Գարեգին Բ-ն չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը |news.am|
12:23 - 24 ապրիլի, 2023

Գարեգին Բ-ն չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը |news.am|

news.am: Ն.Ս Օ Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթք հղեց՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպանության հուշահամալիրում Սուրբ պատարագ մատուցվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի:

Լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ դրանք լավ չեն Աստծո հետ, քանի որ ամեն իշխանություն Աստծուց է:

«Այլևս ոչ մի հարց»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսն ու հեռացավ հոգևորականների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողները Գարեգին Բ-ից հետաքրքրվել էին, թե արդյո՞ք շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, ինչին նա պատասխանել էր. «Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում: Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման»:

Իսկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գարեգին Բ-ի հայտարարությանը, նշել էր. «Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու․ եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա համաձայն քրիստոնեական տեսության»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել