Սիրանուշ Սահակյան. Խաղաղության օրակարգի պայմաններում հայ ռազմագերիներն Ադրբեջանի կողմից ենթարկվում են նույն դաժանություններին |panorama.am|
13:27 - 12 մայիսի, 2023

Սիրանուշ Սահակյան. Խաղաղության օրակարգի պայմաններում հայ ռազմագերիներն Ադրբեջանի կողմից ենթարկվում են նույն դաժանություններին |panorama.am|

panorama.am: «Ցավով արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգի շրջանակում հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխություն չկա։ Վերաբերմունքը նույնն է, այն օրինաչափությունները, որ եղել են նախկին զեկույցներում, կրկնվել են, հատկապես խոսքը վերաբերում է  ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի դեպքերին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրել են՝ խաղաղության օրակարագի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն, կա՞ն դրական միտումներ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում, որը կարող էր դրական ազդանշան լինել, որ այդ խաղաղության օրակարգը կեղծ չէ։

Ս. Սահակյանի խոսքով, հայ ռազմագերիների ծեծը զուգակցվել է սննդից, քնից զրկելով, եղանակային պայմանների միջոցով այնպիսի վիճակի մեջ դնելով, որը հավելյալ տառապանքներ կպատճառեր ռազմագերիներին։

«Այս դաժան ծեծի ու ահաբեկումների քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, ավելի ինտենսիվ անմարդակային վերաբերմունք ցուցաբերվել է ԱՆ ենթակայությամբ գտնվող պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակյությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ»,-ասաց նա։

Սահակյանը նշեց, որ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվում է  նրանց ընտանքիների հանդեպ նպատակաուղղված գործողություններով, որոնք հավելյալ տառապանք են պատճառում։

«Մենք դեպք ենք ունեցել, երբ կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարը հրապարակել էին հենց իր սոցցանցի էջում, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսներից դուրս էին բերել հարազատների կոնտակտներն ու ռազմական հանցագործություններ, վայրագություններ պատկերող նյութերն ուղարկել էին  ընտանիքի անդմաներին, հարազատներին, ընկերներին»,-ասաց նա։

Նրա խոսքով, անհետ կորածների ճակատագրերը չբացահայտելու հատուկ միտում կա։ Արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիություն ունեն մարմնին, սակայն միտումնավոր այն չեն հանձնում ընտանիքին, ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում, դրանք տարածում սոցցանցերում։

«Սա ցայտուն վկայություն է, որ անհետ կորածների թիվը, որ մենք ունենք 2020-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ։ Անհետ կորածների տեղը չբացահայտելն ընդամենը վրեժխնդրություն է»,-ասաց Ս. Սահակյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել