Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը․ Սերժ Սարգսյան
10:36 - 28 մայիսի, 2025

Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ.

«Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝

  • թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,
  • hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,
  • հավատը ուժեղ գտնվեց վախից,
  • ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
  • ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,
  • մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,
  • ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,
  • և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:
  • Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։

Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:

Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:

Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել