Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
 |shantnews.am|
13:02 - 30 մայիսի, 2023

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կան տասնյակ զոհեր և վիրավորներ |shantnews.am|

shantnews.am: Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 55-ը՝ վիրավորվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ANI գործակալությունը։

Ավտոբուսը տեղափոխում էր ուխտավորներ Ամրիտսարից դեպի Կատրա՝ Ջամուի և Քաշմիրի արհմիության տարածք: Վերջնական նպատակակետից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա այն ընկել է ձորը։

Ոստիկանությունը հայտնել է, որ ավտոբուսում եղել է առնվազն 65 մարդ:

«Ուղևորների թիվը գերազանցել է թույլատրելի բեռը, այս փաստը կստուգվի հետաքննության ընթացքում»,- գործակալությունը մեջբերում է ոստիկանության ներկայացուցիչ Չանդան Կոլիի խոսքերը։

Նա հավելել է, որ փրկարարական աշխատանքները գրեթե ավարտված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել