Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալին
15:29 - 13 ապրիլի, 2023

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոյին:

«Կողմերն ընդգծել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ առևտրի և ֆինանսական ոլորտներում»,-նշած է կառավարության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել