armtimes.com: «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կմնա ազատության մեջ:
Հարցին ի պատասխան Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կարապետյանն ազատ էր արձակվել 6 միլիոն դրամ գրավի դիմաց:
comment.count (0)