Հնդկաստանում զբոսանավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել․ մեծ մասը դպրոցականներ են |tert.am|
10:16 - 08 մայիսի, 2023

Հնդկաստանում զբոսանավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել․ մեծ մասը դպրոցականներ են |tert.am|

tert.am: Հնդկաստանի Կերալա նահանգում զբոսանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ Զոհերի մեծ մասը դպրոցականներ են, որոնք արձակուրդների ընթացքում նավով զբոսանքի էին գնացել։ ANI լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մալապուրամ քաղաքում։

Ինչպես գործակալության հետ զրույցում հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, քանի որ առայժմ հստակ հայտնի չէ՝ քանի մարդ է եղել նավի վրա։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Միջադեպից անմիջապես հետո նահանգի առողջապահության նախարարությունում արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել նախարարի մասնակցությամբ, որի ընթացքում տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու որոշում է կայացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել