armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 859-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258 հազար 090, մահերինը՝ 7 հազար 207: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 185 հազար 869 է մահերինը՝ 8 հազար 776 մահվան դեպքով:
Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 281 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 հազար 132 է, մահերինը՝ 4 հազար 692:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 101 հազար 914 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 790, մահերինը՝ 54: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 38 հազար 808 է, մահացածներինը՝ 276: Եգիպտոսում առկա է 34 հազար 079 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1237 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 31 հազար 848 -ի, մահացածներինը՝ 264 -ի: Իրաքում գրանցվել 12 հազար 366 վարակվածության, 346՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1331 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 141-ի: Մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
comment.count (0)