Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է
11:48 - 28 մայիսի, 2023

Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Մ-10 միջպետական ավտոճանապարհի՝ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։

«Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով կամրջով երկկողմանի երթեւեկությունը»,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծի մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել