Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ լուծում գտնելու համար |news.am|
13:00 - 21 նոյեմբերի, 2019

Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ լուծում գտնելու համար |news.am|

news.am: Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն՝ խնդրի կարգավորման արդյունավետ լուծում գտնելու համար: Այս մասին հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ուղղությամբ գործունեության շրջանակում օժանդակում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

«Հիմա այդ տարածաշրջանում իրադրությունը խաղաղ է, բայց մեզ մտահոգում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լուծում գտնելու բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծումներ գտնելու եւ առաջ ընթանալու համար, որովհետեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում մարդիկ խաղաղություն եւ զարգանալու համար նորմալ կյանք են ցանկանում: Մենք ամեն ինչ կանենք, որ արդյունավետորեն կատարենք միջնորդի դերը»,- ասել է նա:

«Անչափ կարեւոր է, որ ագրեսիվ հռետորաբանություն չլինի, որովհետեւ այն ոչ միայն թույլ չի տալիս քայլեր կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլեւ հետագա երկխոսության համար անչափ վատ ֆոն է ստեղծում»,- իր հերթին հայտարարել է Միրզոյանը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, ապա Հայաստանը, ինչպես եւ նախկինում, դրան մեծ կարեւություն է տալիս, եւ մենք շնորհակալ ենք Ռուսաստանի միջնորդական դեակատարման համար: Հայաստանի իշխանությունները հավատում են խաղաղ երկխոսությանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել