Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն՝ ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի |hy.armradio.am|
10:27 - 24 ապրիլի, 2023

Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն՝ ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի |hy.armradio.am|

hy.armradio.am: Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանի, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելի, խորհրդարանականների, Փարիզի շրջանի քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը՝ ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք ոն մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել