Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ
 |armenpress.am|
12:30 - 25 մայիսի, 2023

Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ  սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  

Նախարարը հայտնեց, որ Կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։

«2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում ենք մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել:

2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրեցինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում, որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել