Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
17:37 - 29 դեկտեմբերի, 2020

Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել