դեմ նոր բանաձևերի ընդունմամբ վերջինիս ճնշման տակ վերցնելու նպատակով: Մյուս կողմից, հասկանալի է, որ պատերազմի խորացումը հանգեցնելու է քաղաքական ելքերի բացառմանը: Անցած 30 տարվա ընթացքում Ղարաբաղում դաստիարակված սերնդին խորթ են նման ծավալի պատերազմական գործողությունները, և դրանց վերսկսումը պատճառ է դարձել, որ ամրանա հայության ազգային միասնականությունը, որն, իր հերթին, նպաստում է բախումների շարունակականությանը: Բացի այդ, դա թույլ չեն տա տարածաշրջանային խաղացողները։ Բախումների աշխարհագրության ընդլայնման դեպքում տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես Ռուսաստանը, որը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դուրս կգա Թուրքիայի դեմ, բայց հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած իր առևտրատնտեսական ամուր կապերը՝ Թուրքիան նման նպատակ չի դնի իր առջև:
12:36 - 17 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

azatutyun.am:  France-Presse գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում: «Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», - Թվիթերում գրել է արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ չհստակեցնելով, թե որ կողմին է Թեհրանը պատասխանատու համարում վերջին հրետակոծության համար: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` ընդհանուր առմամբ 10 հրթիռ է հարվածել Իրանի սահմանային Խոդա Աֆարին շրջանի գյուղերին՝ վիրավորելով մեկ մարդու և փլուզելով շենք։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի այս շրջանը սահմանակից է հայերի կողմից վերահսկվող տարածքին, ոստեղ թեժ մարտեր են ընթանում անցած սեպտեմբերի վերջից։ Մարտական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում ականանետերից արձակված արկերը բազմիցս շեղվել են և հարվածել սահմանից այն կողմ ՝ իրանական տարածքում։ Արկերից մեկը վիրավորել է վեց տարեկան մի երեխայի:
15:38 - 16 հոկտեմբերի, 2020
Իրանի ռազմական կցորդին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին

Իրանի ռազմական կցորդին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը: Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
15:16 - 16 հոկտեմբերի, 2020
Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները

 |armenpress.am|

Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ: Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը: «Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ: Նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա, հաստատված ապացույցներն ու կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն իսկ հաստատված այն հանգամանքով, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, համապատասխան միջոցառումներ իրականացվեն նրանց ներթափանցումը կանխարգելելու, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և այլ ուղղություններով»,- ասաց Հարությունյանը: Վահե Հարությունյանը նշեց, որ արդեն իսկ շուրջ երկու տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, այնպես էլ այլ հանցագործությունների վերաբերյալ: «Արդեն փաստերը հաստատագրված են, իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական գնահատականը լիարժեք տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- նշեց ՀՀ Զինվորական դատախազը:
18:32 - 15 հոկտեմբերի, 2020