ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազության բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետության համար

Դատախազության բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետության համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի 2019թ. նոյեմբերի 7-ի որոշումը (ԵԿԴ/0161/01/15): Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և ուղղորդող նշանակություն կարող են ունենալ փողերի լվացման դեմ ինչպես անդրազգային  և ներպետական մակարդակում իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներկայումս քննվող և լայն հանրային հնչեղություն ունեցող գործերով քրեաիրավական ճիշտ որակումներ տալու և պատժի անխուսափելիության ապահովման միասնական պրակտիկայի ձևավորման տեսանկյունից: Մասնավորապես, 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Հ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի (կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցության)  3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3 -րդ մասի 1-ի կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման) և 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից խուսափելու), իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առաջին ատյանի դատարանի՝ 2017թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գևորգյանը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, իսկ Հ.Չանախչյանը՝ դրան հանցակցության համար առաջադրված մեղադրանքներում ճանաչվել են անմեղ և արդարացվել։ Նույն դատավճռով իրենց մեղսագրվող մյուս հանցավոր արարքների կատարման համար նրանք դատապարտվել են ազատազրկման: Արդարացման մասով մեղադրող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, մերժվել է:: Ըստ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները չեն հիմնավորել և ապացուցել, որ ամբաստանյալների կողմից օրինականացվել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք՝ արդարացման մասով մասնակի բեկանելու ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկելու Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Բողոքում դատախազությունը դիքորոշում է հայտնել, որ  ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, իսկ գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ ծավալված հանցավոր գործունեության՝ կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու արդյունքում առաջացել են ապօրինի դրամական միջոցներ, որոնք, մի ընկերության ակտիվներում ներառելով, այլ միջոցների հետ միախառնելով և օրինական ձեռնարկատիրական գործունեության պատրանք ստեղծելով, փոխանցվել են հանցավոր նպատակով ստեղծված այլ՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող առևտրային կազմակերպության, որից հետո կանխիկացվել և վերադարձվել են փոխանցողին: Այս հանցավոր սխեման այլ կերպ, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, հնարավոր չէ որակել: Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով դատախազութան այս դիրքորոշմանը՝ ամբողջությամբ բավարարել է բողոքը՝ ՀՀ զարգացրել դեռևս 2011թ. փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշմամբ արտահայտած իր դիրքորոշումները և ընդարձակել «փողերի լվացման» հասկացության իմաստն ու հանցակազմի էությունը: Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանության արդյունքում փաստել է, որ նշված հանցագործության կատարմամբ հանցավորն օրինական գործունեության շղարշի ներքո նպատակ է հետապնդում լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը։ Այսինքն` տվյալ հանցագործության կատարմամբ` փողերի լվացմանն ուղղված գործողություններ կատարելու, անօրինական գույքն ու եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում դրանց օրինական տեսք հաղորդելուն և քրեական պատասխանատվությունից ազատվելուն։ Հետևաբար, անձի արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելիս պետք է համակողմանի ուշադրության արժանացնել այն գործողությունների շղթան, անօրինական գույքի և եկամուտների քաղաքացիական շրջանառությունը` իր շրջափուլերով հանդերձ, որոնք ընդհանուր առմամբ կարող են վկայել հանցավորի` փողերի լվացմանն ուղղված դիտավորության առկայության մասին։ Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կոնկրետ ո՞ր օրինական քաղաքացիաիրավական գործարքի կատարման արդյունքում են օրինականացվել ձեռքբերված նյութական միջոցները և երկրորդ՝ գույքի ու եկամուտների օրինականացումը որքանով է փոխկապակցված ենթադրյալ հանցանքը կատարած անձի՝ «փողերի լվացման» դիտավորության հետ:
17:42 - 18 մայիսի, 2020
Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար․ այդ գումարը նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը․ վարչապետ

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար․ այդ գումարը նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը․ վարչապետ

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար, հետո ընթացակարգերի եւ այլ հանգամանքների բերումով այդ գումարը նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը եւ օգտագործվեց ռազմական, պաշտանական, անվտանգային կարինքների համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետբյուջե վերադարձված գումարների մասին։ Մասնավորապես, լրագրողը դիտարկում էր արել՝ հեղափոխությունից հետո բյուջե է վերականգնվել մոտ 105 մլն դոլար, եթե համադրենք 2018-19թթ․ դատախազության տարեկան հաղորդումները, ապա բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը 40 մլրդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնածը՝ 5 մլրդ, ի հավելումն այս թվերի՝ ԱԱԾ-ն հայտարարում է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով 2 տարում վերականգնել է մոտ 26 մլրդ դրամ։ Լրատվամիջոցի ներկայացուցիրչը հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս է առաջանում նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարում են տարբեր թվեր։ Ի պատասխան՝ վարչապետը պարզաբանեց, որ անհամապատասխանություն առաջացնող հատվածն ուղղակի այլ ընթացակարգով վերադարձվել է Արցախի Հանրապետությանը․ «Այդ անհամապատասխանությունն ունի կոնկրետ բացատրություն, պաշտոնական թվերով՝ 40 մլրդ, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս, բայց վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար»։
15:37 - 16 մայիսի, 2020
Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա․ Գոռ Աբրահամյան

Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ: Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավելևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին: «Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել է ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք, օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում: Ընդ որում, նշված անձնաց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում»։
14:36 - 15 մայիսի, 2020
Դատարանում ապացուցեցինք, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն. «Ժողովուրդ» թերթի խմբագիր |azatutyun.am|

Դատարանում ապացուցեցինք, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն. «Ժողովուրդ» թերթի խմբագիր |azatutyun.am|

azatutyun.am: Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել վերաքննիչ դատարանի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը։ 2019-ին օրաթերթը հրապարակեց Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց ցուցմունքները։ Ըստ Քնար Մանուկյանի՝ նախաքննական մարմինն իրեն հրավիրում էր հարցաքննությունների, նպատակը մեկն էր՝ բացահայտել աղբյուրը, թե ով է նրան փոխանցել այդ ցուցմունքները։ Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչը Մանուկյանին ասել է, որ դիմել է դատարան՝ լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու համար, որը դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր։ Լրագրողը հրաժարվել է բացահայտել աղբյուրը. «Պատրաստ եմ գնալ ամենախիստ պատժամիջոցի, ընդհուպ կալանավորման, բայց երբեք աղբյուրի բացահայտում չի լինի»,-  ասաց օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ով իր իրավունքները պաշտպանելու համար դատարանի այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչում, որն էլ բավարարել էր բողոքը։ Հենց այս որոշման դեմ էլ գլխավոր դատախազությունը փետրվարին Վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն ասաց՝ սա բոլոր լրագրողների հաղթանակն է. «Մեզ համար խնդիր էր դրված ապացուցել, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն, ինչը մենք դատարանում կարողացանք ապացուցել։ Ներկայիս իշխանությունները պետք է և՛ գլխավոր դատախազի, և՛ ՀՔԾ պետի այս գործողություններին համապատասխան գնահատական տան։ Մեր խնդիրն էր ապացուցել, որ մեր գործով թույլ են տվել ապօրինություն. փորձել են գաղտնալսել լրագրողին, հեռախոսազրույցները վերծանել, այլ ճանապարհով փորձել ամեն ինչ անել՝ լրագրողների աղբյուրը բացահայտելու համար։ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները ցույց տվեցին, որ այո, ՀՔԾ-ն և գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն»։
20:03 - 13 մայիսի, 2020
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և Արփենիկ Մարությանի հետ կապված գործով գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և Արփենիկ Մարությանի հետ կապված գործով գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարկ է համարում պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և նրա դստեր՝ Արփենիկ Մարությանի հետ կապված գործով մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր դատախազի հետ։ Պաշտպանը տիկին Խառատյանին տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազը իրեն պարզաբանել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քրեական ոստիկանություն քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության հետ կապված կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն»:
18:47 - 13 մայիսի, 2020
Քրեական գործեր՝ Սյունիքի մարզում 17 բնակավայրերի սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների առթիվ. վնասները վերականգնվում են

Քրեական գործեր՝ Սյունիքի մարզում 17 բնակավայրերի սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների առթիվ. վնասները վերականգնվում են

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերին, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից երեք քրեական գործ  հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնհինգը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայնքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին (վարչական ղեկավարների), մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով վարձակալության են հանձնվել կապի  օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82.561.042 ՀՀ դրամի վնաս, որից մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել է 31.742.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Չորս քրեական գործով չորս համայնքի ղեկավարի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ մեղադրյալները կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասներն, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Քրեական գործերով  նախաքննությունը շարունակվում է։ Մայիսի 12-ի դրությամբ լուծվել Է վարձակալության, կապի օպերատոր հանդիսացող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 5 ապօրինի պայմանագիր: Սյունիքի մարզի դատախազության կողմից մարզպետարանի հետ գործակցությամբ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նաև նմանատիպ մյուս պայմանագրերը լուծելու ուղղությամբ:  
15:36 - 13 մայիսի, 2020
Ազգային ժողովի պատգամավորին բռնության սպառնալիքներ տված անձը դատախազի ցուցումով ձերբակալվել է

Ազգային ժողովի պատգամավորին բռնության սպառնալիքներ տված անձը դատախազի ցուցումով ձերբակալվել է

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատախազի ցուցումով Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:22 - 13 մայիսի, 2020
Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու դեպքերով հարուցված 19 քրեական գործ, 41մլն դրամի վնասի վերականգնում, վարձակալության 9 պայմանագրերի լուծում. միջանկյալ ամփոփում

Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու դեպքերով հարուցված 19 քրեական գործ, 41մլն դրամի վնասի վերականգնում, վարձակալության 9 պայմանագրերի լուծում. միջանկյալ ամփոփում

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն:   Այդ շրջանակներում հանրապետության 8 մարզերի կտրվածքով պարզվում են ոչ միայն ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված, այլ նաև այլ համայնքներում պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու և այլ  հանգամանքները: Այս նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և մասնակի ստացվել իրավասու մի քանի պետական մարմիններից: Այս գործընթացի շրջանակներում դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում նույնանման՝ մեխանիզմներով հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ: Արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի (Կոտայքում՝ 2, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 3, Գեղարքունիքում՝ 3, Արագածոտնում՝ 1, Արարատում՝ 3, Լոռիում՝ 3) թվով 20 համայնքներում կատարված սխեմատիկ չարաշահումների դեպքերով մայիսի 6-ի դրությամբ հարուցվել և ՀՀ նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (2 դեպքում նաև 315.2-րդ հոդվածի) հատկանիշներով քննվում է 19 քրեական գործ: Ըստ՝ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյւղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական, կանխորոշված ելքով մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր՝ փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին կամ ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ, ընդհուպ 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով վարձակալության են հանձվել օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Քրեական գործերից 6-ով 6 համայնքի գործող կամ նախկին ղեկավարներ ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նկատի ունենալով, որ կասկածյալների մի մասը լիովին, մյուս մասը մասնակիորեն հատուցել են  համայնքներին պատճառված վնասը՝ վերջիններիս պարագայում պատրաստակամություն հայտնելով նախաքննության ընթացքում վերականգնել նաև պատճառված վնասի մնացած մասը, բոլորն ազատվել են արգելանքից։ Մայիսի 6-ի դրությամբ նշված քրեական գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշված գործերով համայնքներին պատճառված՝ հաշվարկված ընդհանուր վնասը կազմել է 153.000.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 41.587.000 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: Ելնելով համայնքների խախտված իրավունքների վերականգման և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու անհրաժեշտությունից՝  մարզերի դատախազությունների անմիջական նախաձեռնողականությամբ 9 համայնքների դեպքում վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոշների դեպքում համայնքների և ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին: Այս գործերով նախաքննությունը շարունակվում է, ուսումնասիրությունների արդյունքներով բազմաթիվ այլ դեպքերով քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:   
11:23 - 07 մայիսի, 2020
Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք. դատախազություն

Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք. դատախազություն

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա` ոստիկանության Թումանյանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող տարածք և ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ին: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես, պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Մադան բնակավայր տանող Կիրովի փողոցը 2001թ. պետական գրանցում է ստացել որպես համայնքային սեփականություն և կառավարության համապատասխան որոշմամբ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում: Մինչդեռ նման պայմաններում, ըստ դատախազության՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, առերևույթ չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, գործով դեռևս չպարզված ժամանակահատվածում, նշված փողոցի մի մասի նկատմամբ գրանցել են «Վալլեքս Կապիտալ» ՓԲ ընկերության իրավունքը, որի արդյունքում համայնքը զրկվել է իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, իսկ համայնքի բնակիչները՝ փողոցով անարգել երթևեկելու հնարավորությունից՝  նկատի ունենալով նաև, որ փողոցի այդ հատվածում տեղադրվել են ենթևեկությունն անհնարին դարձնող մետաղական կոնստրուկցիաներ: Դրանով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին և իրավունքներին: Միաժամանակ, Ալավերդի համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով այդ ամենի, փողոցի այդ հատվածում առանց թույլտվության մետաղական կոնստրուկցիաներ տեղադրվելու, ինչպես նաև համայնքապատկան հողամասերի` դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան չօգտագործելու հանգամանքների մասին, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում որևէ միջոց չեն ձեռնարկել ճանապարհի հողամասի ինքնակամ զավթումը, դրանց վրա առանց թույլտվության տեղադրված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նշվածի փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:15 - 06 մայիսի, 2020
Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները

Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները

Լայն թափով շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ համայնքային սեփականության հողամասերն առերևույթ սխեմատիկ հանցավոր մեխանիզմներով ենթավարձակալության հանձնելու փաստերով քրեական գործերի հարուցման, համայնքներին հասցված վնասների վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման գործընթացները:    Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մարզի Ծաթեր համայնքի ղեկավարը (ով ներկայումս հանդիսանում է խոշորացված Օձուն համայնքի Ծաթեր վարչական շրջանի ղեկավարը) 2004թ. և 2009թ. անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող երկու հողամասեր վարձակալության տրամադրելու ձևական մրցույթներ: Դրանց արդյունքում հաղթող են ճանաչվել մի դեպքում համայնքի ղեկավարի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող անձը, մյուս դեպքում՝ համայնքի ղեկավարի տեղակալը: Առաջինի հետ 2004թ. հոկտեմբերին կնքված պայմանագրով նրան գյուղատնտեսական գործունեության նպատակով տարեկան 168․000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության է տրվել 14 հա հողամաս: Չունենալով համայնքապատկան հողամասի վարձակալության իրավունքը մասնակի երրորդ անձին փոխանցելու կամ զիջելու իրավունք՝ 2008թ. նոյեմբերին վարձակալը նույն հողամասի մի փոքր՝ 0,02 հա հատվածը, համայնքի ղեկավարի գիտությամբ, տարեկան 480․000 դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերությանը՝ մինչև 2019թ. ստանալով ընդհանուր 1․6մլն ՀՀ դրամ շահույթ՝ վարձավճարի տեսքով: Իսկ երկրորդի դպքում 2009թ. ապրիլին կնված պայմանագրով վարձակալության է տրվել 2 հա հողամաս՝ 25 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 8․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, որից միայն 0,01 հա մակերեսով հատվածը 2010թ. մարտին վարձակալը 22.5 անգամ ավելի թանկ՝ տարեկան 180․000 դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալության է հանձնել կապի այլ օպերատորի և մինչև 2019թ. ստացել ընդհանուր 5.3մլն դրամի չափով շահույթ: Գործարքների հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականության գույքերի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 7 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից։ Նշած փաստերի առթիվ մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով 2-րդ մասի և 3152-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, և իրականացվում է նախաքննություն: Համայնքի ղեկավարը կամովին վերականգնել է շուրջ 1.7 մլն դրամ՝ պարտավորվելով ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։ Ելնելով դրանից՝ որոշում է կայացվել վերացնել նրա նկատմամբ կիրառված արգելանքը: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով։ Իսկ Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նախկին ղեկավարը, ըստ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների, 2010թ. օգոստոսին 25 տարի ժամկետով, տարեկան 7.500 դրամ վարձավճարով Հարժիս համայնքի հետ կնքել է արոտավայր հանդիսացող՝ համայնքին պատկանող 10 հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, բառացիորեն օրեր անց, նշված հողամասից ընդամենը 150մ2 մակերեսով հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 30.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնել կապի օպերատոր ընկերությանը, որի դիմաց մինչև 2020թ. ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 3.5մլն դրամ շահույթ՝ համայնքին զրկելով գրեթե նույն չափով բյուջետային միջոցները համալրելու հնարավորությունից։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել քրեական գործ: Համայնքի նախկին ղեկավարն լիովին հատուցել է պատճառված վնասը, նախաքննության մարմնի կողմից որոշմամբ նա ևս ազատվել է արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։ Երկու մարզերի դատախազությունների կողմից միջոցներ են ձեռնարկվում մարզպետարանների, համայնքապետարանների կողմից իրենց իրավասությունների գործադրմամբ հիշյալ ենթավարձակալության պայմանագրերը լուծելու, կապի օպերատորների հետ համայնքի շահերից բխող նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ:
10:59 - 06 մայիսի, 2020
Ավելի քան 7 մլրդ դրամի վարկային միջոցները ոչ նպատակային են ծախսվել․ հարուցվել է քրեական գործ

Ավելի քան 7 մլրդ դրամի վարկային միջոցները ոչ նպատակային են ծախսվել․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացված՝ Երևանի քաղաքի ջրային համակարգի բարելավման և մաքրման վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը, որի շրջանակում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Արդյունքում ի հայտ են բերվել ՀՀ ջրային կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրսևորումների մասին փաստական տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հատկացված պետական-վարկային միջոցներով նախատեսվել է իրականացնել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման աշխատանքներ, մասնավորապես՝ կեղտաջրերի սկզբնական և ցեխանստվածքների նախնական մշակման բարելավման միջոցով վերականգնել ջրազտման «Աերացիա» կայանը: Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի և ֆրանսիական մի կազմակերպության միջև 30.12.2014թ. կնքվել է  10.4 մլն եվրո արժեքով պայմանագիր, որով շինարարության վերջնաժամկետ է նախատեսվել 20 ամիս, այսինքն կայանը պետք է շահագործման հանձնվեր ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 1-ին:   Նշված ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի և ֆրանսիական կազմակերպության կողմից, առանց ամսաթվի նշմամբ, կազմվել է ավարտական ակտ, ինչպես նաև 2017թ. օգոստոսի 31-ի թվագրմամբ կազմվել է հաշվետվություն, համաձայն որոնց՝ վերականգնման շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամին համարժեք մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ, պարզվել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մինչ օրս շահագործման չի հանձնվել: Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի արդյունքում ստեղծված գույքն ամրացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որի հիմնական գործառությներից է եղել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը: Մինչդեռ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքից 9կմ ներքև հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն վատ որակի՝ պայմանավորված Երևան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ: Այսինքն «Աերացիա» ԿՄԿ-ն մինչ օրս շահագործման չհանձնվելու և Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման նպատակով հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամի պետական միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:08 - 05 մայիսի, 2020
Գեղամավան և Հաղարծին համայնքների հողամասերը 100-ապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին

Գեղամավան և Հաղարծին համայնքների հողամասերը 100-ապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին

Գեղամավան եւ Հաղարծին համայնքների նախկին ղեկավարներն ապօրինի պայմանագրերի հիման վրա ենթավարձակալության են տվել համայնքին պատկանող հողերը եւ վնաս պատճառել համայնքին։ Հարուցված քրեական գործերով վնասները մասամբ վերականգնվել են, քայլեր են ձեռնարկվում այդ հողերը համայնքներին վերադարձնելու ուղղությամբ։ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով այս գործերի մանրամասները։ Ստորեւ՝ հաղորդագրությունն ամբողջությամբ։ Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքների հիման վրա Հայաստանի մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականության հողամասերը ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում դատախազությունը շարունակում է հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման գործընթացը: Ինչպես ստեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, քրեական վարույթների շրջանակներում հիմնական շեշադրումը կատարվում է համայնքներին հասցված վնասների վերականգնման և վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման վրա: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Սևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարզի Գեղամավան համայնքի, ի դեմս համայնքի նախկին ղեկավար Մ.Վ.-ի, և Գեղարքունիքի նախկին մարզպետի վարորդի միջև 2010թ. սեպտեմբերի 3-ին կնքվել է 0,02 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 3.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այնուհետև, 2010թ. սեպտեմբերի 24-ին վերջինս կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր՝ 280 անգամ ավելի՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այդ կերպ Գեղամավան համայնքի օրինական շահերին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Փաստի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մեկ այլ դեպքում Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հաղարծին համայնքի ղեկավար Ս. Պ.-ն, 2013թ. ստեղծելով մրցույթային հանձնաժողով և գլխավորելով այն, կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականության հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակից անձի հետ 2013թ. հունիսի 27-ին կնքել է համայնքային սեփականություն հանդիսացող 0,2 հա մակերեսով հողամասը 20 տարի ժամկետով տարեկան ընդամենը 4400 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վերջինիս վարձակալության հանձնելու վերաբերյալ պայմանագիր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, տվյալ անձը արոտավայր հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այդ հողամասից 0.02 հա հատարծքը մոտ 218 անգամ ավելի՝ տարեկան 960.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերություններից մեկին: Արդյունքում Հաղարծին համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ մուրջ 2մլն դրամի վնաս։ Տավուշի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախնական քննությունների արդյունքում Գեղամավան համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 մլն ՀՀ դրամ, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել համայնքի համար ակնհայտ անբարենպաստ և ապօրինի կնքված հիշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ: Իսկ Հաղարծին համայնքին պատճառված վնասից կամովին վերականգնվել է 1 մլն դրամ գումար, ինչպես նաև եկկողմ համաձայնությամբ լուծվել են ապօրինի վարձակալության պայմանագրերը: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայքներին պատճառված ամբողջ վնասը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:55 - 04 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ Դատախազություն |news.am|

Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ Դատախազություն |news.am|

news.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- փոխանցեց Աբրահամյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ եւ արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որեւէ մեկին, ինչի դիմաց չեն հարուցվի քրեական գործեր:
17:13 - 04 մայիսի, 2020
«էրեբեւնի Պլազա» բիզնես կենտրոնում անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ քննված քրեական գործը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եզրակացությամբ ուղարկվել է դատարան

«էրեբեւնի Պլազա» բիզնես կենտրոնում անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ քննված քրեական գործը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում մեկ անձի կողմից հրացանով «ԷՐԵԲՈՒՆԻ- ՊԼԱԶԱ» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և   185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա. Թ.-ն, հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միա­վորում» ՀԿ անդամ, 2020թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ: 2020թ. հուն­վարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նա մուտք է գործել Երևան քաղա­քի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հաս­ցեում գտնվող «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» բազմա­ֆունկցիո­նալ բիզ­նես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող նշված հրազե­նով առաստաղին կրա­կ է արձակել, ապա անձանց կյանքի և առողջութ­յան համար վտանգավոր բռնութ­յուն գործադրելով՝ վերոնշյալ զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին և պահանջել իրեն ուղղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Ստանալով տվյալ գրա­սեն­­յա­­կը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորին կրակելու սպառնալիքներով, շարժվե­լ է բիզնես կենտրոնի մարզասրահի ուղղությամբ՝ զենքի փողն ուղղել դեպի ավտան­գութ­յան աշխատակիցներից մեկը՝ նույնաբովան­դակ պահանջ ներ­կայաց­նելով նաև վերջինիս:Սակայն տեղեկանալով, որ այդ ուղղութ­յամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն է, վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի և սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը: Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին՝ հայտնել, որ վերջինս պատանդի կարգա­վի­ճա­կում է և պահանջել իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոն­յանին:Բացի այդ՝ նա հայտնել է, որ պատանդին կազա­տի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպե­լուց և վերջինիս ևս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչար­յանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ: 2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավո­րու­մը: Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դա­տա­հո­գեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզ­րա­կա­ցութ­յան համաձայն՝ Ա. Թ.-ն տա­ռա­պել և տա­ռա­պում է «Շիզոֆրենիա,  պարա­նոիդ ձև» հո­գե­կան հի­վան­դութ­յամբ, հանցավոր ա­րար­քը կա­տա­րե­լիս գտնվել է հիվան­դա­­գին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղ­սագր­վող ա­րար­քի նկատ­մամբ Ա. Թ.-ին հարկ է ճա­նա­չել ան­մեղ­սու­նակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայաց­նում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք: Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ,  դատարանի 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժա­կան հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է: Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
16:02 - 04 մայիսի, 2020