Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը: «Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը: Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան:  «Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ: Նշենք, որ հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։ Բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:
15:15 - 23 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 439 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 253 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 183 հազար 126 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 118 հազար 321 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 891 հազար 556-ի, մահերինը՝ 44 հազար 118-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 545 հազար 458 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 284-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 344 հազար 527-ի, մահերինը՝ 9 հազար 924-ի:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 296 հազար 857 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 736: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 189 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 237 հազար 290, մահերինը՝ 34 հազար 371: Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է  232 հազար 992 ընդհանուր, 6 հազար 860  մահվան դեպքով:  Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 192 հազար 439 է,  մահերինը՝ 9 հազար 065: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը  հասնում է 188 հազար 044 է, մահերի թիվը կազմում է  8 հազար 885: Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 179 հազար 831 է, մահերինը՝ 4 հազար 825:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 40-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 221,  որից ապաքինվել է 78 հազար 377-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 132 հազար 048 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 80 հազար 876, մահերինը՝ 76: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 46 հազար 289 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1672 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 636 է, մահացածներինը՝ 291: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 36 հազար 958-ի, մահացածներինը՝ 303-ի: Իրաքում գրանցվել 21 հազար 315 վարակվածության, 652՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1464 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:13 - 16 հունիսի, 2020
Ֆրանսիացի բժիշկները COVID-19 ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ |armenpress.am|

Ֆրանսիացի բժիշկները COVID-19 ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ |armenpress.am|

armenpress.am:  Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են:  Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ տեղի մասնագետները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարել՝ ծանոթանալով կորոնավիրուսով անձանց բուժման կազմակերպման գործընթացին: Ֆրանսիայից ժամանած բժիշկներն ամբողջ օրը բուժհաստատությունում են եղել: Տեղի մասնագետների հետ անցկացրել են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վարման ընթացքի վերաբերյալ քննարկումներ:   Ֆրանսիայից Հայաստան եկած բժիշկների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։
16:32 - 15 հունիսի, 2020
Եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

Եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծում: Եթե կլինիկական փորձարկումներն անցնեն բարեհաջող, ապա խոսքը այդ դեղամիջոցի 400 միլիոն չափաբաժին ձեռքբերելու մասին է: Համաձայնագրի կողմ է Astrazeneca դեղագործական ընկերությունը, որը համագործակցում է Օքսֆորդի համալսարանի հետ, որն էլ իր հերթին աշխատում է AZD1222 պատվաստանյութի վրա և շարունակում դրա արդյունավետության հարցով հետազոտությունները: Ավելի վաղ Astrazeneca-ի հետ նմանօրինակ համաձայնագիր են կնքել նաև Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, COVID-19 համաճարակի միակ լուծումը պատվաստանյութն է։ Սպերանցայի խոսքով` պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը պետք է ավարտվի աշնանը, և եթե դրանք հաջող ավարտվեն, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա մինչև տարեվերջ:
18:24 - 14 հունիսի, 2020
Հունիսի 15-ից Ֆրանսիան սահմանները կբացի ԵՄ երկրներից ճանապարհորդների համար |news.am|

Հունիսի 15-ից Ֆրանսիան սահմանները կբացի ԵՄ երկրներից ճանապարհորդների համար |news.am|

news.am: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են հունիսի 15-ից սահմանները բացել ԵՄ երկրներից եւ եվրոպական մի քանի այլ երկրներից ժամանող ճանապարհորդների համար: Այս մասին նշված է երկրի ԱԳՆ եւ ՆԳՆ համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հաշվի առնելով Ֆրանսիայում ու Եվրոպայում բարենպաստ իրավիճակը եւ Եվրահանձնաժողովի հանձնարարականների համաձայն՝ Ֆրանսիան հունիսի 15-ի առավոտյան (տեղական ժամանակով 0:00-ից) հանում է COVID-19-ի դեմ (նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդություն) պայքարի համար մտցված ներքին սահմանների հատման տրանսպորտային սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ սահմանափակումները չեղարկվում են ԵՄ երկրներից, ինչպես նաեւ Անդորայից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Մոնակոյից, Նորվեգիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից եւ Վատիկանից ժամանող բոլորի համար: Այս երկրների քաղաքացիները կորոնավիրուսի բացակայության հավաստագիր ունենալու, ինչպես նաեւ 14-օրյա կարանտինի մեջ մնալու անհրաժեշտություն չեն ունենա: Սակայն, ինչպես հստակեցրել են գերատեսչություններից, Իսպանիայից եւ Մեծ Բրիտանիայից ժամանողները, ինչպես նախկինում, Ֆրանսիա ժամանելուն պես ուղարկվելու են երկշաբաթյա կարանտինի: Իսպանիայից ճանապարհորդների համար այս սահմանափակումը ուժի մեջ է մնալու մինչեւ հունիսի 21-ը: Ֆրանսիայի իշխանությունները նաեւ հայտնել են հուլիսի 1-ից Շենգենյան համաձայնագրի երկրների արտաքին սահմաններն աստիճանաբար բացելու մասին: Եվրահանձնաժողովը հինգշաբթի Եվրամիության բոլոր երկրներին կոչ էր արել հունիսի 15-ին բացել ներքին սահմանները: Դրանից բացի, ԵՀ-ն հանձնարարել էր հուլիսի 1-ից սկսել արտաքին սահմանների փուլային բացումը:
12:24 - 13 հունիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 458 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 778 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 115 հազար 130 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 775 հազար 184-ի, մահերինը՝ 39 հազար 797-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 358-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 290 հազար 143 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 128: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 360 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 287 հազար 155, մահերինը՝ 8 հազար 107 : Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 763, մահերինը՝ 34 հազար 114: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  208 հազար 823 ընդհանուր, 5 հազար 903  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 866 է մահերինը՝  8 հազար 844 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 177 հազար 938 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է  8 հազար 506 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 173 հազար 036 է, մահերինը՝ 4 հազար 746:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 83 հազար 057, որից ապաքինվել է 78 հազար 361-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 827-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 73 հազար 595, մահերինը՝ 66: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 507 է, մահացածներինը՝ 284: Եգիպտոսում առկա է 38 հազար 284 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1342 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 823-ի, մահացածներինը՝ 275 -ի: Իրաքում գրանցվել 15 հազար 414 վարակվածության, 426՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1388 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 152-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:01 - 11 հունիսի, 2020
COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 485 հազարից, մահերինը՝ 6 հազար 100- ից ավելի է |armenpress.am|

COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 485 հազարից, մահերինը՝ 6 հազար 100- ից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 226 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 409 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 559 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 951 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 106 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 485 հազար 253 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 142-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 267 հազար 652, մահերինը՝ 7 հազար 481: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 240 է մահերինը՝  8 հազար 801 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 175 հազար 927 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 425 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 043 է, որից ապաքինվել է 78 հազար 351-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 818-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 71 հազար 879, մահերինը՝ 62: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 904 է, մահացածներինը՝ 283: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 140-ի, մահացածներինը՝ 273 -ի: Իրաքում գրանցվել 14 հազար 268 վարակվածության, 392՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1368 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:23 - 09 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 859-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258 հազար 090, մահերինը՝ 7 հազար 207: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  185 հազար 869 է մահերինը՝  8 հազար 776 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 281 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 հազար 132 է, մահերինը՝ 4 հազար 692:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 101 հազար 914 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 790, մահերինը՝ 54: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 38 հազար 808 է, մահացածներինը՝ 276: Եգիպտոսում առկա է 34 հազար 079 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1237 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 31 հազար 848 -ի, մահացածներինը՝ 264 -ի: Իրաքում գրանցվել 12 հազար 366 վարակվածության, 346՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1331 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 141-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 08 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 702 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 393 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 252 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 924 հազար 051 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 110 հազար 173 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 615 հազար 870-ի, մահերինը՝ 34 հազար 039-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 740 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 133: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 281 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 904: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 013, մահերինը՝ 33 հազար 689: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 226  հազար 770  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 363 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 923 ընդհանուր, 8 հազար 736 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 183 հազար 198 է, մահերինը՝ 5 հազար 031:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 167 հազար 410-ի, մահացածներինը՝ 4 հազար 630-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 027 է, որից ապաքինվել է 78 հազար 327-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 93 հազար 157 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Վարակվածների ընդհանուր թվով չնչին տարբերությամբ հաջորդում է Եգիպտոսը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 767 է, մահացել է 1126 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 840 վարակվածության, 271՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1306 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 28: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 124-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:07 - 05 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 192 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 902 հազար 779 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 159 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 017-ի, մահերինը՝ 32 հազար 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 217  հազար 967  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 093 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 470 ընդհանուր, 8 հազար 701 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:16 - 04 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 171 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 901 հազար 783 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 142 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 584 հազար 562-ի, մահերինը՝ 32 հազար 568-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 432 հազար 277 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 215-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 216  հազար 919  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 088 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 425 ընդհանուր, 8 հազար 699 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 012 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 800-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 62 հազար 160, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 36 հազար 359 է, մահացածներինը՝ 270: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 359 -ի, մահացածներինը՝ 230 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:17 - 04 հունիսի, 2020
COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 286 հազար 718 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 276 հազար 332 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 045: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 197, մահերինը՝ 33 հազար 475: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային ու Ֆրանսիային: Հնդկաստանում առկա է 198 հազար 706 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 608 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 189 հազար 220 է, մահացածներինը՝ 28 հազար 833: Գերմանիայում 183 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 618 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Պերուն է, որը եզրափակում է երկրների տասնյակը: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 170 հազար 039 է, մահերինը՝ 4 հազար 634:  Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 164 հազար 769-ի, մահացածներինը՝ 4 հազար 563-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 154 հազար 445 է, մահերինը՝ 7 հազար 878: Իրանին վարակվածների թվով հաջորդում են Չիլին` 105 հազար 159, Մեքսիկան՝ 93 հազար 435, Կանադան՝ 91 հազար 705,  Սաուդիան Արաբիան 87 հազար 142 ընդհանուր դեպքով: Սաուդիան Արաբիան արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատար է: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Այստեղ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 315-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական մյուս երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 58 հազար 433, մահերինը՝ 40: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 35 հազար 192 է, մահացածներինը՝ 266: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 27 հազար 762 -ի, մահացածներինը՝ 220 -ի: Եգիպտոսում 26 հազար 384 հաստատված դեպք կա, մահացել է 1005 մարդ: Իրաքում գրանցվել է 6 հազար 868 վարակվածության, 215՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1233 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 5 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:22 - 02 հունիսի, 2020