Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
12:27 - 19 ապրիլի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և պատրաստ է զարգացնել իր գործունեությունը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումներին և այդ համատեքստում Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել