ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:43 - 01 հունվարի, 2021
Նախագահը խիզախության և նվիրումի համար պարգևատրել է ԱԻՆ երկու աշխատակցի

Նախագահը խիզախության և նվիրումի համար պարգևատրել է ԱԻՆ երկու աշխատակցի

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԻՆ աշխատակիցներին պարգևատրելու մասին:   «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել` Մարտական ծառայության մեդալով`Գևորգ Արտաշեսի Խունոյանին  արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության ավագ լեյտենանտԵրախտագիտության մեդալով`Կարեն Մարտինի Աթոյանին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ»,- ասված է հրամանագրում:
14:24 - 31 դեկտեմբերի, 2020
2021-ը պարտավոր ենք դարձնել մեր երկրի զարգացման բեկումնային տարի. ԱԻ նախարարի ուղերձը

2021-ը պարտավոր ենք դարձնել մեր երկրի զարգացման բեկումնային տարի. ԱԻ նախարարի ուղերձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել տարեմուտի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ, Մենք բոլորս անչափ ծանր զգացողություններով ենք ճանապարհում 2020 թվականը՝ վիշտ ապրելով պատերազմում ունեցած մեր կորուստների համար: Ցավալի մահեր արձանագրվեցին նաև մեր երկիրը պատուհասած համավարակի ընթացքում: Այսօր նրանց առաջ մենք պարտավորություն ունենք՝ համախմբվելու, վերականգնելու հավատը մեր ուժերի նկատմամբ, նորից նվիրվելու կյանքին ու կերտելու այն հաղթանակները, որոնց համար նրանք զոհվեցին: Անցնող տարին ցույց տվեց, որ դուք՝ խաղաղ ժամանակների փրկարարներդ, հարկ եղած դեպքում նաև զինվոր եք՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար և նվիրումով կատարելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար: Այս համակարգի յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած մարդասիրական, հասարակության վստահությունը վայելող համակարգ: 2021 թ. մեր անելիքները բազմապատիկ անգամ շատ են, ու մենք պարտավոր ենք այն դարձնել հայոց պետականության հետագա ամրապնդման, մեր երկրի զարգացման բեկումնային տարի: Դա ինչ-որ չափով պայմանավորված է լինելու նաև մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով: Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն և հաջողություններ: 2021 թ.-ը թող լինի խաղաղության և ձեռքբերումների տարի»:
13:21 - 31 դեկտեմբերի, 2020
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:44 - 31 դեկտեմբերի, 2020
Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:27 - 30 դեկտեմբերի, 2020
Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: «Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում». Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն արդեն ավելի քան 10 տարի այս կարգախոսով է առաջնորդվում, և սովորեցնում այդպես ապրել ու աշխատել նաև իր հետ աշխատող անձանց: Արտակարգ իրավիճակների նախարարը խոսել է համակարգում առկա խնդիրների, ուժեղ կողմերի, համագործակցությունների, նոր ծրագրերի, կադրային քաղաքականության, ինչպես նաև «Ազգային հերոս»-ի կոչում ստանալուց հետո իր զգացողությունների և այլ հարցերի մասին: - Պարոն Փիլոյան, դեռ 1 ամիս է, ինչ զբաղեցնում եք ԱԻ նախարարի պաշտոնը, սակայն արդեն հասցրել եք մարզային այցելություններ ունենալ: Ներկայացրեք խնդրեմ` ի՞նչ խնդիրներ եք նկատել ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում դրանք լուծել: Որո՞նք են համակարգի ուժեղ և թույլ կողմերը, ինչ առաջնահերթություններ եք սահմանել: -  Դեռևս կարճ ժամանակ է, որ նշանակվել եմ ԱԻ նախարար, սակայն այս ժամանակահատվածում հասցրել եմ մարզային այցելություններ կատարել: Դրանք առաջնահերթության կարգով իրականացրել եմ սահմանամերձ և սահմանապահ մարզերում` հաշվի առնելով մեր երկրի սահմաններում տիրող իրավիճակը: Տեղում ծանոթացել եմ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող մարզային փրկարարական ծառայությունների կատարելիք աշխատանքներին, նրանց գործառույթներին, այդ ոլորտի խնդիրներին: Համակարգում առկա թերությունների մասին չեմ ցանկանա խոսել, ժամանակի ընթացքում լավն ու վատը կերևա, ինքս էլ կկարողանամ համեմատել ու ավելի ուշ գուցե խոսեմ այդ մասին: Մեր անձնակազմի ուժեղ կողմերից է ժողովրդին և պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը: Կարող եմ ասել նաև, որ ինձ մոտ լավ տպավորություններ են ձևավորվել մեր սահմանամերձ մարզեր այցելություններից, հատկապես, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայությունների կատարած աշխատանքներից: - Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը պարոն նախարար: - Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողությունների շրջաններից մեր զինծառայողների մարմինների դուրս բերման և որոնողական աշխատանքներին: Առ այսօր Արցախի մեր գործընկերների հետ իրականացվում են անհետ կորածների, զինծառայողների մարմինների որոնողական, ինչպես նաև տարահանման աշխատանքները: - Որո՞նք ենք ոլորտի գերակա խնդիրները: - Առաջին հերթին պետք է շեշտեմ Աղետների վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի զարգացումը: Դա  հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ արագ և արդյունավետ արձագանքել աղետներին, տրամադրել հավաստի օպերատիվ տեղեկատվություն, նվազեցնել մարդկանց կորուստները և տնտեսական վնասները: «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» կընդունվի 2021 թվականին և հնարավորություն կտա  ՀՀ տարածքում ստեղծել կենտրոնացված ազդարարման համակարգ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակավայրերում կտեղադրվի մոտ 1300 հատ էլեկտրաշչակ և 1300 հատ հեռակառավարվող թվային վահանակ: Խիտ բնակեցված ու մարդաշատ վայրերում կտեղադրվի մոտ 40 բարձրախոս: Իսկ մինչ հայեցակարգի ընդունումը 2021 թվականի հունվարին բոլոր մարզերում մարզային փրկարարական վարչությունները կիրականացնեն ազդարարման ուսումնավարժական պարապմունքներ. մի շարք բնակավայրերում  դեկտեմբերին այդ գործընթացը սկսված է: Առաջին եռամսյակում ՀՀ սահմանամերձ մարզերից մեկում կիրականացվի բնակչության կենտրոնացված ազդարարման պիլոտային ծրագիր: Համակարգի առանցքային խնդիրներից է նաև սողանքային ռիսկի կառավարումը: Մեր հանրապետությունում սողանքներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին և արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Մինչև 2023 թ-ը նախատեսված է առավել վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկումների իրականացում. 131 ակտիվ սողանքից 14-ում  գործիքային հետազոտություն կիրականացվի: Կառավարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված է մոտ 125 մլն դրամ: Ասեմ նաև, որ 2021 թվականին նախատեսված է 48,5 մլն դրամի շրջանակներում իրականացնել Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծաղկավան և Դպրաբակ համայնքների (թվով վեց) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ: - Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու: - Իմ առաջարկով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագիր է մեկնարկելու։ Այս գաղափարի քննարկման նպատակով արդեն այցելել եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։ Ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում և պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում: Պետք է ուսումնասիրվեն երկու բուհի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Մշակվելու է հարցաշար և ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը: Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող: Հույս ունեմ, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը: Առաջիկայում նախատեսում ենք նաև ներդնել «վստահության հեռախոս», որի միջոցով կստանանք բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: «Վստահության հեռախոս»-ն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա: - Զրույցի սկզբում խոսեցինք ազդարարման մասին, իսկ   ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: - Պատսպարանների առկայությունը մեզ համար կարևոր հարցերից մեկն է: Ստեղծված իրավիճակը  ցույց տվեց, որ մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք հարկ եղած դեպքում պատսպարանների վիճակի, որոշ դեպքերում նաև դրանց օգտագործման հարցում: Մենք պետք է բարձրացնենք բնակչության պաշտպանվածության մակարդակը, լիարժեք իրականացնենք քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների գույքագրման ու բնակչության կցագրման գործընթաց:  Այստեղ ևս օրենսդրական կարգավորման կարիք կա և գալիք տարի պետք է ընդունվի նաև Բնակչության պատսպարման հայեցակարգը։ Պետք է ասեմ նաև, որ այս ուղղությամբ կարևորվում է  քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ շինարարական նորմերի ընդունումը։ Դա նշանակում է, որ նախագծվող շենքերում պետք է նախատեսվեն պատսպարաններ:  Պետք է նշեմ նաև, որ ելնելով տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակից պետք է փոփոխություններ կատարվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում։ Դա թույլ կտա հստակեցնել մասնավոր տնտեսություն, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների փոխհարաբերությունները, ինչպես նաև կանոնակարգել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նկատմամբ պատասխանատվությունն ու պաշտպանական կառույցների ֆոնդի ավելացումը։ - Պատերազմական, արտակարգ այլ իրավիճակների ժամանակ բնակչությանն այդ մասին ազդարարելու, նրանց պատսպարելու և տարհանելու ուղղությամբ հանրապետությունում խնդիրներ տեսնո՞ւմ եք: - Այդ առումով մենք խնդիր ունենք, դրանք այսօր ակտուալ են մեր սահմանամերձ բնակավայրերում: Շատ անգամներ եմ շեշտել, եթե այդ համակարգը նախկինում չզարգացնեինք Լեռնային Ղարաբաղում, ավելի կոնկրետ, Ստեփանակերտում և Շուշիում, ապա քաղաքացիական բնակչության մեր կորուստները մի քանի անգամ ավելի շատ կլինեին: Այժմ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մեր մարզային կառույցների ղեկավարներին արդեն խնդիրներ եմ առաջադրել, նրանք կազմել են ծրագրերը և ըստ դրա համայնքներում իրականացնում ենք պարապմունքներ` ազդարարում, պատսպարում, տարհանում: - Կադրային փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Երեկ փոխնախարարների փոխատեղման ականատես եղանք, արդյոք այլ փոփոխություններ ևս սպասվում են: - Կադրային փոփոխություններ, առավել ևս ջարդ ես չեմ պլանավորում իրականացնել: Ինքս չեմ ընդունում նման մոտեցումները, քանի որ կադրեր կան, որոնք արդեն 10 և ավելի տարի ծառայում են համակարգում, լուրջ ներդրումներ ունեն ոլորտում: Ճիշտ չէ չգնահատել մարդու կատարած աշխատանքը: Երեկ Արմեն Փամբուխչյանի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելն օրինաչափ է, քանի որ տեղակալների հաստիքները քաղաքական են:   - Հետպատերազմյան Արցախի ԱԻ պետական ծառայության հետ ինչպիսի՞  համագործակցություն է իրականացվում: Ինչ գերակա ուղղություններ կան այս առումով: Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ լուծում պահանջում: - Արցախի փրկարար ծառայությունների հետ ամենօրյա ռեժիմով համագործակցում ենք: Մի քանի օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի հետ, մոտ 2 ժամ քննարկել ենք խնդիրներն ու առաջնային ուշադրության արժանի հարցերը: Կան որոշ ներքին հարցեր, որ չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ կան խնդիրներ, որոնք, բնականաբար, մեր աջակցության կարիքն ունեն: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:00 - 30 դեկտեմբերի, 2020
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
09:31 - 30 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարությունում քննարկվել է Թվինինգ ծրագիրը

ԱԻ նախարարությունում քննարկվել է Թվինինգ ծրագիրը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվենսոն Պատրիկին և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանին:Նախարար Փիլոյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել նախաձեռնողականության և Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության գործում ներգրավվելու մեծ պատրաստակամության համար:«Բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի ընթացքը համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով գոհացուցիչ չէ, սակայն 2021 թ. ոչ միայն կլրացվի բացը, այլև ակնհայտ դրական արդյունքներ կգրանցվեն»,- ասել է Անդրանիկ Փիլոյանը և վստահեցրել, որ նախարարությունը բաց է ծրագրի շրջանակում ցանկացած ձևաչափով աշխատելու համար:Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին՝ երկրի համար դժվարին ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ և կարծիք հայտնել, որ այսօր առավել քան կարևորվում է համագործակցությունը բնակչության համապարփակ պաշտպանության համակարգի զարգացման և ռիսկերի կառավարման ուղղությամբ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի նպատակների իրականացման ուղղությունները, դրանցում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները: Հյուրերը վստահեցրել են, որ իրենք ևս պատրաստ են ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ բոլոր քննարկումներին:Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2020 թ. հոկտեմբերի 1-ին: Այն ԵՄ-ի կողմից իրականացվում է Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա:
19:38 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր  ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Մարիան Քլարկ Հաթինգին:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը և արտակարգ իրավիճակների ծրագրերի համակարգող Օգվալ Բենսոն Ստենլիին: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և իր երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրանիկ Փիլոյանն առանձնացրել է իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը, ներկայացրել առաջարկություններ, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային իրավիճակում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով ճանապարհային քարտեզի ուղեցույցի և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական ներդրումների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ Հաթինգը շնորհավորել է նախարարին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում, ինչպես նաև ակնկալում՝ նախարարության աջակցությունը: Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության շարունակականության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
19:15 - 29 դեկտեմբերի, 2020
Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:27 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԻՆ-ում ամփոփվել են 2020 թվականի աշխատանքները

ԱԻՆ-ում ամփոփվել են 2020 թվականի աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020 թ.-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ՊՈԱԿ-ների վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ: Նախարարի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը, որի վերաբերյալ մարզային փրկարարական վարչությունները ներկացրել են օպերատիվ տեղեկատվություն:  Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:  
17:49 - 28 դեկտեմբերի, 2020