Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զորավարժությունների ժամանակ արձակված արկի՝ Գյանջայի տներից մեկի վրա ընկնելու մասին տեղեկություն |tert.am|
08:37 - 18 հունիսի, 2019

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զորավարժությունների ժամանակ արձակված արկի՝ Գյանջայի տներից մեկի վրա ընկնելու մասին տեղեկություն |tert.am|

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա, գրում է Minval գործակալությունը:

Նախարար Զաքիր Հասանովը պարզաբանել է, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից:

«Տանկերն ուսումնական արկեր են օգտագործել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է ժայռի վրա և անդրադարձել: Հենց տեղեկացանք այդ մասին, զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել