Դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը |factor.am|
11:12 - 21 նոյեմբերի, 2019

Դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը |factor.am|

factor.am: «Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարության վերաբերյալ հրապարակումները ֆիքսել ենք, ուսումնասիրվում է»: Ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։

Հիշեցնենք նման տեղեկություն այսօր տարածել էր «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշված էր. «Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։ 20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10)»։

Այս տեղեկության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանից։ Նա, սակայն, մեր զանգերին եւ հաղորդագրությանը չպատասխանեց։ Մենք նաեւ դիմեցինք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, սակայն մեր գրավոր հարցումը մնաց անարձագանք։

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել