Հայաստանի ՌԱՀ-ը պետք է ինքնավար զարգացող օրգանիզմ դառնա․ Հակոբ Արշակյան
07:38 - 01 դեկտեմբերի, 2019

Հայաստանի ՌԱՀ-ը պետք է ինքնավար զարգացող օրգանիզմ դառնա․ Հակոբ Արշակյան

news.am: Ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել։ Այս մասին Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքերով՝ ներկայում Հայաստանի առաջնահերթ խնդիրը գործող ՌԱՀ-ը կարգի բերելն է։ Նախարարն ընդգծեց, որ իդեալական կլինի այն, որ ՌԱՀ-ն «ինքնավար, զարգացող օրգանիզմ» դառնա։

Արշակյանը նշեց, որ համակարգի զարգացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները ընթացիկ տարում կրկնապատկվել են։ Ընդհանուր առմամբ՝ ՌԱՀ-ի վերահագեցման համար նախատեսված է 2,5 մլրդ դրամ։ Ընդ որում, նախարան ասաց, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում այդ միջոցները կարելի կլինի բազմապատկել։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծեց նախարարության եւ ոլորտում գործող ընկերությունների համատեղ համաձայնեցված աշխատանքի կարեւորությունը։ Նա ասաց, որ համաժողովի շրջանակներում անհրաժեշտ է բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները, քննարկել դրանց լուծման ճանապարհները, որը կտանի դեպի ավելի արդյունավետ աշխատանք եւ ոլորտի զարգացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել